Գտնվել է ավտոմեքենայով ՊՆ դարպասները կոտրած Գուրգեն Վարդանյա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Դոլարի գինն էժանանում է համաշխարհային հիմնական արժույթների ն... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Արցախը Հայաստանին կապող միջպետական ավտոճանապարհները դժվարանց... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Որ ավտոմեքենաները երբ պետք է տեխզննում անցնեն. Օրենքն ընդուն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհն ու Դիլիջանի ոլորանները փակ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 20.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Այսօր Ադրբեջանում կա 235 ռազմագերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք, կանայք․ Դավիթ Շահնազարյան Մի շարք քաղաքացիների 2020 թվականի ձմեռային զորակոչից տարկետում կտրվի Կոտայքի մարզում շտապօգնության ավտոմեքենա է կողաշրջվել Երկրի հակառակ կողմը... «Նոր ուժերի պլատֆորմ» ստեղծելու հարցում գոյություն ունի հասարակական կոնսենսուս. Արման Վարդանյան ՀՀ-ն և Ռուսաստանը կվերացնեն Covid-ով պայմանավորված փոխադարձ ելքի և մուտքի խոչընդոտները Հայաստանը ձեռք կբերի բրիտանական «AstraZeneca» պատվաստանյութը Վարչապետ Փաշինյանը չպատասխանեց հարցին՝ արդյո՞ք Տիգրանաշենին սպառնում է Շուռնուխի ճակատագիրը Ինչու են Շուշիից հրամկազմը դուրս բերելուց հետո այդքան զինծառայողներ տարել ու սպանել. Վարագյան ԿԳՄՍ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին Ինչն է Նարինե Թուխիկյանին պաշտոնից ազատելու պատճառը Ատոմ Ջանջուղազյանը չպատասխանեց հարցին՝ Հիմնադրամին փոխանցված 170 միլիարդ դրամն ինչպե՞ս են ծախսել Նիկոլ Փաշինյանը բավական հարբած է եղել, երբ տեսել է տեսանյութը. Բացառիկ մանրամասներ՝ Նարինե Խաչատուրյանի պաշտոնանկությունից Ինչո՞ւ մինչև հիմա չկան դավաճանների, հայրենիքը ծախածների անունները. պատգամավորը՝ Փաշինյանին Նիկոլ Փաշինյանը բավական հարբած է եղել, երբ տեսել է տեսանյութը. Բացառիկ մանրամասներ՝ Նարինե Խաչատուրյանի պաշտոնանկությունից Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության․ նախ պետք է վստահության մթնոլորտ ստեղծել Ադրբեջանում ներկայացրել են մեզնից տարած տեխնիկան Սյունիքի մարզում ճանապարհի մերկասառույցի պատճառով ՀՀ ՊՆ УАЗ մակնիշի ավտոմեքենան հայտնվել է ձորում․ 3 վիրավորները ՊՆ ծառայողներ են Խուճապի չմատնվե՛լ. Մարտակերտում, Կարմիր Շուկայում չպայթած զինամթերք կվնասազերծվի

Թե ինչպես Ֆիդել Կաստրոն փրկեց Ստաս Նամինին, իսկ Նամինը Կուբայի մասին ֆիլմ նկարահանեց

 

Կոմպոզիտոր, երաժիշտ, ռեժիսոր, կինոպրոդյուսեր Ստաս Նամինը Հայաստան է բերել իր երկու վերջին ֆիլմերը: Երևանյան 15-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվելու են Նամինի «Հայաստանի հնագույն տաճարները» և «Իրական Կուբան» ֆիլմերը:

«Շնորհակալ եմ կազմակերպիչներին, որ ինձ հրավիրել են այստեղ: Ինձ համար մեծ պատիվ է ցույց տալ այն ամենն, ինչ ես անում եմ: Սրանք ֆիլմեր են, որոնք ես ցանկանում էի անել տեղեկատվական տեսանկյունից: Կուբան և Հայաստանը փոքր, բայց շատ հետաքրքիր երկրներ են: Դրանց մասին քչերը գիտեն: Ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվում Կուբայում, իսկ Հայաստանի պարագայում պատմությունը բոլորովին այլ է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպման մեկնարկին նշեց Ստաս Նամինը: «Արմենպրես»-ը ներկայացնում է Նամինի ֆիլմերը և նրա մեկնաբանությունները կինոնկարների վերաբերյալ:

«Իրական Կուբան» (ռեժիսոր` Ստաս ՆամինՋիմ Բրաուն)

1962-ին միջուկային պատերազմի ահարկու ստվերի տակ Կուբայի հրթիռային ճգնաժամի ընթացքում Խորհրդային միության կողմից  կարևորագույն բանակցողներից էր Անաստաս Միկոյանը: Կես դար անց նրա թոռ Ստաս Նամինը ուղևորվում է Կուբա: Ֆիլմը բացահայտում է ազատության այն եզակի ոգին, որով լի են Կուբան և  հասարակական տարբեր շերտերի, տարիքի, տնտեսական կարողության տեր կուբացիները:

«Երբ Ֆիդել Կաստրոն եկավ Մոսկվա, մեզ մոտ հյուր, նա մեր տանն էր հիմնականում մնում: Ֆիդելը պապիկիս ասաց, որ երբևէ չի տեսել ձյուն: Ես այդ ժամանակ փոքր էի, ու ականջ էի դրել նրանց խոսակցությանը: Պապիկս ասաց. «Ուշ ես եկել, գարնանը ձյուն չկա»: Ես գիտեի, որ հեղեղատում քիչ քանակությամբ ձյուն կա, սկուտեղով Կաստրոյի համար ձյուն բերեցի»,-պատմեց Ստաս Նամինը:

Ռեժիսորի խոսքով՝ մի առիթով ինքը համերգով պետք է հանդես գար Կուբայում: «Այնտեղ հանդես էինք գալիս ամենամեծ դահլիճներից մեկում, դահլիճն ամբողջությամբ լիքն էր, իսկ առաջին շարքում ռուսներ էին նստած: Հարցրեցի՝ արդյոք դահլիճում կուբացիներ կան: Թատերահարթակում էին նստած, պատասխանեցին, որ իրենց ներքև իջնել թույլ չեն տալիս: Ես էլ հրաժարվեցի հանդես գալ, դադարեցրի համերգը: Ինձ մոտեցան մարդիկ քաղաքացիական հագուստով, ասացին, որ իմ վերջին այցը կլինի արտասահման: Այդ դադարը 40 րոպե տևեց, արդյունքում նրանք հանձնվեցին»,-վերհիշեց Նամինը: Հաջորդ առավոտ Նամինին կանչեցին Կուբայում Սովետական Միության դեսպանի մոտ: Նամինը սպասում էր, որ իրեն կգնդակահարեն, սակայն դեսպանը շնորհակալություն հայտնեց Ստաս Նամինին՝ ասելով, որ նա Սովետական Միության հպարտությունն է: Ըստ դեսպանի քարտուղարուհու՝ պատճառը կուբական թերթում գրված հիացական նյութն էր: Բայց Նամինը հետագայում իմացավ, որ իրեն փրկել էր հենց Ֆիդել Կաստրոն, որի հետ նա հանդիպեց հետագայում: Նամինի խոսքով՝ Կուբայի մասին ֆիլմ նկարահանելը ճիշտ քայլ էր:

«Հայաստանի հնագույն տաճարները» (ռեժիսոր՝ Ստաս Նամին)

14 տարեկանում Ստաս Նամինը Հայաստան եկավ: Հետագայում նա բազմաթիվ կարճատև այցերով եղավ աշխարհի այս անկյունում: Բայց մի քանի տարի առաջ Նամինը երկարատև ճամփորդության ելավ Հայաստանով մեկ: Նա տեսավ ծանոթ վայրերը՝ Երևանը, Գառնու կիրճը, Գեղարդի և Էջմիածնի վանքերը: Հետո ուղևորվեց ստորգետնյա զնդանի վրա կառուցված Խոր Վիրապ, որտեղ 3-րդ դարում մոտ 14 տարի բանտարկված է եղել սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Այցելեց նաև Ալավերդի քաղաք, Հաղպատ և Սանահին վանքեր, Սևան և Արցախ: Արդյունքում ծնվեց այս ֆիլմը:

«Սա ինձ համար շատ լուրջ նախագիծ էր, չէ՞ որ Հայաստանն «իմ միս ու արյունն է»: Ես երկար դադարից հետո տղայիս հետ Հայաստան էի եկել: Տղաս առաջին անգամ էր Հայաստանում, 2500 կիլոմետր էինք անցել մեքենայով: Նկարեցինք ֆիլմ այն մասին, ինչ տեսել ենք: Այցի ընթացքում ես շատ եմ լուսանկարել ու նկարներ նկարել»,-նշում է Ստաս Նամինը:  

Նա փաստում է, որ ամբողջ կյանքում կհիշի իր առաջին այցը Հայաստան: Իր մայրն էր բերել հայրենիք, իսկ ամենավառ հիշողությունն այն էր, որ օտար մարդիկ իրենց մեղրով ու պանրով լավաշներ էին հյուրասիրում:

Խոսելով ֆիլմի մասին՝ Նամինը փաստում է՝ տարօրինակ է, որ Ռուսաստանում և  աշխարհում շատ քիչ բան գիտեն Հայաստանի մասին, և նրա նպատակներից է եղել նաև ինչ-որ առումով մարդկանց իրազեկելը: Անդրադառնալով վերնագրի ընտրությանը՝ ռեժիսորը շեշտում է՝ տաճարը նաև որոշ առումով հոգևոր իմաստ է արտահայտում:

«Հայաստանում շատ բան է փոխվել, վերջերս տեղի ունեցած հեղափոխությունն ազգի քաղաքակրթության վառ օրինակ է: Միասնությունն առանց ագրեսիայի ունիկալ իրավիճակ ստեղծեց: Աշխարհում նման բան չի եղել: Արդյունքում էլ ղեկավարությունը չցանկացավ ու չկարողացավ պայքարել ժողովրդի դեմ: Ռուսաստանում կատակ են անում՝ ասում են. «Մոսկվայում չի ստացվի նման բան անել, հայերը քիչ են»,-կես կատակ, կես լուրջ նշեց ռեժիսորը:

Ստաս Նամինը պաշտամունքային դեմք է ՌուսաստանումՌուսական ռոք երաժշտությանպիոներներից մեկն է, «Ցվետի» նշանավոր խմբի հիմնադիր անդամն ու մենակատարըխումբորը կես դարի ընթացքում շուրջ 60 միլիոն ձայնապնակ է վաճառել ԽՍՀՄ-ում և ԱրևելյանԵվրոպայումՆամինը գրել է բազմաթիվ հայտնի ռուսական երգերՀիմնադրել է Ստաս Նամինկենտրոնը՝ իր երկրի առաջին անկախ արտադրող ընկերությունըորը բազմաթիվ երաժշտականծրագրեր է նախաձեռնելԿազմակերպել է Ռուսաստանում առաջին փոփ և ռոք փառատոններըորտեղ հանդես են եկել Արևմուտքի մի քանի առաջատար խմբեր: 1999-ին իր հիմնածթատրոնում Նամինը պիեսներ է բեմադրել որպես թատրոնի ռեժիսոր և պրոդյուսերՎերջինտարիներին Նամինը զբաղվում է նկարչությամբ և գրաֆիկական արվեստովՆրաաշխատանքները ցուցադրվել են Ռուսաստանի պատկերասրահներում և թանգարաններում:

 

website by Sargssyan