Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Եթե սահմանափակվել է իշխանությունների չար կամքի դրսևորումը, ապա մնացյալը տեխնիկայի հարց է». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԻՄ–ը նախորդ խորհրդարանական ընտրություններին չէր մասնակցում, քանի որ, ըստ Պարույր Հայրիկյանի, այն ոչ թե ընտրություն էր, այլ միջոցառում: Ու թեև իրենք լրջորեն աշխատում են սահմանադրական փոփոխությունների ուղղությամբ, ավելին, մայիսի 29–ին էլ դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին իրենց կողմից առաջարկվող այլընտրանքային Սահմանադրության նախագիծը խարհրդարանում քննարկելու հնարավորություն ընձեռելու համար, սակայն մինչ օրս կառավարությունից որևէ պատասխան չեն ստացել: 

«Իրենց կարծիքով, Սահմանադրության փոփոխությունը շատ ավելի բարդ ու տարողունակ գործ է, բայց մենք պատկերացնում ենք, որ Ընտրական օրենսգրքի մշակման ժամանակահատվածում հնարավոր է նաև մինչև ընտրությունները Սահմանադրության հարցն էլ ավարտին հասցնել: Եվ դա է ճիշտ ճանապարհը»,–ասաց Պ. Հայրիկյանը:

Նա, կարևորելով ժողովրդավարությունը, կողմ է նաև, որ առողջ մրցակցություն լինի կուսակցությունների կողմից առաջարկվող գաղափարների միջև: Բայց ելնելով ստեղծված իրավիճակից՝ Հայրիկյանը չի բացառում, որ ԱԻՄ–ը առանց Սահմանադրության տեքստում նորից փոփոխություն անելու էլ կարող է մասնակցել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«Կարող է և ստիպված լինենք վատ Սահմանադրության պայմաններում գնալ ընտրությունների: Բավականին տեղեկացված ենք նաև Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կազմակերպելու նպատակով կառավարության կազմակերպած նախաձեռնությանը և նիստերից մեկին անգամ մասնակցել ենք: Եվ ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, մենք ոչ միայն ներկայացրեցինք մեր հայեցակարգը, այլև՝ շրջանառության մեջ դրեցինք Ընտրական օրենսգրքի հայեցակարգ եզրույթը, որն ընդունվեց, և հիմա դա է շրջանառվում: Բայց մի սկզբունք կա, որը պետք է վերնագիր դառնա այս թեմայով արտահայտվողների համար»,–ասաց Պ. Հայրիկյանը:

Եվ այդ սկզբունքն այն է, որ ցանկացած փոփոխություն, սկսած Սահմանադրությունից, ավարտած օրենքներով, եթե կատարվել է ժողովրդավարական բարեփոխումների փուլում, անկախ նրանից, այն հեղափոխության, հեղաշրջման, թե մեկ այլ անուն ունի, հիմքում պետք է մեկ գաղափար լինի՝ քաղաքացու դերակատարության բարձրացումը: 

Եվ եթե դա չկա, ապա մնացածը այնքան էլ չի կարող փաստել ժողովրդավարության առաջընթացի մասին:

«Ընտրական օրեսգրքում փոփոխությունները մշակելիս խոսվում է ընտրացուցակների մասին: Կառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ ես առաջարկեցի, որը միանգամից այդ հարցը կլուծի: Այսինքն, այն քաղաքացիներն, ովքեր ցանկություն ունեն ընտրություններին մասնակցելու, դրանից առաջ մոտ մեկ ամսվա ընթացքում պետք է գրանցվեն: Եվ ամեն մեկը պետք է ստանա իր համարը: Ով իր համարը չստանա, կկորցնի իր ընտրելու իրավունքը: Բայց այս առաջարկը, որը պետք է լիներ այդ հարցի լուծման բանալին, չընկալվեց: Մյուս առաջարկը մատնահետք վերցնելու պրակտիկայի մասին է, որը, մեր կարծիքով, պետք է հանել, քանի որ վիրավորական քայլ է քաղաքացիների համար: Այսինքն, մենք ներկայացրել ենք հայեցակարգ, և եթե մի քիչ ճիգ գործադրեն, ապա այդ հայեցակարգը կարող է առավելագույն ժողովրդավարականության հասնելու միջոց դառնալ»,– ասաց Պ. Հայրիկյանը:

ԱԻՄ առաջնորդի դիտարկմամբ, պետք չէ վախենալ և քաղաքացիների իրավունքները սահմանափակել: Ընդհակառակը, հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի օրենքի տառին համահունչ քաղաքացին դառնա տվյալ պահի դրության տերը: Եվ երբ առաջարկվում է ընտրություններն անցկացնել փակ համամասնական սկզբունքով, այդ դեպքում նույնպես, ըստ Հայրիկյանի, սահմանափակվում են ընտրողների իրավունքները: Խոսելով իր կողմից նախկինում ևս արված մեկ այլ առաջարկի մասին, երբ պատգամավոր ընտրվելու ժամանակ հավաքած ձայների քանակը պետք է հետագա քվեարկությունների ժամանակ հաշվարկել, Հայրիկյանն ասաց. 

«Այսինքն, քաղաքացիների իրավահավասարության սկզբունքը չպետք է խախտվի:

Հակառակ դեպքում կարող ենք ասել, որ մենք հեղափոխություն չենք արել, որևէ առաջընթաց չենք ապրում և պետք է նորից կեղծ ընտրություններով շարունակենք: Հնարավոր է և՛ ընտրակաշառքը վերացնել, և՛ թաղային հեղինակությունների բացասական ազդեցությունը: Այդ ամենը հաղթահարելի է: Եվ ես կարծում եմ, որ պետք է ընտրությունների գնանք մեզնից կախված ամեն ինչ կարգավորած, որպեսզի ընտրության ժամանակ արա տ ա վոր երև ույթ ներ չլինեն»,–ասաց Պ. Հայրիկյանը:

Խոսելով արատավոր երևույթների կանխարգելման մասին՝ նա ասաց, որ այդ մասին բազմաթիվ գրքեր է գրել: Ու եթե փորձենք այն հակիրճ ներկայացնել, ապա ընտրակաշառք վերցնողին հարկավոր է խիստ պատժի արժանացնել: Բացի այդ, ընտրակաշառքի առաջարկ ստանալն ու այդ մասին չհայտնելը, ըստ Հայրիկյանի, պետք է կրկին որպես հանցագործություն ընկալվի: 

«Այդ ձևով ընտրակաշառքի ճանապարհը կարելի է վերջնականապես փակել և հանրային գիտակցության մեջ սերմանել, որ դա ծանր, անթույլատրելի և վիրավորական հանցագործություն է: Ինչ վերաբերում է մյուս դրսևորումներին, ապա եթե կատարվել է ամենակարևոր փոփոխությունը, այն է՝ իշխանությունների չար կամքի սահմանափակումը, ապա մնացյալը տեխնիկայի հարց է»,–համոզված է ԱԻՄ առաջնորդը

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Создание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянПарламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей