Բանակցությունները ճանաչողականից մտնում են «կառուցողական հուն» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ինչո՞ւ են դժգոհում ԱՊՊԱ գործակալները ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ է հայտարարագրել պատգամավոր Արտակ Մանուկյանը ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գուցե 50 համարի երթուղայինն է՞լ է ուզում սնանկանալ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ինքնահայտարարագրվելուն մնաց մեկ ամիս. ինչո՞ւ են խուսափում պա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 22.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Բանակցությունները ճանաչողականից մտնում են «կառուցողական հուն» Ուշացած սեր հեռուստասերիալում խաղ թե իրականություն Ինչո՞ւ են դժգոհում ԱՊՊԱ գործակալները Իրանական այցին չեն կարողանում հանգիստ նայել. Լեգենդար Յուրի Ջորկաեֆը Vbet և BetConstruct բրենդների դեսպան (տեսանյութ) Ղրիմի «նվիրումը»՝ 15 րոպեում. ի՞նչ կապ ունի Խրուշչովը Քսեք դեմքին այս դիմակը գիշերը, առավոտյան և կապշեք Ի՞նչ է հայտարարագրել պատգամավոր Արտակ Մանուկյանը Գուցե 50 համարի երթուղայինն է՞լ է ուզում սնանկանալ Ինչու պետք է լվացքի մեքենայի մեջ սև պղպեղ լցնել Ինքնահայտարարագրվելուն մնաց մեկ ամիս. ինչո՞ւ են խուսափում պատասխանել Գ. Ծառուկյանի աջակցությամբ Երևանում գտնվող ՌԴ ՊՆ №21 դպրոցում մարզադահլիճ կկառուցվի Հանգիստ նստե՞լ, թե՞ ակտիվ քայլել. քաղաքական երկընտրանք Սարսափելի փաստեր եռացրած ջրի մասին (Տեսանյութ) Կիսատությունն ու ձևի գերակայումը բովանդակության հանդեպ Անկախ նրանից՝ Սան Ֆրանցիսկոյում ես, թե Հեշտիայում Մատնահարդարման «ռոմանտիկ» տարբերակներ (Տեսանյութ) Նոր որակի ընդդիմության պահանջարկը. փակ ցիկլից պետք է դուրս գալ «Գործող օրհներգը չի պարունակում այն խորհուրդը, որը պետք է դրված լինի պետության խորհրդանիշի իմաստի ներքո» Իշխանությունների «սրբագրիչն» ու ՍԴ ապագա նախագահը

Օդն աղտոտելու «փոխհատուցում» է կատարվո՞ւմ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ավտոմեքենայի տեխզննման կտրոն ստանալու համար վարորդները վճարում են որոշակի գումար: Կտրոն ստանալու համար ֆիքսված վճարներ կան՝ 5500 դրամ տեխզննման վճար ու 2500 դրամ պետական տուրք: Վճարում են նաև գույքահարկ ու բնապահպանական վճար, որոնք հաշվարկվում են համաձայն մեքենայի շարժիչի հզորության՝ ըստ ձիաուժի: Բնապահպանական վճարը, կարելի է ասել, ավտոմեքենայի շահագործման ընթացքում շրջակա մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի «փոխհատուցումն» է: 

Արդյոք արդարացի՞  է բնավճարի գանձումն իրականացնել՝ առաջնորդվելով զուտ ձիաուժով: Ինչպես արդեն նախորդ համարում գրել էինք, բնավճարի գանձման համար օրենքով սահմանված սանդղակ կա: Որքան մեքենայի շարժիչն ավելի հզոր է, այնքան ավելի շատ է բնապահպանական վճարը: Սակայն խնդիրն այն է, որ ավելի մեծ հզորությամբ շարժիչ ունեցող ավտոմեքենան կարող է ավելի քիչ վնասակար նյութ արտանետել շրջակա միջավայր, քան ավելի ցածր ձիաուժ ունեցող մեքենան: Արդյունքում, շրջակա միջավայրին գուցե վնաս չպատճառող մեքենայի վարորդը վճարում է ավելի մեծ գումար, քան նա, ում մեքենան ավելի փոքր շարժիչ ունի, բայց ավելի շատ է վնաս պատճառում բնությանն ու մարդկանց:

Այդ ամենը չի ստուգվում:

«Վարորդի ընկեր» հ/կ նախագահ Տիգրան Քեյանը «Փաստ»–ի հետ զրույցում նկատեց, որ այդ ամենը հաշվի չի առնվում, սահմանված են դրույքաչափեր՝ ըստ որի էլ կատարվում է գումարի գանձումը: Ըստ նրա, բնապահպանական դրույքաչափերի նվազեցումը, որը կատարվեց վերջերս, կարծես մարդկանց աչքերին «թոզ փչել» լինի: Նշում է, որ բնապահպանական վճարը ինքնանպատակ չէ, այն բնապահպանության խնդիրներ է լուծում: Եվ այս դեպքում ինչ է նշանակում այն, որ մի մեքենա օդը աղտոտում է:

Արդյոք հավասարազո՞ր է աղտոտման համար գումար վճարելը, այսպես ասած՝ փոխհատուցելը, թե՞ խնդրին այլ լուծում պետք է տրվի: Սրա վերաբերյալ Քեյանը նշում է. «Հնարավոր է՝ այդ մեքենան թունավորում է օդը և ընդհանրապես շահագործման ենթակա չէ, բայց ձիաուժի հաշվարկով վճարում է կատարվում և թույլատրվում է շահագործել այն՝ անկախ նրանից, որ այն բոլորին թունավորում է»: Սակայն օրենսդրության մեջ հստակ ասված է, թե որն է բնապահպանական վճարի նպատակն ու էությունը: Այնտեղ նշված է, որ մարդիկ վճարում են օդի աղտոտվածության համար: 

Քեյանի խոսքով, բնավճարը նախկինում հաշվարկվում էր՝ կախված մեքենայի տարեթվից ու օգտագործվող շարժիչի վառելիքից, տարբեր գործակիցներ կային, կարևոր էր նաև այն, թե մեքենան կատալիզատոր ունի, թե ոչ: Կախված այդ ամենից՝ ամեն մի մեքենայի համար տարբեր գործակիցներով ֆիքսված վճարներ էին գործում: «Հիմա այդ ամենը փոխվել է. հաշվի չեն առնում ոչ մի նախապայման, և միայն ձիաուժի հաշվարկով է բնավճար գանձվում: Ընդ որում, բնավճարը անհամեմատ փոքր է եղել նախկինում: Կապված տարբեր մեքենաների ձիաուժից՝ բնապահպանական վճարն ավելացել է ընդհուպ մինչև 30 անգամ: 

Նախկինում 400–ից ավել ձիաուժ ունեցող ու համեմատաբար նոր տարեթիվ ունեցող, օրինակ՝ 2000 թ.–ից հետո արտադրված մեքենան բենզինով շարժիչի դեպքում վճարում էր 750 դրամ, իսկ եթե գազով շարժիչ էր՝ 375 դրամ: Գործող օրենքով տվ յալ տրանսպորտային միջոցի սեփականատերը վճարելու է մոտ 22 հազար 275 դրամ, անկախ նրանից՝ գազով է շահագործվում իր մեքենան, թե բենզինով, և անկախ նրանից, թե այդ մեքենայի վրա այլ հարմարանքներ կա՞ն տեղադրված, թե՞ ոչ, որով օդի աղտոտվածությունը գրեթե հավասարեցված է մինիմալի»: 

Ըստ Քեյանի՝ նման կերպ հաշվարկելը սխալ է, և խնդիրը զուտ գումարային չէ: «Եվրոպական մի շարք երկրներում մեքենաները երեք տարին մեկ տեխզննում են անցնում: Եթե պարզվում է, որ այն օդ է արտանետում նորմայից բարձր քանակությամբ վնասակար նյութեր, ապա մեքենայի սեփականատիրոջը հորդորում են շարժիչը փոխել, հակառակ դեպքում՝ չեն թույլատրում մեքենայի շահագործումն այդ երկրում»,– ասում է նա:

Տիգրան Քեյանը ևս մեկ խնդիր է տեսնում այս ոլորտում: Բոլոր այն մեքենաների համար, որոնք ներմուծվում են ՀՀ տարածք, սահմանին բնավճար է գանձվում՝ հաշվարկված մեքենայի արժեքից ու արտադրման տարեթվից: Քեյանը հարցնում է՝ ինչու են սահմանին բնապահպանական վճար գանձում, եթե այնուհետև յուրաքանչյուր տարի տեխզննման ժամանակ, միևնույն է, վճարելու են: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

website by Sargssyan