Արծվիկ Մինասյանը Շեյն Ռոզենտալի հետ հանդիպման ժամանակ քննարկել է ԱԶԲ-ի տեխնիկական աջակցությանն առնչվող հարցերը
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության տնօրեն Արմեն Շահնազարյանը, նախարարության և ԱԶԲ-ի պատասխանատու անձինք։
Նախարարը շնորհակալություն է հայտնել ԱԶԲ-ի կողմից իրականացվող շարունակական օժանդակության համար, ներկայացրել համատեղ ծրագրերով աշխատանքի ընթացքը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են արտահանմանն ու նորարարությանն ուղղված արդյունաբերության զարգացման ԱԶԲ-ի տեխնիկական աջակցությանն առնչվող հարցեր։ Նախարարը կարևորել է կարողությունների հզորացման, նոր գործիքակազմի ներդրման գործում ԱԶԲ-ի կողմից օժանդակությունը։ Անդրադարձ է եղել նաև պետություն-մասնավոր հատված փոխգործակցությանը, ֆինասական հնարավորությունների արդյունավետ կիրառմանը, արտահանման աջակցմանն առնչվող հարցերի։ Ավարտին կողմերը պայմանավորվել են հաճախակի դարձնել հանդիպումները՝ հայտնելով համագործակցության ընդլայնման պատրաստակամություն։