Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Գագիկ Ծառուկյանի միջոցներով կհիմնանորոգվի Մաքրավանք եկեղեցին. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի անմիջական միջոցներով շուտով կհիմնանորոգվի Կոտայքի մարզի Մաքրավանք եկեղեցին: 9– րդ դարում կառուցված վանքը վթարային լինելու պատճառով ավելի քան 70 տարի է՝ չի գործում:

Հրազդանցիներն ու Հայ առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս սրբազանը մինչ այս բազմաթիվ բարերարների են դիմել, բայց խնդիրն այդպես էլ լուծում չի ստացել: Հրազդան կատարած այցի ժամանակ Կոտայքի թեմի առաջնորդն ու կոտայքցիները եկեղեցին հիմնանորոգելու խնդրանքով դիմեցին Գագիկ Ծառուկյանին, և պատասխանը չուշացավ:

«Եկեղեցին պետք է հիմնանորոգվի, որովհետև աղոթատեղի չկա: Հիմա գնում ենք տեղում ծանոթանանք իրավիճակին, և խոսք եմ տալիս Հրազդանի ժողովրդին, որ մինչև տարվա վերջ այդ եկեղեցին կգործի, որպեսզի հրազդանցիները կարողանան իրենց աղոթքն ուղղեն առ Աստված: Առանց Աստծո ու առանց հավատքի ոչինչ էլ չի կարող լինել: Հավատքը մարդուն ոգևորում է, հույս է տալիս, պահպանում է: Եվ փառք Տիրոջը, որ բոլորս լույս աշխարհ ենք եկել և այսօր էլ հնարավորություն ունենք բարիք ստեղծել և փառք տալ Աստծուն ամեն ինչի համար»,– ասաց Գ. Ծառուկյանը:

Նա առանց եկեղեցու վիճակին ծանոթանալու էր խոստացել օգնել հրազդանցիներին: Իր հերթին Առաքել արքեպիսկոպոս սրբազանը շնորհակալություն հայտնեց Գ. Ծառուկյանին և նշեց, որ այն իր ճարտարապետական կառուցվածքով և լուծումներով յուրահատուկ կառույց է, որը երկար տարիներ է խոնարհված եղել:

Կոտայքի մարզի բնակիչներն էլ նշեցին, որ մինչ այս աղոթելու համար ստիպված են եղել այլ եկեղեցիներ գնալ, բայց շուտով այլևս այդպես չի լինի:

«Հայ ժողովուրդը երախտապարտ է Գագիկ Ծառուկյանին: Սա նրա հերթական բարեգործությունն է, և լավ կլիներ, որ նրա նման սրտացավ առնվազն 10 անձնավորություն ևս ունենայինք, ովքեր ժողովրդի և մարդկանց հոգսերի մասին այդքան մտածեին: Գագիկ Ծառուկյանը մարդկային վեհ գաղափարները ծառայեցնում է մարդկանց օգտակար լինելու համար, որի համար ես շատ շնորհակալ եմ նրանից»,– ասաց բնակչուհիներից մեկը:

Հանդիպման մեկ այլ մասնակից էլ նշեց, որ իրենք 1988–ից եկեղեցին վերանորոգելու հարցով դիմել են տարբեր ատյաններին, սակայն հարցն այդպես էլ չի լուծվել, իսկ Հուշարձանների պաշտպանության կոմիտեն անվերջ անտեսել է խնդրանքը: 

«Ոնց որ մեզ ասեին՝ ռադներդ քաշեք գնացեք այստեղից: Եկան, վարագույրն էլ գողացան, տարան, խաչքարերը տարան Լուվր, դրան ի՞նչ գնահատական կարելի է տալ: Սա առաջին դեպքն է, որ մեր գյուղը ուշադրության կենտրոնում է և հույս ունենք, որ այն սրանից հետո կծաղկի»:

Հանդիպման մասնակիցները նշում էին նաև, որ գիտեն՝ Գագիկ Ծառուկյանի խոսքը գործ է, և հավատում են նրա խոսքերին: Իսկ օրն իրենց համար տոնական էր, քանի որ Ծառուկյանն իր ոտքով է գնացել Մաքրավան գյուղ, տեսել եկեղեցու վիճակը: Մաքրավանցիները վստահ էին, որ Գագիկ Ծառուկյանի շնորհիվ շատ շուտով Մաքրավանքում կղողանջեն զանգերն ու երկար դադարից հետո վերջապես այդ վանքում էլ կմատուցվի պատարագ, որը կդառնա հավատացյալների համար մի նոր աղոթատեղի:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատին