Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ալմաստ. իրականում այս նյութից ավելի ամուր նյութ կա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Մենք գիտենք, որ...

Ալմաստը (նաև նրա հղկած տարատեսակը՝ ադամանդը) աշխարհի ամենապինդ նյութն է։ 

Իրականում սկսած 2005 թվականից այլևս այդպես չէ։ Գերմանիայի Բայրոյտի համալսարանի գիտնականները, մաքուր ածխածինը ենթարկելով բարձր ջերմաստիճանների և ճնշման ազդեցության, ստացել են նոր նյութ։ Այն անվանել են «հիպերալմաստ» կամ, գիտական լեզվով, «ալմաստի ագրեգացված նանոձողիկներ»։ Արտաքինից այս նյութը խիստ տարբերվում է ալմաստից, տեսքով նման է ասֆալտի կամ փայլուն սև թխվածքի։ Ինչպես հայտնի է, ալմաստը և գրաֆիտը (սովորական մատիտի միջուկը) ածխածնի ալլոտրոպ ձևափոխություններ են (այսինքն՝ կազմված են բացառապես ածխածնի ատոմներից)։ Գրաֆիտը բարձր ջերմաստիճանների և ճնշման ազդեցության տակ վերածվում է ալմաստի։ Գիտնականները այս դեպքում այդ ազդեցությանը ենթարկել են ածխածնի մեկ այլ տեսակը՝ ֆուլլերիտը, և ստացել հիպերալմաստ։ Ալմաստում ածխածնի ատոմները դասավորվում են խորանարդներով կառուցված բուրգի տեսքով, իսկ հիպերալմաստում ածխածնի ատոմները կպած են իրար ֆուտբոլի գնդակի տեսքով։

Որոշել, թե որ նյութն է պինդ, շատ հեշտ է։

Եթե շփվելիս մի նյութը մյուսին քերծում է, ապա այն ավելի պինդ է։ Նյութի պնդությունը որոշվում է Մոոսի հանքանյութերի հարաբերական ամրության 10 միավորանոց սանդղակով։ Ըստ այդ սանդղակի, ամենափափուկը տալկն է՝ 1 միավոր, հետո կապարը՝ 1,5 միավոր, միջին ամրության են պողպատը և ապակին՝ 5,5 միավոր, կորունդը ստացել է 9 միավոր, իսկ ամենավերին հորիզոնականում ալմաստն է՝ 10 միավոր։ Սակայն, քանի որ հիպերալմաստը քերծում է ալմաստին, նշանակում է այն սանդղակից դուրս է, և նրա միավորը 10–ից բարձր է։

Ի դեպ, ալմաստը և նրա հղկված տարատեսակ ադամանդը հավերժ չեն։ Գրաֆիտը, որը խիստ փափուկ նյութ է՝ քիմիապես ավելի կայուն է, քան ալմաստը։ Իրականում ցանկացած ալմաստ արտաքին միջավայրի ազդեցության տակ դանդաղորեն վերածվում է գրաֆիտի, այնքան դանդաղ, որ այդ ընթացքը չի նկատվում։

Ադամանդների սիրահար մեծահարուստ կանանց խորհուրդ ենք տալիս ադամանդները պահել հատուկ պայմաններ ունեցող չհրկիզվող պահարաններում, բայց հանկարծ չփորձեք այդ պահարանները ապահովել վակուում միջավայրով կամ լցնել իներտ գազերով (այս միջավայրերը արագացնում են ադամանդը գրաֆիտի վերածվելու պրոցեսը), այլապես, ասենք, «Տարվա լավագույն կին գործարար» մրցանակաբաշխության ժամանակ Ձեր ականջներից մատիտներ կախված կլինեն։

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Ծեծել է խորթ աղջկան, կնոջը սպառնացել է, որ կհրապարակի սեռական հարաբերության տեսաձայնագրությունը․ գործը դատարանում է Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հարավը Փարիզում տղամարդը մտել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթյուն իրականացնել Գժվում եմ քո համար, կյանքս. Տոմայի նոր հրապարակումը ամուսնությունից հետո Ալիևը ապրիլի 22-ին Պուտինի հետ կհանդիպի Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Ուկրաինան չունի պլան Բ. Կոնգրեսը պետք է հաստատի Կիևին օգնության մասին օրենքը. ԿուլեբաԻրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ ԼավրովftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին