«Առաջինության» համախտանիշ. «Փաստ» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հարցերին պատասխանելուց անցնել հարցերը լուծելուն. «Փաստ» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Զիբիլը ժամանակին տեղափոխելու, ջրամատակարարում կազմակերպելու ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Նիկոլ Փաշինյանը չի կարող միաժամանակ աշխատել և՛ վարչապետ, և՛... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Պատվեր տվողների ու կատարողների փնտրտուք. «Փաստ» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 18.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սեքսուալ բնույթի գործողություններ՝ 13-ամյա երեխայի նկատմամբ. կասկածյալը ձերբակալվել է Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը Սոկրատիս. Մխիթարյանը կարող է դառնալ ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստներից մեկը Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 51 դեպք. Մարմնական վնասվածքներ, գողություններ, շորթում, կաշառակերություն Վրացական կողմի մեղքով 2 ժամից ավելի ուշացել են Երեւան-Բաթումի եւ Բաթումի-Երեւան գնացքները. ՀԿԵ Ակունք գյուղի տներից մեկի բակում մոտ 1.1 մ երկարությամբ գյուրզա է հայտնաբերվել «Օդից փող» հաղորդաշարը հանվել է եթերից Քաղաքացին կամավոր հանձնել է հանգուցյալ ամուսնուն պատկանող զինամթերքը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բարեւ չտալու եւ հայհոյելու համար խմբով խոշտանգել են կալանավորին. մանրամասներ Տասնութ զորակոչիկ կծառայի գիտահետազոտական աշխատանքներ կատարելով Նախագահի նստավայրի տարածքում սիրողական աստղադիտում է կազմակերպվել (ֆոտո) Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը Փանիկում տեղի ունեցածի առնչությամբ ծառայողական քննություն է սկսել Ղուրսալու համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. նրա կողմից հատուցվել է պետությանը պատճառված վնասը Գ. Ծառուկյանի հրավերով Հայաստան ժամանած սինգապուրցի պատվիրակները մաստեր կլաս են անցկացրել Մինչեւ 6 ժամ լույս չի լինելու Երեւանում եւ Շիրակի մարզում Ողբերգական վթար Գեղարքունիքում. «Օպելը» բախվել է հաստաբուն ծառին. 20-ամյա վարորդը մահացել է, կա 3 վիրավոր (ֆոտո) ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Թիթեռների և լույսի առասպելն ու վարկածները «Եթե Արթուր Վանեցյանը առաջադրվի, ես չեմ առաջադրվի». «Փաստ» «Առաջինության» համախտանիշ. «Փաստ»

Սլավիկ Հարությունովը գտնվել է դեղերի, աֆեկտի ազդեցության տակ. Իվետա Տոնոյանը՝ Օլիմպիավանի հայտնի միջադեպի մասին

Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Օլիմպավանի միջադեպին: Հարցին, թե տեղեկություն եղավ, որ ստուգվում է ծեծկռտուքին Գագիկ Ծառուկյանի մասնակցությունը, ի՞նչ տեղեկություն կա այս մասին, նա պատասխանեց. «Այս պահին ունենք Վյաչեսլավ Հարությունյանի խոսքը այն մասին, որ ծեծկռտուք չի եղել, ինքը սայթաքել ու ստացել է այդ վնասվածքները: Իսկ Գագիկ Ծառուկյանի մասով որևէ զարգացում, ընթացակարգ չկա»,- ասաց նա:

Հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ տուժողն իր խոսքը փոխեց, հնարավո՞ր է կաշառել են նրան, Իվետա Տոնոյանը պատասխանեց, որ դրանք անհիմն խոսակցություններ են: «Ինքն ասել է, որ եղել է դեղերի ազդեցության տակ, որ պատերազմի մասնակից է, կանտուզիա ունի: Ասել է, որ եղել է որոշակի վիրավորվածություն, նեղվածություն, ուզել է անընդհատ կապվել Գագիկ Ծառուկյանի հետ, բայց չի ստացվել: Ինքն ասում է, որ բարկացել է, աթոռն է շուռ տվել, դրանից այդ վանասվածքն ստացել է»,- հավելեց նա:

Անդրադառնալով ոստիկանապետ Վալերի Օսիպյանի այն հայտարարությանը, թե սայթաքելուց նման վնասվածքներ հնարավոր չէ ստանալ, Տոնոյանն ասաց՝ «թե ինչու է ոստիկանապետը նման հայտարարությամբ հանդես եկել նույնիսկ այն օրը, երբ դեռ դատարանում քննարկվում էր Էդուարդ Բաբայանին կալանավորելու հարցը, թողնում եմ հանրության դատին»:

Ինչ վերաբերում է Բաբայանի կալանավորմանը, Իվետա Տոնոյանն ասաց, որ իրենք համաձայն չեն դրա հետ, փաստաբանները դիմել են վերաքննիչ դատարան ու բողոքարկում են այս որոշումը:

website by Sargssyan