Կարբի գյուղում տեղի ունեցած մեջադեպի համար մեղադրվող Գուրգեն Նազարեթյանը գրավի դիմաց ազատ է արձակվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատարանը որոշում է կայացրել հունիսի 27-ին Կարբի գյուղում տեղի ունեցած դեպքի առթիվ` գյուղի բնակիչ, խուլիգանության մեջ մեղադրվող Գուրգեն Նազարեթյանի կալանավորումը որպես խափանման միջոց փոխել և նրան գրավի դիմաց ազատ արձակել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, մեղադրող կողմը միջնորդությանը չի առարկել:
Վերաքննիչ դատարանը հունիսի 29-ին կալանավորման որոշում էր կայացրել խուլիգանության մեջ մեղադրվող Օգսեն Նազարեթյանի նկատմամբ, նույն մեղադրանքն էր առաջադրվել նաև նրա եղբորը Գուրգեն Նազարեթյանին:
Այդ ընթացքում դատարանի դիմաց Կարբիի մի շարք բնակիչներ բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով փոխել խափանման միջոց կալանավորումը:
Դատարանի որոշումից հետո բողոքի ակցիայի մասնակցիները շարժվել են դեպի Գլխավոր դատախազություն:
Նազարեթյանների հորը ընդունել էր ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանը և գործը հսկող դատախազը:
Նրանք հավաստիացրել են, որ որևէ մեկին անհիմն կալանավորելու որևէ խնդիր չկա: Առաջարկվել էր ներկայացնել միջնորդություն դատախազին՝ խափանման միջոցը փոխելու, որը դատախազությունը կքննարկի:
Մայիսի 27-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Գուրգեն և Օգսեն Նազարեթյան եղբայրների մասնակցությամբ: Նրանք քննվել էին Արագածոտնի մարզային վարչության կողմից, սակայն խափանման միջոցը չի ընտրվել կալանավորումը: Դրանից հետո դատախազը բողոքարկել էր, որից հետո հունիսի 27-ին Գուգեն Նազարեթյանի խափանման միջոցըփոխվել էր՝ ընտրվել կալանավորումը որպես խափանման միջոց: Հունիսի 28-ին փոխվել էր նաև մյուս եղբոր՝ Օգսեն Նազարեթյանի խափանման միջոցը: