«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորված անձի մոտից հայտաբերվել է թաղանթով փաթեթավորված կասկածելի զանգված
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հուլիսի 9-ին , իրացնելով օպերատիվ տվյալները, կալանավորված անձ Կ. Լ.-ի քաղաքացի Ն. Մ.-ի կողմից բերված հանձնուքի միջից հայտնաբերել են սև, արծաթագույն երանգներով գրիչ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից, գրչի մեջ՝ վերևի հատվածում, ամրացված է եղել սրածայր, մետաղական իր:
Հաջորդ օրը՝ ժամը 02:30-ի սահմաններում, նույն հիմնարկի կալանավորված անձ Ս. Բ.–ն առողջական վիճակի վատթարացման պատճառով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնի ընդունարանում ինքնությունը չպարզված անձից վերջինս փորձել է ձեռք բերել բնական հյութի ստվարաթղթե երկու տարա, որոնցից մեկում եղել է պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված կասկածելի զանգված: Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել են դատաքրեագիտական և դատաքիմիական փորձաքննություններ: