Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Անցողիկ շեմը չի վախեցնում «կանաչներին». նրանք վստահ են, որ կանցնեն խորհրդարան. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կանաչների կուսակցությունը, որը նախագահ Արմենակ Դովլաթյանի ձևակերպմամբ, ձախ լիբերալ ուղղվածություն ունի, այս փուլում չեն կարող մասնակցել Երևանի քաղաքապետի ընտրություններին, քանի որ ավագանիում ներկայացուցիչ չունեն: Իսկ ներկայացուցիչ չունեն, քանի որ ավագանու նախորդ ընտրությունները կուսակցությունը բոյկոտել է: Հիմա, եթե ավագանին լուծարվի, Կանաչների կուսակցությունն այս ընտրությունը ոչ միայն չի բոյկոտի, այլև անպայման կմասնակցի: «Ե՛վ Երևանի ավագանու ընտրություններին, և՛ Ազգային ժողովի ընտրություններին մենք անպայման մասնակցելու ենք: Մենք ձգտելու ենք միայնակ հանդես գալ, բայց հնարավոր են նաև այնպիսի տարբերակներ, որ այլ կուսակցությունների հետ համատեղ դաշինքով հանդես գանք: Բայց մեր նախնական տրամադրվածությունը ընտրություններին միայնակ հանդես գալն է»,– ասաց Ա. Դովլաթյանը:

Կուսակցության առաջնորդը նշեց, որ իր դիտարկումներով հասարակության շրջանում պահանջարկ կա, որ Կանաչների կուսակցությունը ներկայացված լինի կառավարման համակարգում: Եվ անկախ նրանից, իշխանական, թե ընդդիմադիր դաշտում նրանք հանդես կգան, այնուամենայնիվ, Հայաստանում բնապահպանական խնդիրների մի մեծ փաթեթ կա, որով հարկավոր է բավականին հանգամանալից և հետևողական պայքարել:

«Մեզ համար միայն բնապահպանական խնդիրները չէ, որ կարևոր են, բայց մենք պարտավոր ենք բնապահպանական խնդիրների պահանջատերը լինել և դրանց լուծումը մեր վրա վերցնել»,– ասաց կուսակցության ղեկավարը:

Նախորդ՝ 2012–ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ կուսակցությունը թեև ներկայացուցիչ չի ունեցել խորհրդարանում, բայց ներկայացված է եղել ՀԱԿ դաշինքի կազմում: Այսինքն, կուսակցությունը նախորդ խորհրդարանում ներկայացված կուսակցություն է եղել, բայց նախորդ ընտրությունների ժամանակ արդեն նպատակահարմար չեն համարել խորհրդարանական ՀԱԿ խմբակցության անունով ձևավորված նույնանուն կուսակցության հետ դաշինք կազմել: «ՀԱԿ կուսակցությունն ինքը որոշեց, ինքը մասնակցեց և արդյունքում այսօր որևէ ներկայացուցիչ չունի խորհրդարանում: Իսկ մենք որոշեցինք չմիանալ որևէ այլ դաշինքների և բոյկոտել ընտրությունները»,– ասաց Ա. Դովլաթյանը: Խոսելով ներկայում ընթացող գործընթացների մասին՝ նա նշեց, որ իրենց կուսակցությունը չի մասնակցում «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների գործընթացներին, քանի որ, ըստ նրա, այդ պրոցեսը մոնոպոլիզացված է:

«Մենք քննարկումների ընթացքին ուշադիր հետևում ենք և անհրաժեշտության դեպքում նաև առաջարկներ կանենք: Հիմա աշխատում ենք առաջիկա ընտրությունների նախընտրական ծրագրի վրա: Եթե Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ տեղի ունենան, ապա ծրագիր կներկայացնենք նաև այդ ընտրությունների համար, քանի որ Երևանը բազմաթիվ բնապահպանական, քաղաքաշինական խնդիրներ ունի և այդ առումներով ծայրահեղ վատ վիճակում է գտնվում: Ուստի համարում ենք, որ այս առումով կարող ենք մեր դրական խոսքն ասել այդ հարցի մասին»,– ասաց Ա. Դովլաթյանը: Կուսակցության առաջնորդը համաձայն չէ, որ հասարակությունն առանձնապես ծանոթ չէ իրենց կուսակցությանը, և ընտրություններին մասնակցելու դեպքում գուցե իրենք սահմանված անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր ունենան: Ավելին, կարծում է, որ ընտրություններին առանձին մասնակցելու դեպքում բավականին լայն շրջանակներ հենց իրենց կընտրեն: «Մենք, նվազագույնը, կհաղթահարենք անցողիկ շեմը և միանշանակ ներկայացված կլինենք: Խոսքն առավելագույն ձայներ ստանալու մասին է»,– ասաց կուսակցության առաջնորդը: Թավշյա հեղափոխությունից հետո ձևավորված նոր կառավարության և նրա աշխատանքի մասին Ա. Դովլաթյանը նշեց, որ հիմնականում գոհ է կառավարությունից, բայց կան խնդիրներ, որոնց մասին կարծիք կհայտնի կառավարության գործունեության 100 օրը լրանալուց հետո: «Կան նաև որոշակի սխալներ, հատկապես կադրային քաղաքականության մեջ, բայց արդյունքների մասին մենք կխոսենք որոշ ժամանակ անց»,– խոսքը եզրափակեց Ա. Դովլաթյանը: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ