Կհայտարարվի մրցույթ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնի համար. «Փաստ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է խորհրդի անդամներին՝ առաջարկելով ընդունել հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հրաժարականի դիմումը: Այս մասին «Փաստին» տեղեկացրեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամից: «Միևնույն ժամանակ, հանրապետության նախագահն առաջարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության ղեկավարումը ժամանակավորապես դնել հոգաբարձուների խորհրդի անդամ, Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի վրա: Այնուհետև կհայտարարվի բաց մրցույթ՝ Հիմնադրամի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար: Առաջարկվում է ստեղծել մրցութային հանձնաժողով՝ Պետրոս Թերզյանի նախագահությամբ և հանձնաժողովի կազմում ընդգրկել նաև հանրապետության նախագահի, վարչապետի, Արցախի Հանրապետության նախագահի մեկական ներկայացուցիչ, ինչպես նաև հոգաբարձուների խորհրդի անդամ Ալբերտ Պողոսյանին»,– ասված է հաղորդագրության մեջ:
Ի դեպ, հավելենք, որ երեկ հայտարարություն է տարածել Հնչակյան կուսակցության Արևմտյան Ամերիկայի վարիչ մարմինը՝ նշելով, որ դուրս է գալիս «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ–ի հոգաբարձուների խորհրդի կազմից՝ իր անվստահությունը հայտնելով Լոս Անջելեսում գործող հիմնադրամի գործունեության նկատմամբ։
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում