Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ուղեղի քանի՞ տոկոսն եք օգտագործում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Մենք գիտենք, որ...

Մարդն օգտագործում է իր ուղեղի միայն 10 տոկոսը:

Իրականում այդպես չէ: Մարդը, ինչպես նաև ցանկացած կենդանի, օգտագործում է իր ամբողջ ուղեղը: Չկա այնպիսի օրգան կամ օրգանի մաս, որը չի օգտագործվում (բացառությամբ ռուդիմենտ օրգանների , որոնք նախկինում օգտագործվել են, իսկ հիմա պետք չեն, չնայած նրանք ևս ինչ–որ ֆունկցիա կատարում են):

Մակրոսկոպիկ զննման ժամանակ նկատելի է, որ գլխուղեղը կազմված է գորշ նյութից, որն ավելի մուգ է, և  սպիտակ նյութից, որն ունի ավելի բաց գունավորում: Գորշ նյութը նեյրոնների բջջային մարմիններն են (ավելի քան 100 միլիարդ), աստրոցիդները, օլիգոաստրոցիդները և այլն: Մի խոսքով, դրանք այն բջիջներն են, որոնք պարունակում են ինֆորմացիա, իսկ սպիտակ նյութը այդ բջիջները իրար կապող բազմաթիվ նեյրոններն են՝ թելերը: Առանց այդ կապերի ուղեղը չի կարող աշխատել:

Իրականում այն միտքը, որ մարդը օգտագործում է ուղեղի 10 %–ը, առաջին անգամ 1900 թվականին ասել է ամերիկյան հոգեբան Ուիլ յամ Ջեյմսը: Չնայած նա միայն ասել է, որ միջին վիճակագրական քաղաքացին դժվար է հասնում իր ուղեղի հնարավորությունների մաքսիմումին: Սրան գումարվել է այն, որ ուղեղի 10 %–ը գորշ նյութն է, և ենթադրվել է, որ մարդը ուղեղը օգտագործում է այդ չափով: Այս միտքը մարդուն ոչ իրական, թաքնված կարողություններ ունենալու միտք է տալիս՝ տելեպաթիա, տելեկինեզ, գուշակելու ունակություն, մոգություն, երրորդ աչք և այլն: Իրականում կարող է լինել վիճակ, երբ «անջատված» է լինում մեր ուղեղի մի հատվածը, օրինակ, երբ մարդը նստած է, ուղեղի՝ ոտքերի համար պատասխանատու հատվածը հանգստի վիճակում է գտնվում: Ուղեղի սկանավորումը ցույց է տալիս, որ անկախ մեր վիճակից, մեր ուղեղը միշտ աշխատում է, և աշխատում են նրա բոլոր հատվածները, բայց որոշ հատվածներ ավելի ակտիվ են, քան այլ հատվածներ:

Նորմալ մարդու գլխուղեղը ունի 1–2 կգ քաշ, որը մարդու քաշի 2 %–ն է: Տղամարդկանց ուղեղը սովորաբար 100–150 գրամ ավելի է կանանց ուղեղից: Այն միտքը, որ ուղեղի չափը կապ ունի մարդու մտավոր կարողությունների հետ, սխալ է. օրինակ, Անատոլ Ֆրանսի ուղեղը եղել է 1,017 կգ, իսկ ամենամեծ ուղեղ ունեցող մարդու մոտ այն եղել է 2,850 կգ՝ այն դեպքում, որ նա տառապում էր էպիլեպսիայով և ուներ դեբիլություն հիվանդություն: Վերին պալեոլիթի շրջանի մարդու ուղեղը 10— 12 %–ով ավելի մեծ քաշ ուներ ժամանակակից մարդկանց ուղեղի համեմատ:

Այս ամենը, իհարկե, չի նշանակում, որ ինչ կա՝ կա: Սովորելը միշտ էլ ինչ–որ տեղ նոր կապեր է ստեղծում ուղեղում, թարմացնում է ուղեղի բջիջներում տեղադրված ինֆորմացիան կամ դատարկ բջիջները լցնում ինֆորմացիայով և ի վերջո «ավելացնում» մեր ուղեղը: Հետաքրքիր է, որ վաղ շրջանի փիլիսոփաները երկու խմբի էին բաժանված՝ նրանք, ովքեր հավատում էին, թե հոգին գլխուղեղում է, և նրանք, ովքեր հավատում էին, թե հոգին սրտում է: Օրինակ, Դեմոկրիտը համարում էր, որ հոգին կազմված է երեք մասից՝ ինտելեկտը՝ գլխում, զգացմունքները՝ սրտում և տարփանքը՝ լ յարդում: Իսկ Արիստոտելը գտնում էր, որ հոգին սրտում է, իսկ ուղեղի ֆունկցիան միայն արյունը սառեցնելն է: Ես լրիվ համաձայն եմ Դեմոկրիտի հետ, որ տարփանքը լ յարդում է՝ հավանաբար նա գինի էր սիրում: Իսկ Արիստոտելի այն միտքը, որ գլուխը միայն արյունը սառեցնելու համար է (ինչպես ռադիատորը ավտոմեքենայում), ես անգամ կարող եմ ապացուցել իմ ճանաչած մի շարք մարդկանց միջոցով, նրանց մոտ գլուխը իրոք միայն դրա համար է:

Բայց ամեն դեպքում, ոմանց պարագայում այն 10 տոկոսը կարծես ուժի մեջ է, հը՞...

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը 

Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման Թաթոյան Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Գեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Հրմշտոց, ուժի կիրառում․ Կիրանցում բախումները շարունակվում են, Բագրատ Սրբազանը ևս այստեղ է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցիՀայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակ Էրդողանը ծրագրում է մայիսի 9-ին հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին․ Bloomberg Ալիևը Շոլցի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԵթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Ստամբուլում քրեական դատարանը կնոջը դատապարտել է 1,794 տարվա ազատազրկման Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել