Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


11 միլիարդ դրամ անկանոն ջրամատակարարման համար. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2018 թ. ՀՀ բյուջեն կազմել էր 1 տրիլիոն 508 միլիարդ 797 միլիոն դրամ, որից 659 միլիարդ 649 միլիոն դրամն արդեն ծախսվել է: Անցել է արդեն մոտ յոթուկես ամիս, բայց բյուջեի մեծ մասը՝ 849 միլիարդ 147 միլիոն դրամը, դեռևս կա:

Բյուջեից ամենից շատ գումար հատկացվել է սոցիալական ապահովությանը՝ 408 միլիարդ 634 միլիոն, որից այս պահի դրությամբ առկա է դեռ 192 միլիարդ 21 միլիոն դրամ: Երկրորդ տեղում է ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտը, որին 2018 թ. բյուջեով հատկացվել է 286 միլիարդ 748 միլիոն դրամ: Այս գումարից ծախսվել է 135 միլիարդը:

Իսկ ի՞նչ են իրենցից ներկայացնում ընդհանուր բնույթի ծառայությունները: Օրինակ՝ այս գումարից 141 միլիարդ 193 միլիոն դրամն ուղղվել է պետական պարտքի գծով գործառնություններին, իսկ 10 միլիարդ դրամից մի փոքր ավելի էլ՝ հետազոտական աշխատանքներին: Սրանից 839 միլիոն դրամն ուղղվել է ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանությանը, 275 միլիոն դրամը՝ Քենդլ սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ հիմնադրամին՝ որպես պետական աջակցություն, 802 միլիոնն էլ՝ գիտաշխատողների գիտական աստիճանների համար տրվող հավելավճարն է:

Օրինակ՝ ծրագրման և վիճակագրական ծառայությունների համար էլ այս տարի հատկացվել է 2 միլիարդ 241 միլիոն դրամ, որից 98 միլիոն 660 հազարն ուղղվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանմանը: Գյումրու ու Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման ծրագիրը կազմել է 149 միլիոն 595 հազար դրամ, որից այս պահի դրությամբ ծախսվել է ընդամենը 53 միլիոնը:

Շրջակա միջավայրի պահպանությանն ու բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների իրականացման համար նախատեսված համապատասխանաբար՝ 11 միլիարդ 621 միլիոն և 22 միլիարդ 426 միլիոն դրամից շատ քիչ գումար է դեռևս օգտագործվել: Շրջակա միջավայրի պահպանման համար, օրինակ, ծախսվել է 2 միլիարդ 378 միլիոն դրամ, որից աղբահանության համար՝ 24 միլիոն 635 հազար դրամ: 

Բնակարանաշինության խնդիրների լուծման նպատակավ հատկացված գումարից ծախսվել է միայն 3 միլիարդ 911 միլիոնը: Ջրամատակարարման համար այս տարի հատկացված 11 միլիարդ 269 միլիոն դրամից օգտագործվել է միայն 1 միլիարդ 348 միլիոնից մի փոքր ավելի: Սա ամբողջ հանրապետության մասշտաբով տրամադրվող գումարի մասին է: Եվ, թերևս, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ վերջին մեկ–երկու շաբաթների ընթացքում ջրամատակարարումը, հատկապես՝ Երևանում, հեռու է կատարյալ լինելուց: Սակայն ամռան սեզոնին ջրամատակարարման խնդիրը ոչ միայն մայրաքաղաքում է: Առավել ծանր իրավիճակում են առանց ջուր մնացած հողատարածքների սեփականատերերը: Գուցե, եթե փող կա, օգտագործել դրանք:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն ԱդրբեջանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուԽնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ Տասնյակ հասցեներում լույս չի լինիԲագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովման առաջնահերթությունից, ի տարբերություն Արևմուտքի, որը առաջնորդվում է բացառապես իր շահերով․ ՌԴ ԱԳՆ Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ինչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք) Պայքարի տրամադրությունը չի ընկնելու․ արդեն 10 հոգու ձերբակալել են՝ Տավուշում իրականացվող պայքարի համարՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ) Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին «Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղ «Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Այրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ) Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԱյրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռուսաստանի նախագահի պայմանավորվածության արդյունքում․ Ալիև Ճակատագիրը նվեր է պատրաստում․ կենդանակերպի այս նշանների համարՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման տվել․ Տիգրան Աբրահամյան Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ Նիկոլ Փաշինյանը հրապարակում արեցՔրիստիի մայրիկի շքեղ նվերը նորապսաակներին Այսօր աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան երթուղու «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Բացառիկ. Կադրեր` սահմանազատման գործընթացից