«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանը նշանակվել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանը նշանակվել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Պետրոսյանը` տեղեկացնելով, որ նշանակումն այսօր է եղել:
«Մեկ տարվա ընթացքում լինելու են ընտրություններ. եթե այս ընթացքում տեսնեմ, որ աշխատանքս բավարարում է, անշուշտ, կմասնակցեմ: Ես այս բուհի ուսանող եմ եղել, ուսանողական խորհրդի նախագահ, 2003թ-ից աշխատել է բուհում»,- շեշտեց նա:
Կարեն Պետրոսյանն ասաց, որ փորձելու մի շարք կարևորագույն խնդիրներ լուծել և ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը դարձնել մոդել կրթական, բուհական համակարգում փոփոխությունների համար:
«Առաջին հերթին պետք է լուծել մոտիվացիայի խնդիրը, ուսանողը պետք է ստանա մասնագիտություն, որով շուկայում հետագայում կարող է մրցունակ լինել: Կան մի շարք հարցեր նաև կոռուպցիոն ռիսկերի հետ կապված: Պետք է աշխատել, փոփոխություններ կատարել, քանի որ մասնաճյուղ է, հեշտ կլինի փորձառություն կուտակել կրթական ընդհանուր միջավայրի փոփոխության համար»,- շեշտեց նա:
Անդրադառնալով հարցին՝ կաթողիկոսի հրաժարականի բողոքի ակցիաները դադարեցվում են, Կարեն Պետրոսյանն ասաց, որ ոչ, բայց դրանք աշխատանքին չեն խանգարելու, աշխատանքային ժամերին զբաղվելու է աշխատանքով:
«Քանի որ Գերագույն հոգևոր խորհրդաժողով էր եղել, հիմա մենք ստրատեգիա ենք մշակում»,- եզրափակեց նա: