Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի տեսակետները տարածաշրջանային բովանդակություն են ձեռք բերում. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բրյուսելում լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, թե Հայաստանում ժողովրդավարական հեղափոխությունից հետո Ադրբեջանն ավելի ագրեսիվ է դարձել, և դա ագրեսիա է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանում ժողովրդավարության դեմ: 

Գրեթե նույն արտահայտություններով է Փաշինյանը հանդես եկել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և «Քարնեգի» կենտրոնի փորձագետների հետ զրույցում` ասելով, թե Ադրբեջանի ագրեսիայի դրսևորումները հարձակում են ոչ միայն Հայաստանի ու Արցախի ժողովրդի, այլև տարածաշրջանում ժողովրդավարության ու մարդու իրավունքների դեմ: Այս հայտարարությունները, կարել է ասել, առանցքային են, քանի որ Հայաստանը վաստակեց նման հայտարարությունների իրավունքը, ավելի ճիշտ` վաստակեց Ադրբեջանից զատվելու իրավունքը: Անկախ նրանից, թե տեսականորեն ինչ գնահատական կտրվեր, փաստն այն է, որ 1994 թվականի զինադադարը միջազգային հանրության կողմից անուղղակի կամ ուղղակի կերպով ընդունվեց որպես հայկական կողմի հաղթանակ: Ընդունվեց առավելապես այն հիմքով, ինչի մասին խոսում է Փաշինյանը` արցախյան պատերազմը ժողովրդավարության ու մարդու իրավունքների դեմ սանձազերծված ագրեսիա էր:

Ցավոք, զինադադարից հետո հետզհետե Հայաստանը շարժվեց կոռուպցիայի, հակասահմանադրականության ու հակաժողովրդավարության ուղիով, ինչի արդյունքում էլ միջազգային ատյանները, Մինսկի խումբը և այլ կառույցներ իրենց գնահատականներում, կոչերում և հայտարարություններում ուղղակի կամ անուղղակի կերպով հավասարության նշան էին դնում Ադրբեջանի և Հայաստանի միջև: Այսօր միջազգային հարթակում Հայաստանն ունի պատմական հնարավորություն խախտել այդ հավասարությունը: Ի դեպ` այստեղ պետք է նշենք, որ արտաքին հարթակում հայաստանյան բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում` ՀՀԿ–ն, լիովին հանդես են գալիս պետականամետ դիրքերից, և այս առումով նույնպես վարչապետը լիազորված է ներկայացնելու Հայաստանի տեսակետը: Այդ տեսակետն, արդեն ինչպես նշեցինք, տարածաշրջանային բովանդակություն է ձեռք բերում, քանի որ այսօր Հայաստանը, ինչպես 1990–ականների սկզբին, ընկալվում է ժողովրդավարության մի նոր կենտրոն տարածաշրջանում: Այս հնարավորությունը պետք է օգտագործել առավելագույնս: Բնական է, սա հեշտ և արագ գործընթաց չէ, և բոլորովին էլ պետք չէ հուսալ, թե միայն Հայաստանում կատարված ժողովրդավարական գործընթացների արդյունքում Արցախյան հիմնախնդրում արմատական լուծումներ կլինեն, սակայն մեկ բան աներկբա է` երկրի ղեկավարի լեգիտիմությունը երկրի` որպես բանակցային կողմ ներկայանալու տեսակետից, ամենալուրջ կռվաններից մեկն է: Հուսանք, որ այս հնարավորությունից Հայաստանը կկարողանա ստանալ առավելագույնը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ ԵրևանումԶատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքայի՞ն կլինի, թե՞ ոչ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով Այսօր Ավագ Ուրբաթ է՝ Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանովՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանաք, թե այդ կազմակերպությունը կա՞, չկա՞, գործո՞ւմ է․ ԱԺ նախագահԱլիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Քանի՞ մարդ է թունավորվել ՀայաստանումՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԶելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետըՍարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ ԲեգլարյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը