Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Քա­վոր-սա­նի­կա­կան կա­պե­րով եր­կի­րը ջրազր­կում էին. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շուրջ մեկ ամիս է` Հայաստանի տարբեր համայնքների բնակիչները բողոքի ակցիաներ են իրականացնում, ճանապարհներ են փակում մեկ հիմնական պահանջով` ոռոգման ջուր: Քաղաքացիների դժգոհությունները ավելի, քան տեղին են, քանի որ իսկապես էլ ջուր չկա, կամ բավարար չափով չկա: Իսկ այ թե ինչու ջուր չկա, սա արդեն երկակի հարց է: Նախ` Հայաստանի ջրամբարներում ջրի պակասը մի կողմից ունի օբյեկտիվ պատճառներ` ձմռան սակավ տեղումներն ու շոգ ամառը: Երկրորդ պատճառը նախորդ իշխանության առնվազն անհեռատեսությունն էր: Անցած տարի աշնանը բավական լայն հանրային արձագանք ստացավ Հայաստանի ջրամբարների ջրազրկման թեման: 

Երկրի ամենախոշորներից` Ախուրյանի ջրամբարներից ջրբացթողումները շարունակվեցին նաև այն ժամանակ, երբ ջրամբարի ծավալը հատել էր մեռյալ ծավալի սահմանագիծը: (Մեռյալ ծավալը ջրամբաներում ջրի անձեռնմխելի քանակն է): Նույն իրավիճակն էր նաև մյուս գրեթե բոլոր ջրամբարներում: Ջրային տնտեսության պետական կոմիտեն այդ ջրբացթողումներն հիմնավորում էր շատ կարճ` մարդիկ ոռոգման խնդիր ունեն: Սակայն, այս հիմնավորումից զատ, կար նաև մեկ այլ պատճառ` հասարակ պոպուլիզմը:

Աշնանը, ինչպես գիտենք, որևէ մեկը չէր կանխատեսում հեղափոխություն, քաղաքական գործընթացներն ընթանում էին միայն իշխանության վերին օղակներում, և վարչապետ Կարեն Կարապետյանը, մեղմ ասած, դեմ չէր շարունակել պաշտոնավարել որպես վարչապետ: Այս նպատակի իրականացման համար նրան պետք էր ժողովրդահաճո գործունեություն` առանց հետևանքները հաշվի առնելու: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը զուտ անձնական կապեր ուներ Կարապետյանի հետ` վերջինիս սանիկն էր: Թե ինչքանով է այս ազգակցական կապն իր դերն ունեցել, նույնիսկ քննարկելու կարիք էլ չկա, փաստն այն է, որ անցյալ տարի ամռանը ջրի պահանջի զանգվածային բավարարումների հետևանքով Հայաստանի ջրամբարները մնացին երկնքի հույսին: Այստեղ կա նաև հաջորդ ենթատեքստը` այդ ջուրը, բնականաբար, վաճառվում էր, ուստի` ենթադրությունները թողնենք ընթերցողին: 

Հենց այս մոտեցումների ու ռազմավարության արդյունքում Հայաստանի մի շարք մարզեր ու համայնքներ հայտնվել են բավական բարդ իրավիճակում: Այլ կերպ ասած, ներկայիս ջրի սակավության խնդիրը Կարեն Կարապետյանի կառավարության «նվերներից» էր: Հանուն արդարության նշենք նաև, որ Հայաստանի ջրամբարներից շատերն ունեն ջրահավաքման ու պահպանության խնդիր: Ջրամբարներից շատերում կան, այսպես կոչված, հարամիներ, որոնցով հավաքված ջուրը պարզապես կորչում է, վերջիններիս վերանորոգման համար նախորդ կառավարությունը մշակում էր և ներկա կառավարությունն էլ հրատապ կերպով պետք է շարունակի մշակել գործողությունների նախագիծ, այլապես դժվար է ասել, թե ինչ է սպասվում մեր երկրագործներին հաջորդ ու մյուս տարիներին:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութԱրտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել ենՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս ԴենդիասՀյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժն է ինքնասպան եղել․ ի՞նչ է հայտնի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Անչափ հուզիչ. Միայն տեսեք ինչ գեղեցիկ անակնկալ է պատրաստել Մարինկա Խաչատրյանը` իր մայրիկի համար «Ականատեսը եղա, թե ինչպես է հայրն իր որդուն նորից գերեզմանից հանում»․ Արցախից բռնի տեղահանված Ուկրաինան այսօր մարտադաշտ է, որտեղ որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկո Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց