Հայաստանի կողմից Արցախի անկախությունը ճանաչելը նշանակում է բանակցային գործընթացի կանգառ. Շավարշ Քոչարյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԱրցախի անկախության ճանաչումը Հայաստանի կողմից նշանակում է բանակցային գործընթացի կանգառ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ նոր իշխանությունների օրակարգում կա՞ Ղարաբաղը ճանաչելու հարց:
«Բանակցային գործընթացը երկու հարթություն ունի: Դրանք են՝ թույլ չտալ ռազմական գործողություններ և պահպանել կայունությունը: Երբ կան բանակցություններ, երբ Մինսկի խմբի երեք համանախագահները միջնորդում են, որոնք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ են, ավելի փոքր է հավանականությունը սկսել ռազմական գործողություններ: Երբ նրանց միջնորդությունը չկա, ավելի բարձր է ռազմական գործողությունների հավանականությունը: Իսկ ճանաչումը նշանակում է բանակցային գործընթացի կանգառ»,- շեշտեց Շավարշ Քոչարյանը: