Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Սևանա լճում ջրի աղտոտման խնդիր չկա, ջրի աննախադեպ բարձր ջերմաստիճանից ջրիմուռները սկսել են ակտիվ զարգանալ. «Սևան» ազգային պարկի» տնօրեն

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սևանա լճում ջրի աղտոտման խնդիր չկա, դա բնական երևույթ է, կապտականաչ ջրիմուռները՝ պայմանավորված ջրի աննախադեպ բարձր ջերմաստիճանով, սկսել են ակտիվ զարգանալ. Tert.am-ի հետ զրույցում ասաց «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն` Վահե Գուլանյանը, ի պատասխան մամուլի հրապարակումների, թե Սևանա լճի ջուրն աննախադեպ աղտոտված է, նույնիսկ այնպիսի ափերում, որտեղ մշտապես ջուրը մաքուր է եղել, մասնավորապես Շորժայի ափին: 

Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Ալեքսանդր Գարգալոյանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է Սևանա լճի աղտոտվածության աստիճանը: «Հարգելի բնապահպաններ, ո՞վ է նախարարը, ես չգիտեմ: Սա Սևանն է, նայե՛ք: Սա Շորժայի ափն է, որը միշտ մաքուր էր: Ստեղ նայեք, գույնը նայեք: Էս էլ մեր Սևանն ա, ապրեք բոլորդ, молодцы! Սևանն էլ վերջ տվինք»,- տեսանյութում նշում է Ալեքսանդր Գարգալոյանը:«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը նշեց, որ նման երևույթ նկատվել է նաև 2006թ-ին, իսկ այս տարի իրենք արդեն կանխատեսել էին, որ ջրիմուռների ծաղկման բռնկում կլինի: Նա նաև տեղեկացրեց, որ հնարավոր է ջրիմուռների ծաղկման երկրորդ բռնկում լինի նաև օգոստոսին: 

«Սևանում ծանծաղուտներում ջրի ջերմաստիճանը գրանցվել է +22, +23, առանձին դեպքերում մինչև +24 աստիճան և բնականաբար այդ հատվածներում նկատելի են լինում նման երևույթներ:  Ջրում առկա օրգանական նյութերը՝ ջրիմուռները, արևի ինտենսիվության հաշվին բուռն աճ են տալիս, սա որևէ վտանգավոր և արտառոց բնույթ չի կրում, միայն  գեղագիտական տհաճություն է պատճառում: Մարդը կարող է մտնել ջուրը լողալ, վտանագվոր չէ, ուղղակի ջրիմուռների մեծ քանակություն է»,- ասաց նա: Ըստ նրա, սովորաբար նախորդ տարիներին ջրի ջերմաստիճանը +21, +22 աստիճանի սահմաններում էր։

Վահե Գուլանյանն ասաց, որ եթե եղանակային պայմաններն այսպես շարունակվեն, դա կարող է տևել դեռ մեկ շաբաթ և ավելի: «Ճահճացման որևէ վտանգ չկա, սա ժամանակավոր, երևույթ է »,- ասաց նա:

Վահե Գուլանյանը խորհուրդ է տալիս Սևանում հանգստացողներին ծանծաղուտ հատվածներից հեռու մնալ՝ ուղղակի չկեղտոտվելու համար: Ջրիմուռները առողջության համար որևէ վտանգ չեն ներկայացնում:

Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում էԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ)«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել են. ի՞նչ արժե այս պահինԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող Արտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա Վինիսիուսը վնասվածք է ստացել Սիթիի հետ խաղում և կարող է բաց թողնել Էլ Կլասիկոն Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Բացահայտվել է ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է (տեսանյութ) Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը