Աղբերք գյուղի անհետ կորած 73-ամյա բնակչին գտել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱղբերք գյուղի 73-ամյա կորած բնակչին նկատել են «Վիշկի սար» կոչվող տարածքում: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Հուլիսի 15-ին ժամը 07:07-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ որոնողական աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները Ռ.Մ.-ին նկատել են «Վիշկի սար» կոչվող տարածքում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 14-ին ժամը 23:21-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Աղբերք գյուղի բնակիչը՝ Ռ.Մ.-ն (ծնված 1945 թ.) ժամը 18:00-ի սահմաններում բարձրացել է սար և չի վերադարձել:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին: Դրանց մասնակցել է 4 ոստիկան և 11 բնակիչ: