Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետին խորհուրդ է տվել դատի տալ ԵՄ-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խորհուրդ է տվել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին դատի տալ ԵՄ-ին, ոչ թե բանակցություններ վարել նրանց հետ: Այդ մասին BBC-ին պատմել է ինքը՝ Մեյը:
Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքերով՝ Թրամփն իրեն այդ խորհուրդը տվել է հուլիսի 13-ին՝ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, բայց նա այն չափազանց «կոշտ» է գտել:
«Նա ինձ ասաց, որ ես պետք է դատի տամ ԵՄ-ին, այլ ոչ թե նրանց հետ բանակցություններ վարեմ»,- ասել է Մեյը:
Հիշեցնենք, որ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելուց հետո Թրամփն աշխատանքային այցով մեկնել է Մեծ Բրիտանիա:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը 2017 թվականին Թրամփին հրավիրել էր այցելել երկիր, ինչից հետո համացանցում Թրամփի պետական այցը թույլ չտալու դիմումով խնդրագիրն ավելի քան 1,8 միլիոն ստորագրություն է հավաքել: Հարցը քննարկվել է խորհրդարանում, որտեղ որոշում է կայացվել, որ Թրամփն իր այցի ընթացքում խորհրդարանում ելույթ չի ունենա:
Թրամփը մի քանի անգամ հետաձգել է իր այցը, և այժմ Մեծ Բրիտանիայում է ավելի ցածր մակարդակի՝ աշխատանքային այցով: