ՀՀԿ–ի վերջին վատությունը. սաբոտա՞ժ, թե՞ վազք շանսի հետևից. «... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Կապանյան դասերն ու հեղափոխական իներցիան. «Փաստ» ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Պետք է տեղավորվենք տրանսպորտի խելամիտ ծախսերի ու խելամիտ սա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Երբ հավատարիմը սկսում է սխալներ անել, ամենամեծ վնասը հասցնո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Ընտրությունները եղել են ազատ և թափանցիկ, բայց ոչ արդար». «Փ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 24.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Թրամփը հաստատել է նոյեմբերին Պուտինի հետ հավանական հանդիպման մասին լուրը Հռոմի մետրոյում շարքից դուրս է եկել կենտրոնական կայարանի շարժասանդուղքը. տուժել են ԲԿՄԱ-ի ռուս երկրպագուները Երևանում տեղի ունեցած վթարի հետևանքով մոտոցիկլետի վարորդը հոսպիտալացվել է Մեքսիկայում հազարավոր մարդկանց են տարհանել՝ Խաղաղ օվկիանոսից մոտեցող փոթորկի պատճառով Կալինինգրադի օդանավակայանը կարող են անվանափոխել մարշալ Բաղրամյանի պատվին Պուտինը Թրամփի հետ կհանդիպի նոյեմբերի 11-ին Փարիզում Գեղհովիտ գյուղում դանակահարված Արսեն Մկրտչյանի կյանքին վտանգ չի սպառնում Արցախի հետ կապված հարցերը չեն անցնում քաղաքական նախասիրությունների եզրերով. Արցախի ԱԺ նախագահը պնդում է՝ ՀՀ-ի հետ հարաբերությունները չեն փոխվել Էստոնիայում ոստիկանությունն արագությունը գերազանցող վարորդներին կոչ է արել գրանցվել որպես օրգանների դոնոր ԵԱՏՀ նախարարը Հայաստանի համակարգմամբ ԵԱՏՄ-Եգիպտոս բանակցությունների հաջող ընթացքի հույս է հայտնել Առաջարկել եմ հրատապ քննարկման դնել աջ ղեկով ավտոմեքենաների մաքսազերծման հարցն ու խնդրի լուծման տարբերակները. Էդմոն Մարուքյան Video. Գագիկ Ծառուկյանը վերջին 2-2.5 տարիների ընթացքում կատարել է շուրջ 3 մլրդ դոլարի ներդրում. Միքայել Մելքումյան ՀՀ նախագահը չի ստորագրել «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը և դիմել է ՍԴ Երևանում բացվել է Կոնվերս Բանկի «Մալաթիա» մասնաճյուղը Լոռու մարզի դատախազը մարզի ուսումնական հաստատություններում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների հարցով դիմել է մարզպետին ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ծաղրանքով է պատասխանել ՀՖՖ հորդորին «Եվրասիական շաբաթ» համաժողովը հաջորդ տարի կանցկացվի Ղրղզստանում Տեղի է ունեցել բանտային առողջապահության բարեփոխումներին նվիրված քննարկում ԱՄՆ-ում առաջին կիբեռգործողությունն Է անցկացվում ընտրությունների վրա Ռուսաստանի ազդեցության դեմ. NYT

Ցավալի է, երբ կասկածի տակ են դնում Ռոբերտ Աբաջյանի անձնազոհությունը. Լեւոն Մնացականյան

Անչափ ցավալի է, երբ որոշները հարցականի տակ են դնում Ռոբերտ Աբաջյանի և նրա նման հերոսների գիտակցված անձնազոհությունը հանուն հայրենիքի: «Արցախպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է Արցախի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ՀՀ առաջին փոխվարչապետի մամլո խոսնակ Կարպիս Փաշոյանն օրեր առաջ CivilNet-ին տված հարցազրույցում ապրիլյան պատերազմի հերոսների, այդ թվում՝ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի վերաբերյալ արտահայտելով իր կարծիքը՝ մասնավորապես ասել է. «Ռոբերտ Աբաջյանի անունը շատ է շահարկվում: Թողնենք նրան հանգիստ, պետք չէ շահարկել: Մանկահասակ դեմքով տղա՝ էդ պահին չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում»: Սա սոցցանցերում քննարկումների առիթ է դարձել:

«Արցախպրես»-ի հետ զրույցում գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը նշել է, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմը մեր ժողովրդի համար հերթական լուրջ փորձությունը լինելով հանդերձ՝ Հայոց նորօրյա սերնդին ճանաչելու առիթ էր:

«Ընդամենը 18-20 տարեկան հայորդիները, դրսեւորելով ոգու եւ գիտակցության հասունություն, իրենց կատարածով ապացուցեցին, որ ընդունակ են գերազանցելու նախորդներին: Սակայն այսքանից հետո անչափ ցավալի է, երբ որոշները հարցականի տակ են դնում Ռոբերտ Աբաջյանի եւ նրա նման հերոսների գիտակցված անձնազոհությունը հանուն հայրենիքի: Ավելին, դա անհարգալից վերաբերմունք է ոչ միայն մեր հերոս նահատակների հիշատակի, այլեւ բոլոր այն ապրողների հանդեպ, ովքեր նույն կամ գուցե մեկ այլ խրամատում հավասարապես պաշտպանել եւ պաշտպանում են բոլորիս, այդ թվում՝ Աբաջյանի հերոսությունը կասկածի տակ դնողների անվտանգությունը»,- ասել է Լեւոն Մնացականյանը:

website by Sargssyan