Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Արվեստից հասկանալ դեռ չի նշանակում շփվելու արվեստին նույնպես տիրապետել. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ մշակույթի նախարարության Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ–ի նորանշանակ տնօրեն, արվեստաբան Լիլիթ Սարգսյանի և «Փաստ» օրաթերթի լրագրողի հետ շփումը թեև կարճ տևեց, բայց շուտով պարզ դարձավ, որ արվեստաբան լինել դեռ չի նշանակում լրատվամիջոցի ներկայացուցչի հետ շփվելու արվեստին տիրապետելու հմտություններին նույնպես ծանոթ լինել: Ինչ–ինչ, բայց ամեն ինչից առաջ մասնագետը պետք է մարդկանց հետ շփվելու տարրական արվեստին ու հմտություններին տիրապետի, անկախ նրանից՝ արվեստաբան է, ակադեմիկոս է, թե պարզ հասարակ հացթուխ, ում ձեռքով թխած հացն ամեն օր հազարավոր մարդիկ են ուտում: 

Հայաստանում շատերին կարելի է հանդիպել, ովքեր իրենց զբաղեցրած պաշտոնից շշկռված՝ սկսում են աշխարհի հետ իրենց աշխատանքային կաբինետի պատուհանի «բարձրությունից» շփվել՝ մոռանալով, որ եթե այսօր այդտեղ են, վաղը կարող են ընդամենը փողոցի մայթին հայտնվել, ինչպես այսօր շատ–շատերը: 

Կառավարությունների ու առանձին ոլորտների ձախողումները սկսվում են սխալ կադրային քաղաքականություն վարելուց, և եթե նորանշանակ պաշտոնյաներն իրենց կարիերայի թռիչքային «աճից» զարմացել և այն դեռ չեն հասցրել մարսել, ապա դա դեռ չի նշանակում, որ կարող են իրենց թույլ տալ սեփական հարցազրույցի բովանդակությունն այն աստիճանի փոխել ու նենգափոխել, որ այն կոնֆլիկտի պատճառ դառնա: 

Իսկ հիմա ավելի կոնկրետ: Վերը նշված ՊՈԱԿ–ի նորանշանակ տնօրենուհին իր նշանակման օրից ֆեյսբուք սոցիալական ցանցի իր միկրոբլոգում «SOS» գրառումներ էր կատարում, թե՝ «սաբոտաժը շարունակվում է», թե «նոր թիմ է հավաքում» և այլն: 

«Փաստ»–ը փորձեց ձեռք մեկնել «սաբոտաժի» մեջ հայտնված ՊՈԱԿ–ի տնօրենին, բայց հետո պարզվեց, որ նրա կողմից սկզբում շնորհակալ լինելու տոնայնությունը կարող է հրամայականի վերածվել, անգամ դառնալ պահանջ, որ նույնիսկ զրույցի ձայնագրությունը վերացնենք: Կոնֆլիկտը սկսվեց նրանից, երբ ընդառաջելով Լ. Սարգսյանի խնդրանքին՝ համաձայնեցինք հարցազրույցը տպագրելուց առաջ նրան տրամադրել, որպեսզի բովանդակությանը ծանոթանա, սակայն հետո պարզ դարձավ, որ մեր հարցերին տրված պատասխանների մեծ մասը փոխված է: 

Պատասխանների բովանդակությունը գլխիվայր շրջելուց բացի, նա որոշել էր նաև ձեռքի հետ էլ լրատվամիջոցի ներկայացուցչին սադրել, նշելով, թե՝ «Ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի, և մոտ ապագայում առիթ կունենանք խոսելու ոչ թե մանր–մունր բամբասանքների ու ֆեյսբուքյան փչացած հեռախոսի թեմաներից, այլ ավելի լուրջ մշակութային հարցերից, եթե դրանք ձեզ հետաքրքրեն, իհարկե»:

Ու եթե սեփական նախաձեռնությամբ սկսված ֆեյսբուքյան գրառումը սույն տնօրենուհին մանր–մունր բամբասանք է համարում և նախկին պատասխանի փոխարեն նման բառապաշարով պատասխանում մեր հարցին, ապա հարց է ծագում, թե ում է նա փորձում վիրավորել: Ինքն իրե՞ն, թե՞ մեզ: Այսինքն, այդ «մանր–մունր բամբասանքը» սկսելուց, իրեն վստահված կառուցի ներսի կեղտոտ սպիտակեղենի մասին հանրայնացնելուց հետո, սոցիալական ցանցում «անկեղծացել» ու, իր խոսքով, փչացած հեռախոսի թեման ինքն է սկսել և դեռ մի բան էլ իրեն օգնելու պատրաստակամություն ցուցաբերած լրատվամիջոցին առաջարկում է հետագայում ավելի լուրջ մշակութային հարցերի մասին զրուցել, «եթե իհարկե դրանք մեզ հետաքրքրեն»: Եթե արվեստաբանին հարիր չէ, այսպես ասած, ցածրաոճ բառապաշարը, ապա ինչպես հասկանալ, իր այդօրինակ պատասխանը, որը զրույցի ժամանակ չի հնչել, այլ հետո է իր կողմից շարադրվել:

Մեր հարցին, թե ինչու է հարցերի պատասխանների ստվար մասը փոխվել, նա պատասխանեց, որ ինքը արվեստաբան է և իրեն հարիր չէ, որ կենցաղային մակարդակի հարցազրույց տպագրվի: Հարցին, որ եթե իր հետ զրույցը ոչ թե տպագիր մամուլում հրապարակվեր, այլ ուղիղ եթերով հեռարձակված լիներ, այդ դեպքում ինքն ինչպե՞ս էր իր խոսքերը փոխելու, հարգարժան տնօրենուհին ավելի քան աբսուրդ պատասխան տվեց, ինչն ավելի ընդգծեց նրա անարվեստ կեցվածքը ոչ միայն իր, այլև հայկական լրատվամիջոցների հանդեպ: 

Սա համարեք թեթև ակնարկ արվեստագետի «արվեստանոցից», իսկ եթե ավելի լուրջ, ապա շեշտենք՝ ով էլ լինի մեր զրուցակիցը՝ արվեստաբան, չարվեստաբան, գիտնական, չգիտնական, թե սովորական «մահկանացու», մեզ համար միևնույն է, բայց երբեք չենք հանդուրժելու էթիկայի տարրական կանոններին չտիրապետելու ցանկացած փորձ, ինքնամեծար կեցվածք, առավել ևս մեր աշխատանքին միջամտելու ամենաչնչին ցանկություն: Նմաններին խորհուրդ ենք տալիս սեփական իրավունքներից բացի սերտել նաև լրատվամիջոցի ու լրագրողի իրավունքները և երբեք չփորձել մասնագիտությունը նույնացնել սեփական անձի հետ, քանի որ, ինչպես այս դեպքում, պարզ դարձավ, որ արվեստից հասկանալ դեռ չի նշանակում շփվելու արվեստին տիրապետել:

Հ. Գ. Ի դեպ, հարցազրույցի ամենաուշագրավ փոփոխությունն այն էր, որ սկզբում նա նշել է, որ իրենց ՊՈԱԿ–ում իրոք բացառիկ մասնագետներ են աշխատում և որ ինքը նրանց հետ խնդիր չունի, այլ միայն տեխնիկական, վարչական աշխատողների: Հետո այդ հատվածն ընդհանրապես հանել էր: Հարց է ծագում, թե՝ ինչո՞ւ, ի՞նչ հեռահար նպատակներից ելնելով, որոնց կիրառմանը հետագայում իր խոսքերը կարող են խանգարել: Տեսնենք: Ամեն դեպքում հասկանալի է, չէ՞, որ իր իմացությամբ և համաձայնությամբ կատարված ձայնագրությունը դեռ երկար ժամանակ չի ջնջվելու, իսկ անհրաժեշտության դեպքում կտպագրվեն նաև նշված հարցազրույցի երկու տարբերակները միաժամանակ, որպեսզի ավելի տեսանելի դառնա մեր ակնարկն այն մասին, թե ինչպես չի կարելի շփվել լրատվամիջոցի ներկայացուցչի հետ: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Акции протеста в Тавуше постепенно расширяютсяIdram и IDBank на фестивале Career City FestМастер-класс беспринципности от Никола ПашинянаПолитолог: Правильная альтернатива политике властей Армении по границе не представлена Священнослужитель: Все усилия властей Армении были направлены на создание хаоса в стране «Армения»: Посредники никогда не называли Армию обороны Карабаха «террористической организацией» Курсы валют в Армении Глава «Светлой Армении»: Против меня ведется кампания со стороны агентурной сети Турции и Азербайджана В Армению прибыл кардинал Жан-Марк Авелин, архиепископ Марселя В Дубае выделят почти $35 млрд на проект по расширению аэропорта Аль-Мактум Нефть снижается после роста по итогам прошлой недели Мировое производство вина достигло худшего уровня за последние 62 года Экс-омбудсмен: Баку первоначально планирует заселить в Армении 300 тысяч азербайджанцев Министр ИД Армении и председатель Консультативного совета Катара коснулись вызовов в условиях геополитических развитий «Армения»: Признание Нагорного Карабаха частью Азербайджана еще будет приносить горькие плоды США купили у Казахстана более 80 списанных военных самолетов советского образца Израильские ВВС нанесли удары по городам сектора Газа и Рафа Погода в Армении Казахстан на встрече глав МИД Армении и Азербайджана не будет выступать посредником Байрамов тоже едет в Катар СМИ: Пашинян не поедет на инаугурацию Владимира Путина Блинкен призвал страны Персидского залива противостоять «растущей угрозе» со стороны Ирана Армянский эксперт: Это не диверсификация, а азербайджанизация нашей энергосистемы Оппозиционный депутат: Возле церкви Воскепара вчера появились азербайджанцы Экономика Армении растет, но за счет реэкспортаСоздание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянАкции протеста в Армении против односторонних уступок: Перекрыта трасса Ереван – Армавир Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на Пашиняна