Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Առաջինության» համախտանիշ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առաջին հորիզոնականը սպորտում, լեռնագնացության, ճանապարհորդության, գիտության և բազմաթիվ այլ բնագավառներում պատվավոր է: Ինչ խոսք, առաջինը լինելը և՛ ինքնաբավ է, և՛ հաճելի: Սակայն երբ «առաջինների» շքերթ կամ առաջինը լինելու մանիա է սկսվում պետական չինովնիկական օղակներում, ծնունդ է առնում զավեշտը: Խորհրդային միության գոյության շուրջ 7 տասնամյակի ընթացքում կար առաջին քարտուղարի պաշտոնը, իհարկե, որոշակի փուլերում այս պաշտոնը վերացվել է, ապա նորից վերականգնվել, դա էական չէ, էականն այն էր, որ առաջին քարտուղար նշանակվում էր առաջինը հավասարների մեջ: Իհարկե, կարող ենք ասել, որ դա ամբողջատիրական Խորհրդային Միությունն էր, որ առաջին քարտուղար նշանակում էր «գահի ժառանգորդ», սակայն դրանից ներկա իրադրության հետ աղերսները շատ չեն փոխվում: 

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ, օրինակ, առաջին փոխվարչապետի պաշտոնը ստեղծվեց ու կարվեց Կարեն Կարապետյանի «հագով»` կրկին` հավասարների մեջ առավել լինելու մտայնությամբ: Սակայն անգամ սա էլ մի կողմ: Այսօր կան առաջին տեղակալներ, առաջին փոխնախարարներ, առաջին խորհրդականներ, նույնիսկ առաջին օգնականներ և տարատեսակ այլ «առաջիններ», և տպավորություն է ստեղծվում, թե այդ «առաջին» –ը խորը բովանդակություն է պարունակում կամ ինչ–որ կերպ չինովնիկին դարձնում է վերերկրային ծագման էակի: 

Ի դեպ, երբեմն առաջինների պայքարում գրանցվում են զավեշտալի դեպքեր, օրինակ, ոչ վաղ անցյալում չափազանցված լրջությամբ հանրային քննարկում էր ընթանում, թե ով է լինելու երկրի առաջին տիկինը` վարչապետի՞, թե՞ նախագահի կինը: Ինչևէ, առնվազն տարօրինակ քննարկումների թեմաներ են, երբեմն հումորի առիթ, իսկ երբեմն էլ լուրջ մտահոգության, քանի որ առաջին չինովնիկ լինելու ձգտումները, որպես կանոն, լավ տեղ չեն տանում, որովհետև, երբ հավասարների մեջ մեկը փորձում է երկրորդների դասում առաջինը լինել, լինի դա թիմ, կոլեկտիվ, թե ինչ–որ այլ բան, ապա սկսվում է կազմաքանդում, ինտրիգներ ու կուլիսային վերադասավորումներ:

Չենք կարծում, թե նոր կառավարությունն ու նրան առընթեր կառույցները այսօրինակ երևույթներ թույլ տալու և հանդուրժելու ներուժ ունեն, ընդհակառակը` ներկա թիմին օդի և ջրի պես անհրաժեշտ են համախմբվածությունն ու հրապարակայնությունը, այլապես կունենանք Օրուելի «Անասնաֆերմայի» վերջաբանը, երբ խոզերն ու մարդիկ այլևս չէին տարբերվում մեկը մյուսից:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուԻսրայելը պատասխան հարված կհասցնի ԻրանինՀայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված էԿոտայքում աշխատակիցը գաղտնի մուտք է գործել հանքավայր, հափշտակել մի քանի մլն-ի ոսկու հանքանյութ Տասնյակ հասցեներում լույս չի լինիՀայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված է․ Լիաննա ՄանուկյանԳուամի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՍորոսի հիմնադրամը դադարեցրել է իր աշխատանքը Ղրղզստանում Ակնհայտ է, որ Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր․ Մեսրոպ ԱռաքելյանԴուբայում, որտեղ անձրևը մեծ շռայլություն է, այսօր խոշոր ջրհեղեղ է դիտվել. Սուրենյան (տեսանյութ) Թվով 22 ավտոտնակ կքանդվի, նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ․ Հայկ ԿոստանյանՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՓաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունըԹբիլիսիում կրկին բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև (տեսանյութ) «Կասկադը» վերջնական տեսք կստանա․ հողամասերը կդառնան հանրային ու կանաչ տարածքներ Ռուս խաղաղապահները հեռացել են Դադիվանքից Դուբայում սաստիկ փոթորիկ է. քաղաքը հեղեղվել է, չեղարկել է 45 չվերթ (տեսանյութեր) Արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել են Ճանապարհ է փակ լինելու, ՊՆ նախկին շենքն է պայթեցվելու57-ամյա տղամարդը Երևանում «ՎԱԶ-2104» է գողացել․ մանրամասներՄԻՊ աշխատակիցները կտեսակցեն ՔՊ-ական պատգամավորին վիրավորած անձին, որին ծեծի են ենթարկել Հաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանՉինաստանի խոսքը Ռուսաստանում կշիռ ունի. Շոլցը Սի Ծինփինին խնդրել է ազդել Մոսկվայի վրա Ինչպե՞ս են «Ուրալ»-ի վթարի հետևանքով վիրավորված զինծառայողները Այս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը ՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպան Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին․ հրատապ գրություններ եմ ուղարկել. Թագուհի Թովմասյան Զելենսկին ասել է, որ Իսրայելը հարձակումից պաշտպանած դաշնակիցները, նույնը կարող են անել Ուկրաինայի համար Ինչու է Ջերմուկում ապամոնտաժվում խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը. պարզաբանում Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը, վիրավորներ կան. նոր մանրամասներ ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանՎերակենդանացման բաժանմունքում է. Զառա Արամյանի դուստրը մանրամասներ է հայտնում Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան Ագրոէլեկտրական արևային պարկԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ջերմուկում այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը Զելենսկի. Ուկրաինան չի կարողանա հաղթել պատերազմում առանց ԱՄՆ-ի լրացուցիչ օգնության ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները ՀՀ ԳԱԱ-ի և Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ Վթար Իջևանում․ զոհ ու վիրավոր կան ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանԻնչո՞վ են զբաղվելու էկոպարեկները. նոր ծառայություն Հայաստանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ Գեղարքունիքի Զինկոմին մեղադրանք է առաջադրվել. զինվորների են բանակից ազատել