Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Տասնութ զորակոչիկ կծառայի գիտահետազոտական աշխատանքներ կատարելով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Հայաստանում որոշակի մասնագիտություններ ունեցող 18 զորակոչիկ պարտադիր զինվորական ծառայությունը կանցկացնի գիտահետազոտական աշխատանքներ կատարելով: Սա թույլ կտա տղաների ներուժը լավագույնս կիրառել բանակում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ծրագրի համար հայտարարված մրցույթի 3-րդ փուլում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Փախչանյանը:

«Զորակոչիկները պետք է ունենան մասնագիտություններ ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, ռոբոտատեխնիկայի, էլեկտրոնիկայի, ռադիոէլեկտրոնիկայի, նյութաբանության, քիմիայի, մեքենաշինության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ավտոմատացված կառավարման համակարգերի ոլորտներում: Այս մասնագիտություններն ընտրվել են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական կարիքներին համապատասխան: Ընտրված զորակոչիկներից կազմված վաշտը ծառայելու է  Երևանի Արմենակ Խամփերյանցի անվան ավիացիոն համալսարանում: Նրանք ծառայությունն անցկացնելու են գիտահետազոտական աշխատանքներ կատարելով և համագործակցելով ինստիտուտների, ընկերությունների հետ»,-ասաց փոխնախարարը:

Այս ծրագիրն առաջին անգամ է կիրառվում Հայաստանում: Հիմնական նպատակն այն է, որ տղաների ներուժը լավագույնս կիրառվի բանակում: Պաշտպանության նախարարությունն ակնկալում է նաև, որ երկամյա ծառայությունն ավարտելուց հետո նրանք կշարունակեն աշխատել ոլորտում, որը Հայաստանում կզարգացնի գիտությունը: Փոխնախարարի համոզմամբ՝ այդ ծառայությունն անցած տղաները հետագայում կլուծեն բանակի համար կարևոր խնդիրներ՝  նոր ռազմական տեխնիկա ստեղծելու գործում:

Զինակոչիկներն անցել են ընտրության երեք փուլ: Առաջին փուլում նրանց հանձնարարվել է տրամաբանական թեստ, երկրորդում՝ մասնագիտական քննություն, երրորդում՝ ընդհանուր հանձնաժողովի հետ հարցազրույց: Առաջին փուլին մասնակցած մոտ 120 զինակոչիկներից երրորդ փուլ են անցել 55-ը, որոնցից միայն 18-ը պետք է զորակոչվի նման ծառայության: Փախչանյանը հավաստիացնում է՝ ընտրության համար առաջնահերթություն են տվել գիտելիքներին: «Մենք որոշակի ձևով արդեն գնահատել ենք նրանց գիտելիքները: Իսկ երրորդ փուլում գնահատում ենք նրանց անցած ճանապարհը, աշխատանքային փորձը, արված գիտական, փորձակոնստրուկտորական աշխատանքները, մասնակցությունն ինչ-որ նախագծերում»,-նշեց նա:

Երրորդ փուլ անցած զորակոչիկ Վարդգես Պապոյանը, ով սովորել է ԵՊՀ օպտիկայի ամբիոնում,  ներկայում աշխատում է Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում՝ ռազմական սարքերի մշակման ուղղությամբ: Քանի որ ոլորտում ունի աշխատանքային փորձ, և մասնագիտությունն էլ բավարարում է մրցույթին մասնակցելու համար, որոշել է ուժերը փորձել և բանակին օգուտ բերել: «Կարծում եմ, իմ ստացած գիտելիքները բավարար են ռազմական սարքերի մշակմանը մասնակցելու, առաջնագծում զինվորի անվտանգությունն ապահովելու համար»,-ասաց զորակոչիկն ու հավելեց՝ փորձելու է ավելի անվտանգ պայմաններ ստեղծել զինվորների համար: 

Զորակոչիկները երրորդ փուլի արդյունքների մասին կարող են տեղեկանալ հուլիս 18-ի երեկոյան կամ հուլիսի 19-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության կայքում:



«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասինԹուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը ու Արթուր Ավետիսյանը եզրափակչում են Ռուս խաղաղապահների հեռանալը ճիշտ որոշում է. ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամՈւկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ է հայտարարվելԹբիլիսիում շարունակվում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիան (տեսանյութ) «Ինքնաթիռում տեղերը բավարար չէին». երեխաներով տասնյակ ռուսներ չեն կարող թռչել ԱՄԷ-իցՏարածաշրջանային պատերազմ սկսվելու վտանգ կա․ Թուրքիայի ԱԳ նախարար Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուԻսրայելը ծրագրել էր հակահարված տալ Իրանին ապրիլի 15-ի երեկոյան․ ԶԼՄ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀաքերները փորձել են գրոհել Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան Քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարներըԹբիլիսիի կենտրոնում փոխհրաձգություն է տեղի ունեցել․ տուժածներ կանՃապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել (տեսանյութ)Ի՞նչ վիճակում է 3-րդ հարկից վայր ընկած երեխանՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան Ավտոբուսը Նոր Երզնկայում բախվել է քարե պարսպին․ 29 մարդ հոսպիտալացվել էԴաղստանում բերման են ենթարկել Չեչնիայի ԱԻ նախարարին (տեսանյութ) Պետդումայում ռուս խաղաղապահների առաքելությունն անվանել են «լիովին կատարված»Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջՄեր ապագան այդպես էլ չեկավ… հիմա հայրենիքս էլ չկա, հայրենիքիս պաշտպանն էլ, հերոսներին էլ ամեն օր արժեզրկում են «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Գյումրիում կանխվել է տղամարդու ինքնասպանությունը․ ի՞նչ է հայտնիՋուր չի լինի Ինչպես են ՌԴ խաղաղապահները հեռանում Արցախից (տեսանյութ)Թբիլիսիում քննարկվել է Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան ռազմական համագործակցության կարևորությունը Լիլիթ Հովհաննիսյանը նորությունի ունիԻշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Սանկտ Պետերբուրգում ձյուն է տեղացել (տեսանյութ) Պուտինի՝ Թուրքիա այցելելու օրը դեռ չի համաձայնեցվել. ՊեսկովՓոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում. վիրավորվել է մի քանի մարդՎրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա Ուղիղ միացում. Հրատապ. Ինչ է ուզում հանձնել Տավուշից Փաշինյանը այս անգամ. մանրամասներ Ադրբեջանի սահմանապահ զորքերը պետք է տեղակայվեն գետի մոտ․ պատգամավորը մանրամասներ է հայտնում Փաշինյան-տավուշցիներ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Փաշինյանի խոսնակը հերքում է տարածել Արտակարգ դեպք. Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է մոտ 31 հատ հակատանկային ական Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև Կենդանակերպի նշաններ, որոնց բախտը հանկարծ կբերի ապրիլի վերջին Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնումԱլիևի հետ կա պայմանավորվածություն, որ կողմերը պետք է մեկական դիրք զիջեն և Տավուշից պետք է հանվեն Զինված ուժերըՔաջարան համայնքում կայացավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային լսում