Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 51 դեպք. Մարմնական վնասվածքներ, գողություններ, շորթում, կաշառակերություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 17-ից 18-ը ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 51 դեպք։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 14, խարդախության 11, անձնական ունեցվածքի գողության 7, յուրացման կամ վատնման 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4, շորթման եւ գույքի դիտավորությամբ ոչնչացման 2-ական, պետական հասարակական ունեցվածքի գողության, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 26-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: