Գարեգին Նժդեհի փողոցում մեքենան վրաերթի է ենթարկել 2 քաղաքաց... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Թուրքիայում 121 մարդ է ձերբակալվել Սիրիայում ռազմագործողությ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՄՇԱԿՈՒՅԹ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Հայաստանի ֆուտբոլի ազգայ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ գույք ու եկամուտ ունի սոցապահովության ծառայության նորան... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 14.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Ասենք թե համակերպվենք ցածր գնին, բա վարկերը ո՞նց պետք է վճարենք». Վայոց Ձորի մարզում խաղողագործները բողոքում են Էրդողանն արձագանքել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի սպառնալիքներին Հայաստանի հավաքականը ժամանեց Ֆինլանդիա (ֆոտո) Կասկադյորական վթար Երեւանում. մեքենան հայտնվել է ապառաժների վրա Թուրքիան, հնարավոր է, շարժվի դեպի Սիրիայի խորքը, Թրամփը մտածված է հրամայել դուրս բերել զորքերը. Էսփեր Սիրիայի Հանրապետության քաղաքացին Վայոց Ձորի մարզում բախվել է արգելապատնեշին եւ հայտնվել դաշտում Կաթողիկոսը Սուրբ Պատարագ է մատուցել Ժնևի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում. ներկա է գտնվել Աննա Հակոբյանը «Փյունիկը» Խիմկիում պարտվեց «Դինամոյին» Գիտեմ, որ անասելի զզվանք է հարուցում այս դեմքը, բայց, ինչ արած, ստիպված եմ մի քանի տող ձոնել այս թերմածքին... Եվրո-2020․ Բելգիայի 8-րդ անընդմեջ հաղթանակը (տեսանյութ) Սիրիայում Թուրքիայի հարձակման հետևանքով ավելի քան 130 000 մարդ փախստական է դարձել. ՄԱԿ Եղանակը Հայաստանում Նեյմարը վնասվածք է ստացել

Պահանջում են ներողություն կամ՝ հարցը կվիճարկեն դատարանում

«Mamul.am» կայքում այսօր տեղեկատվություն էր հրապարակվել, թե Գագիկ Ծառուկյանի աշխատակիցներին պարտադրվել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենա գնել՝ աշխատավարձից ամսական պահումների դիմաց, շուկայականից թանկ գնով:

Մենք կապվեցինք Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ եւ հետաքրքրվեցինք, թե ինչպես է կատարվել «ավտոմեքենա աշխատավարձի դիմաց գործարքը»։ Իվետա Տոնոյանն ասաց․ «Այդ հրապարակումը միայն անառողջ երևակայության բորբոքման դրսևորւմ է, ոչ ավելին: Կարող էի միայն այսքանը ասելով սահմանափակվել, սակայն քանի որ այդ կայքի կողմից պարոն Ծառուկյանի անունը արատավորելուն միտված հրապարակումների շարքը շարունակական է և նրանք հետևողականորեն սև քարոզչություն են իրականացնում, ապա պաշտոնապես հայտարարում եմ, որ եթե առաջիկա մեկ օրվա ընթացքում այդ լրատվամիջոցը չհրապարակեց գոնե մեկ մարդու անուն, որին իբրև թե Գագիկ Ծառուկյանի կողմից շուկայականից 60 տոկոս թանկ սակագնով պարտադրվել է գնել մեքենա, ապա mamuul.am-ը հրապարակային պետք է ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից, կամ այս հարցը մենք վիճարկելու ենք արդեն դատական կարգով:

Մամուլի ազատությունը, ամենաթողության ու անպատժելիության հետ շփոթող նմանատիպ անբարեխիղճ սուբեյեկտները մեկընդմիշտ պետք է հասկանան, որ չեն կարող անպատիժ կերպով ցնդաբանություններ դուրս տալ: Գագիկ Ծառուկյանն այս տարիների ընթացքում հազարավոր մեքենաների նվիրատվություն է կատարել: Դա ապացուցման կարիք չունեցող ճշմարտություն է: Իսկ Գագիկ Ծառուկյանի վրա ցե[ շպրտելու նմանատիպ էժանագին փորձերը մշտապես անհաջողության են դատապարտված լինելու, իսկ պատվիրատուներն ու իրականացնողները ստանալու են համարժեք պատասխան»:

website by Sargssyan