Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ալյոշա Աբրահամյանը առողջական խնդիրներ ունի և մատնված է անտարբերության. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայկական ֆուտբոլի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ հարցազրույց վերցնելու նպատակով երեկ զանգահարեցինք ԽՍՀՄ չեմպիոն, «Արարատ 73»–ի դարպասապահ Ալյոշա Աբրահամյանին: Հեռախոսը վերցրեց կինը` Լիանա Ներսիսյանը՝ ասելով, որ Ալյոշա Աբրահամյանն արդեն մի քանի ամիս է՝ առողջական լուրջ խնդիրներ ունի: 

«Կոմայի մեջ է եղել, նույնիսկ բժիշկներն էլ չէին հավատում, որ կենդանի կմնա, հազիվ փրկեցինք: Սրտային, թոքային անբավարարություն կա, լյարդն էր շարքից դուրս եկել: Կոմայից հետո լյարդը վերականգնվեց, բայց բժիշկն ասաց, որ առանց դեղերի անհնար է: Ասաց` շատ գումար է պետք, որովհետև տարին 2 անգամ պետք է հիվանդանոցում պառկի: Չորս անգամ պառկել է հիվանդանոցում: Բարեկամությունը հույս չուներ, բայց Աստված իրեն կյանք տվեց: Արդեն քանի ամիս թթվածնով էինք պահում: Հիմա ժամանակ է պետք, որ վերականգնվի»,–ասաց նա` հավելելով, որ այս ընթացքում բուժման համար շուրջ 15 հազար դոլար են ծախսել: 

Նա հայտնեց նաև, որ այս պահի դրությամբ յուրաքանչյուր ամիս 50–60 հազար դրամի դեղորայք են գնում:

Ալյոշա Աբրահամյանի տիկինը անհարմար էր զգում խոսել` անընդհատ շեշտելով, որ չի ցանկանում տպավորություն ստեղծվի, թե գումար է խնդրում: Բայց ստացվում է, որ եթե չլիներ մեր պատահական զանգը, չէինք տեղեկանա նաև այն վերաբերմունքի մասին, որին արժանացել է Ա. Աբրահամյանը: 

Տիկին Լիանայից հետաքրքրվեցինք՝ այս ընթացքում ՀՖՖ–ից կամ պետական մակարդակով որևէ արձագանք եղե՞լ է:

Ի պատասխան ասաց. «Մենք ոչ ոքից ոչ մի օգնություն չենք ստացել: Նույնիսկ չեն հետաքրքրվել: Ո՞վ է գոնե հարցնում` ո՞նց է»: Աջակցություն չեն ստացել, բայց տիկին Լիանան ևս չի դիմել որևէ մեկի օգնությանը. «Ասում են` դիմի՛ր Նիկոլ Փաշինյանին: Բայց ամոթ չէ՞: Շատ երեխաներ կան, ովքեր քաղցկեղ ունեն, ես ինչպե՞ս ամուսնուս համար դիմեմ»:

Ինչ վերաբերում է կոնկրետ ՀՖՖ–ին, նա ասաց. «Ֆեդերացիան «Արարատ 73»–ին չի սիրում: Ռուբեն Հայրապետյանը միշտ էլ չի սիրել «Արարատ 73»–ին: Լսել եմ խոսակցություններ այն մասին, որ միշտ ասել է` ինչո՞ւ եք այդ անունը տալիս: Ասել է՝ պետք չի նրանց անունը շուտ–շուտ տալ, ջահելներն իրենք պետք է մտածեն` ոնց խաղան, նրանց հիշելով պետք է խաղա՞ն»:

Շարունակելով` տիկին Լիանան մի փոքր հուզմունքով ավելացրեց. «Ջահելները չեն էլ տեսել, այո՛, բայց տարեցները գիտեն:

Ասում են` Հայաստանի ամենալավ դարպասապահն է: Բայց ո՞վ է հիմա հիշում»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակ Էրդողանը ծրագրում է մայիսի 9-ին հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին․ Bloomberg Ալիևը Շոլցի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԵթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Ստամբուլում քրեական դատարանը կնոջը դատապարտել է 1,794 տարվա ազատազրկման Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն