Ծաղկաձորը՝ զբոսաշրջիկների նախընտրած հանգստավայրերի հնգյակում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրանցի գիտնականների սպանությունների մեջ անմիջականորեն կապված... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Խտրական «հավասարությունը» Սերժի և Նիկոլի «վախտ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Ի՞նչ դրամական միջոցներ ունի ՅՈւՆԵՍԿՕ–ում ՀՀ մշտական ներկայաց... ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Պետք է կայացնել որոշում, որը ոչ մի կողմի իրավունքներն ու ազ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 24.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Աշոցքի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների վարչապետը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Փաշինյանը շարունակում է հանդիպումները Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակում «Այաքսի» կիսապաշտպանը տեղափոխվեց «Բարսելոնա» (տեսանյութ) Հայաստանը նախատեսում է ռազմական կցորդ ունենալ Ուկրաինայում Ջոկովիչը հաջորդ փուլում է Վրաստանը շատ արժեքավոր եւ եզակի դաշնակից է ՆԱՏՕ-ի համար Թրամփը կարող է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին օրինական նախագահ ճանաչել ՌԴ-ում Հայաստանի 3 քաղաքացու ազատազրկման են դատապարտվել վարորդների վրա հարձակման և շորթման գործով Փաշինյանը Բոլթոնի հետ հեռախոսազրույց է ունեցել․ Արցախի հարցին անդրադարձ չի եղել Բացահայտվել է 4 հոգուց բաղկացած հանցավոր խմբի կողմից շուրջ 2 կգ 400 գրամ թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք Սերժ Սարգսյանը պարգևատրեց շախմատի Հայաստանի առաջնությունների չեմպիոններին և մրցանակակիրներին (լուսանկարներ) Արթուր Վանեցյանը կատարել է Բագրատաշենի անցակետի դժգոհող առևտրականների խնդրանքը Մանկապարտեզի ձերբակալված տնօրենը քիչ առաջ ազատ է արձակվել Ե՞րբ Ալիևի ձեռքը բռունցք դարձավ. հանդիպումը մեկնաբանում է ոչ վերբալ հաղորդակցության մասնագետը (տեսանյութ) Գ. Ծառուկյանի աջակցությամբ՝ «Մուլտի Արմյանե» թիմը կմասնակցի «Լիգա սմեխա» հումորային փառատոնին «Թույլ չեմ տա՝ քաղաքապետարանի հետ կապված ՓԲԸ-ի մասին խոսակցություն լինի, որ այդտեղ կոռուպցիա կա». Մարության Ավելի լավ է լռեր. Աշոտյանը՝ Փաշինյանի լայվի մասին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չեն ուղարկվել Վերաքննիչ դատարան. պաշտպանական խումբ

Բելառուսի իշխանությունների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքն անընդունելի է. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բելառուսի իշխանությունների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքն անընդունելի է: Այդ մասին նա հայտարարել է «Եվրոռադիո»-ին տված հարցազրույցում:

«Մենք լավ հարաբերություններ ունենք, բայց ես կարծում եմ, որ մենք մեծ ներուժ ունենք, և մենք պետք է այն կյանքի կոչենք: Իհարկե, մենք մտահոգություն ունենք Ադրբեջանին Բելառուսի կողմից զենքի վաճառքի առնչությամբ: Եվ դա մեր խնդիր է մեր հարաբերությունների համար: Ես այդ մասին խոսել եմ նախագահ Լուկաշենկոյի հետ: Եվ գիտեք, այդ խնդիրը սրվում է նրանով, որ Հայաստանը և Բելառուսը ռազմաքաղաքական գործընկերներ են ՀԱՊԿ շրջանակներում: Հայաստանի բոլոր քաղաքացիները դժգոհ են, որ Բելառուսը զենք է վաճառում Ադրբեջանին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք նա կարծում է, որ կհաջողվի համոզել Բելառուսին այլևս զենք չվաճառել Ադրբեջանին՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ սխալ է ասել, որ Հայաստանը փորձում է համոզեԼ:

«Մենք բացատրում ենք այդ հարցի վերաբերյալ մեր դիրքորոշումը: Մենք հարգանքով ենք վերաբերում Բելառուսի շահերին, և հուսով ենք, որ Բելառուսը հարգանքով է վերաբերում Հայաստանի շահերին: Ցավոք, մեզ համար նման գործունեությունը (Ադրբեջանին Բելառուսի կողմից զենքի վաճառքը) անընդունելի է, և ես ցանկանում եմ այդ մասին ուղիղ ասել»,- նշել է Հայաստանի վարչապետը:

Ռադիոկայանը հիշեցնում է, որ այն մասին, որ Բելառուսը Ադրբեջանին վաճառել է «Պոլոնեզ» համազարկային կրակի համակարգեր, հայտնի է դարձել հունիսին, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է Ադրբեջանի հրթիռային զորքերի զորամասի բացմանը: Միջոցառման լուսանկարներում եղել են նաև բելառուսական «Պոլոնեզները»:

website by Sargssyan