Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայ-ադրբեջանական պատերազմի վտանգը նվազել է, բայց չի չեզոքացել. փորձագետներ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ձևավորել է որոշակի ընդհանուր մոտեցումներ՝ կապված տարածաշրջանային խնդիրների լուծման հետ: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտեց ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը՝ նկատելով, որ ձևավորվել է մի մթնոլորտ, որը կներգրավի Մերձավոր Արևելքի բոլոր խաղացողներին: Նա  կարծում է, որ սա կազդի նաև Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիվ ու պատերազմի ձգտող քաղաքականության վրա, այդ թվում՝ Թուրքիայի՝ Նախիջևանի սահմանին զորաշարժերի ու կուտակումների ընթացքի վրա:

«Բազմից ասել եմ այն մասին, որ պատերազմի վտանգը, այսինքն՝ Ադրբեջանի կողմից, շատ ռեալ է: Ադրբեջանը թե՛ ներքին, թե՛ արտաքին խնդիրների լուծման համար, իր պետության կառավարման ձևը պահելու համար պատերազմ է ցանկանում: Շատ մեծ է հավանականությունը, որ Իլհամ Ալիևը կարող է գնալ պատերազմի՝ Արցախի ուղղությամբ հարձակում իրականացնելով:

 
 

Ադրբեջանում կա որոշակի էյֆորիա, ադրբեջանական իշխանությունները ռազմական հռետորաբանությամբ իրենց հասարակության մեջ ագրեսիվ մթնոլորտ են ստեղծում, որի հետևից հետագայում ստիպված գնալու են»,- ասաց նա:

Միևնույն ժամանակ, Մհեր Շահգելդյանը կարծում է, որ աշխարհաքաղաքական զարգացումները, այդ թվում՝ նաև ԱՄՆ-ՌԴ նախագահների հանդիպումը, ցույց տվեցին, որ պատերազմն ընդունելի չէ: Նրա խոսքով՝ փորձ կատարվեց   տարածաշրջանային խնդիրները բանակցությունների և հարաբերությունների կարգավորման ճանապարհով լուծել: Ինչ վերաբերում է Նախիջևանի ուղղությամբ սադրանքներին, Շահգելդյանն ասաց, թե դա Թուրքիայի նոր ձևավորված քաղաքականության արդյունքը չէ, այլ նախկին քաղաքականության շարունակությունն է:

«Պուտին-Թրամփ հանդիպումը որոշակիորեն հետաձգեց պատերազմի հնարավորությունը, սակայն չչեզոքացրեց: Նախիջևանի հետ կապված ասեմ, որ թուրքական քաղաքականությունը՝ ընդլայնելու և վերցնելու բոլոր հողերը, որոնք ինքը ցանկանում է հետ վերադարձնել դեռևս 22 թթ., շարունակվում է: Նախիջևանի սահմանին Թուրքիայի  կողմից լարվածության մեծացումը ոչ թե ընթացիկ քաղաքականություն է, այլ նախկինից եկած քաղաքականության շարունակություն է: Պատերազմի հավանականությունը ռեալ է»,- ընդգծեց Մհեր Շահգելդյանը:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ․ Սարգսյանը նույնպես պատերազմի վտանգ տեսնում է, սակայն կարծում է, որ առաջիկա մեկ տարում խոշոր հարձակում չի լինի: Նա հիշեցրեց, որ ինքը դեռևս անցյալ տարի ասել էր, որ Թուրքիան Նախիջևանում մեծ ծրագիր է նախատեսում իրականացնել:

«Ինչու Նախիջևանում, որովհետև Նախիջևանը պլացդարն է թուրքական աշխարհը միավորելու համար, դրանից պետք է սկսի Թուրքիան: Այո, այս պահին վտանգը չի վերացել: Մինսկի խմբում ԱՄՆ-ն և ՌԴ-ն Արցախի հարցով արդեն 20 տարուց ավել համագործակցում են, իսկ հանդիպումը չի կարող չարտահայտվել նրանց գլոբալ վերաբերմունքի վրա՝ կապված այսօրվա անվտանգության հարցերի հետ: Պարզ է, որ լուրջ ուշադրություն պետք է դարձեն Նախիջևանի խնդրի վրա: Կարող եմ հստակ ասել, որ Մոսկվայում սա լրիվ ընկալում են»,- շեշտեց Սարգսյանը:

Վերջինիս գնահատմամբ՝ այս պահին պատերազմի վտանգը մի փոքր ավելի նվազել է, սակայն դժվար է ասել, թե Թուրքիան ինչ նոր խորամանկություններով պետք է հնարավորություն գտնի ֆորսմաժորային իրավիճակներ ստեղծելու:

 

 

Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան. մանրամասներ Հրաշալի օր է. ապրիլի 20-ի աստղագուշակԿոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Հանդիպում ես մարդու, ով նույնպես հոգնել է խաղից… Անահիտ Սիմոնյանը նոր սիրելի՞ ունի Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Մոսկվացու սպանության համար կասկածվող ադրբեջանցուն և նրա երկու եղբայրներին տարել են Մոսկվա Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում մարզպետի հետ Կուրսկի շրջանում հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումների վտանգի մասին«Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻ՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասըԼարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան «Ալ Ֆաթեհը» հաղթել է «Ալ Ռաեդին»․ Սելարայանը՝ գոլի հեղինակ Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (տեսանյութ) Բաքվի վարչախումբը ցնծում է իր համար անսպասելի հաջողություների շղթայիցԿլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է» Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (տեսանյութ) Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն ԱզիզյանԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններԲայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումից Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովԱդրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտուՎանաձորում` սեփական տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Ծեծել է խորթ աղջկան, կնոջը սպառնացել է, որ կհրապարակի սեռական հարաբերության տեսաձայնագրությունը․ գործը դատարանում է Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հարավը Փարիզում տղամարդը մտել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթյուն իրականացնել Գժվում եմ քո համար, կյանքս. Տոմայի նոր հրապարակումը ամուսնությունից հետո Ալիևը ապրիլի 22-ին Պուտինի հետ կհանդիպի Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին