Past.am | Երեխայի մահվան ցավալի փաստը շահարկելն ու պատվաստման հետ կապելն անթույլատրելի է. Ա. Չոբանյան
Պատահար Տիգրանաշենի ոլորաններում. վարորդը և ուղևորուհին տեղո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Գլխավոր դատախազությունը մերժել է Ռոբերտ Քոչարյանի խափանման մ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Փաստ» օրաթերթի հաջորդ համարը լույս կտեսնի օգոստոսի 21-ին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արժանապատիվ հեռանալու արվեստը. «Փաստ» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Դեռ մրցավազքը չսկսած՝ արդեն իրար վրա ցեխ են շպրտում. «Փաստ» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 16.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Երևանի հեռուստաաշտարակի լույսերը ժամանակավոր կանջատվեն Բացահայտվել են պարտադիր զինվորական ծառայության ենթակա անձանց զորակոչից խուսափելուն օժանդակելու դեպքեր. պարզվել է 5 կասկածյալի ինքնություն Անցած շաբաթվա ընթացքում տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 10 երկրաշարժ Վանեցյանը հաստատում է, որ կառաջադրի իր թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում Ոստիկանությունը քաղաքական հիմքերով հետապնդումներ չի իրականացնում. Օսիպյան Բարեկարգվում են Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի մի շարք ճանապարհներ Զեյնալյանը Կարմիր Խաչի ներկայացուցիչներին խնդրել է առավել հաճախ տեսակցել Կարեն Ղազարյանին Հովհաննես Մանուկյանի հրաժարականի իրական պատճառը. մանրամասներ նրա, Քոչարյանի ու Սարգսյանի տարաձայնություններից Արթիկում կողաշրջվել է զինվորական մեքենա Ռումբի մասին ահազանգ «Սիլաչի» հյուրանոցում. փրկարարները վտանգավոր ոչինչ չեն հայտնաբերել Երևանում և 8 մարզերում այսօր կիրականացվեն էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակ գնալ երթով՝ քաղաքի որևէ թաղամասից Կոչ եմ անում երեխաների համար չգնել հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ. Արայիկ Հարությունյան Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի վրայի գազալցակայանում հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկի» «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի մի շարք պահաբաժիններում ապօրինի ծառահատումների գործով մեղադրանք է առաջադրվել ևս 2 անտառապահի Ոստիկանությունը կոպտորեն խախտում է անմեղության կանխավարկածը. Ա. Վարդանյանի և Գ. Իսկանդարյանի պաշտպաններ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթ. «Ռեալ»-«Աթլետիկո» Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով մահացածների թիվը հասել է 67-ի Շվեդիայում մեկ գիշերում տասնյակ մեքենաներ այրած անձանցից մեկը ձերբակալվել է Թուրքիայում Ռումբի մասին ահազանգ «Սիլաչի» հյուրանոցում. փրկարարները տարհանել են 120 մարդու

Երեխայի մահվան ցավալի փաստը շահարկելն ու պատվաստման հետ կապելն անթույլատրելի է. Ա. Չոբանյան

Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում հուլիսի 1-ին  մեկամյա երեխայի մահվան ցավալի փաստի շուրջ շահարկումներին,  բուժհաստատության վերակենդանացման բաժանմունքի վարիչ, մանկաբույժ Աննա Չոբանյանի խոսքով, պետք է վերջ դնել:

«Երեխայի մահվան հետ կապված իրարամերժ տեղեկություններ են հրապարակվում, որոշ դեպքերում ճիշտ չեն փոխանցվում մեր իսկ հաղորդած մանրամասները: Այս առումով, ուզում եմ շեշտել, որ պատվաստումը` ԿԿԽ, երեխան ստացել է հունիսի 19-ին և ոչ թե 29-ին, ինչպես թյուրիմացաբար կամ անփութորեն փոխանցել է լրատվամիջոցը: Բացի այդ, երեխայի մահվան պատճառ հանդիսացած հիվանդությունը պատվաստման հետ կապ չունի»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում շեշտեց հայտնի մանկաբույժը, որը երեխային բուժօգնություն է ցուցաբերել:

Երեխան հիվանդացել էր աղիքային ինֆեկցիայով 2 ամիս առաջ, բուժվել էր ստացիոնարում, ըստ բնակության վայրի: Ներկա հիվանդությունը սկսվել էր պատվաստում ստանալուց օրեր անց` հիվանդանոց ընդունվելուց 4 օր առաջ` 39-40,5 ջերմությամբ: Հուլիսի 30-ին հոսպիտալացվել է Մասիսի ԲԿ, որտեղից վիճակի ծանրության պատճառով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: Ընդունվելու պահին  վիճակը ծայրահեղ ծանր է եղել: Երեխան ստացել է արհեստական շնչառություն:

Կատարված հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է սուր վիրուսային վարակ, երկկողմանի թոքաբորբ, շնչական անբավարարություն՝ 3-րդ աստիճան, աղիքային /ինտեստինալ/ համախտանիշ: Ընդունվերուց 10-ը ժամ հետո երեխան մահացել է:

 Հերձման պաթոհիստոլոգիական հետազոտությունը, և ոչ թե հետաքննությունը ընթացքում է:

 

website by Sargssyan