Past.am | Հայկ Սարգսյան. «Թալանածը պետք է հետ բերել, բայց զարգացման տեսլականը չպետք է կառուցվի հավաքագրած գումարների վրա». «Փաստ»
Պատահար Տիգրանաշենի ոլորաններում. վարորդը և ուղևորուհին տեղո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Գլխավոր դատախազությունը մերժել է Ռոբերտ Քոչարյանի խափանման մ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Փաստ» օրաթերթի հաջորդ համարը լույս կտեսնի օգոստոսի 21-ին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արժանապատիվ հեռանալու արվեստը. «Փաստ» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Դեռ մրցավազքը չսկսած՝ արդեն իրար վրա ցեխ են շպրտում. «Փաստ» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 16.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայտնաբերվել է ապօրինի գործող արտադրամաս, որտեղ եղել են չգրանցված աշխատողներ «Դիլիջան ազգային պարկի» «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղում ապօրինի անռատահատումների դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել ևս 2 անտառապահի Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկում գյուրզա տեսակի օձ է նկատվել Թմրամիջոց ապօրինի պահելու մեղադրանքով ՌԴ-ի կողմից հետախուզվող 32-ամյա քաղաքացին կամավոր ներկայացել է ՀՀ ոստիկանություն Յունիստրիմ Օնլայնը հաճախորդների համար գործարկել է անձնական գրասենյակ 50% զեղչ Յունիբանկում դեպոզիտար արկղ վարձակալելու համար Սուրենավան գյուղից բերման է ենթարկվել 2018թ. հունիսի 13-ից հետախուզվող 49-ամյա քաղաքացին Եթե Ռոբերտ Քոչարյանը փորձ անի լքել երկիրը, դա կգնահատվի որպես նախաքննությանը խոչընդոտելու փորձ. ՀՔԾ պետ Գողացված բանկային քարտերով գումար են կանխիկացրել. հափշտակվել է 13 մլն դրամ Երևանի հեռուստաաշտարակի լույսերը ժամանակավոր կանջատվեն Բացահայտվել են պարտադիր զինվորական ծառայության ենթակա անձանց զորակոչից խուսափելուն օժանդակելու դեպքեր. պարզվել է 5 կասկածյալի ինքնություն Անցած շաբաթվա ընթացքում տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 10 երկրաշարժ Վանեցյանը հաստատում է, որ կառաջադրի իր թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում Ոստիկանությունը քաղաքական հիմքերով հետապնդումներ չի իրականացնում. Օսիպյան Բարեկարգվում են Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի մի շարք ճանապարհներ Զեյնալյանը Կարմիր Խաչի ներկայացուցիչներին խնդրել է առավել հաճախ տեսակցել Կարեն Ղազարյանին Հովհաննես Մանուկյանի հրաժարականի իրական պատճառը. մանրամասներ նրա, Քոչարյանի ու Սարգսյանի տարաձայնություններից Արթիկում կողաշրջվել է զինվորական մեքենա Ռումբի մասին ահազանգ «Սիլաչի» հյուրանոցում. փրկարարները վտանգավոր ոչինչ չեն հայտնաբերել

Հայկ Սարգսյան. «Թալանածը պետք է հետ բերել, բայց զարգացման տեսլականը չպետք է կառուցվի հավաքագրած գումարների վրա». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տնտեսական զարգացման և քաղաքականության, ինչպես նաև երկրի սոցիալ–տնտեսական զարգացման առումով այսօր առանձին բեկում` կտրուկ փոփոխություն չունենք: «Փաստ»–ի հետ զրույցում գնահատելով տնտեսական ներկայիս իրավիճակը` նման տեսակետ հայտնեց ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր Հայկ Սարգսյանը:

Տնտեսագետը նշեց, որ այդ իրավիճակը պայմանավորված է նրանով, որ տնտեսական համակարգերն իներցիոն են. «Տնտեսական աճը շարունակական է, իսկ փոփոխությունները մեծ չեն: Մենք տեսանք, որ թավշյա հեղափոխության արդյունքները չանդրադարձան տնտեսական զարգացման վրա: Ապրիլ և մայիս ամիսներին մենք ունեցանք տնտեսական աճի իներցիոն զարգացում, ինչպես նաև բյուջեի միջոցների համալրում: Այնպես որ, այդ իմաստով, կարծեք թե, մենք չենք տարբերվում նախորդ տարիների ձեռքբերումներից: Ինչ վերաբերում է ռազմավարական խնդիրներին. կարծում եմ, ռազմավարական ծրագրերում փոփոխություններ կարող ենք ակնկալել միայն աշնանը, և հատկապես ընտրություններից հետո ձևավորվող կառավարության որդեգրած քաղաքականության արդյունքում: Այդ փոփոխությունները կվերաբերեն ոչ միայն այսօրվա առաջնահերթ հարցերին` կոռուպցիայի վերացմանը, աղքատության նվազեցմանը, արտագաղթի կրճատմանը, այլև բուն տնտեսական քաղաքականությանը, ինչը կարտացոլվի հարկաբյուջետային, դրամավարկային, սոցիալական, հակամենաշնորհային քաղաքականության վրա»:

Հայկ Սարգսյանի խոսքով` այդ ամբողջի համատեքստում պետք է լինի նաև ինստիտուցիոնալ զարգացման տեսլականը: Ըստ նրա` ինստիտուտների գործադրմամբ կձևավորվի այն տեսլականը, որը ժողովրդի համար բարեկեցիկ վիճակ կապահովի:

«Իսկ ի՞նչ է նշանակում ասվածը: Կուզենայի մի բան հասկանանք. այլ բան է ունենալ ժողովրդավարական երկիր, բայց ոչ բավարար ինստիտուտների գործադրմամբ, և մեկ ուրիշ բան` ժողովրդավարական գործընթացներին զուգահեռ ունենալ աշխատող ինստիտուտներ: Օրինակ են դատական և հատկապես արբիտրաժային համակարգերը, ըստ որի` մասնավոր բիզնեսն ու տեղական կառավարման ներկայացուցիչներն իրենց շահերը կարողանան վիճարկել, այսպես կոչված, պայմանագրային տնտեսություններում: Մենք այդ ակնկալիքները կարող ենք ունենալ միայն ռազմավարական ծրագրերում, ինչի իրականացումը պետք է որ հաջողվի նոր իշխանություններին»,–ասաց նա` հավելելով, որ այդ դեպքում պետք է կարողանանք նաև այնպես անել, որ ներդրումային փորձն ու միջոցները համեմատաբար գերազանցեն մինչ այս առկա ցուցանիշներին: 

«Այդ թիվը մեր պարագայում պետք է գերազանցի, ենթադրենք, 2 միլիարդ դոլարը: Իսկ այս ընթացքում, ըստ իս, ավելի շատ տակտիկական խնդիրներ են լուծվում: Օրինակ` հակամենաշնորհային քաղաքականության փոփոխության առումով արձանագրում ենք, որ այն ընտրանքային եղանակով չէ, պայքարն արդեն համատարած բնույթ է կրում: Բայց մեկ ուրիշ խնդիր եմ ուզում առանձնացնել. եթե մենք փոփոխություն չունենանք հարկային օրենսդրությունում, ապա ռազմավարական փոփոխությունների մասին խոսք լինել չի կարող: Ես նկատի ունեմ փոքր և միջին ձեռնարկատիրությունների խթանման հարցերը»:

Տնտեսագետի հետ զրուցեցինք նաև այն գումարների մասին, որոնք վերջին երկու ամիսների ընթացքում են «հետ բերվել»:

«Զարգացման տեսլականը չպետք է կառուցվի հավաքագրված գումարների վրա: Իհարկե, գողացածն ու թալանածը պետք է հետ բերել, բայց եթե դիտարկենք այդ թվերը, կտեսնենք, որ դրանք ընդամենը երկրի մի քանի օրվա բյուջետային միջոցներն են: Ընդ որում` դրանք դեռևս դատական կարգով պետք է հիմնավորումներ ստանան և գանձվեն պետական բյուջե: Այսինքն` սա չէ, որ պետք է լինի տնտեսական զարգացման հիմնական աղբյուրը: Երբ ես 10 և մի քիչ ավելի ՀՆԱ–ի պայմաններում 2 միլիարդ դոլար ներդրումների մասին եմ խոսում, բնավ նկատի չունեմ այն միջոցները, որոնք հետ են բերվում տնտեսություն վերոնշյալ ուղիներով: Ես նկատի ունեմ ներդրումային գրավության ապահովումը, որը կապահովի կապիտալի ներհոսք»,–նշեց մեր զրուցակիցը: 

Ինչ վերաբերում է ժողովրդի բարեկեցությանը, իշխանափոխությունից հետո առկա լավ ապրելու սպասումներին, Հայկ Սարգսյանը նկատեց. «Շատ հստակ մեխանիզմների մշակման անհրաժեշտություն կա, որը հնարավորություն կտա հասարակության բոլոր շերտերին զգալ երկրի առաջընթացը: Այն այսօր ձևակերպված է «ներառական տնտեսական աճ» տերմինով: Այդ քաղաքականությունը որդեգրվել էր դեռ նախորդ իշխանությունների կողմից, բայց մենք չտեսանք որևէ գործուն մեխանիզմ, որը կկարողանար ապահովել այդ ներառականությունը: Վերջին հաշվով` ներառականությունը ապահովելու համար պետք է կարողանալ վերաբաշխումներն այնպես իրականացնել, որ նախ` չնվազի արդյունավետությունը. երբ ստեղծված ներքին բարիքից անհարկի շատ եք տանում, այն չի կարող խթանել զարգացմանը: Մոտիվացիան փոխում է մոտիվացիան` հավել յալ արդյունքից ավելի շատ տանելը բացասական հետևանք կունենա: Մյուս կողմից` ինչ անեն սոցիալապես անապահով շերտերը, ովքեր ներառական տնտեսական աճի կարիք ունեն, այսինքն` ստեղծված հավել յալ արդյունքից իրենց բաժինն ունենու առումով»:

Տնտեսագետի խոսքով` սա մի խնդիր է, որի լուծման փորձը կա աշխարհում. «Այն ամրագրվում է վերաբաշխման առավել արդարացի մեխանիզմներով: Այդ հարցն այսօր խնդիր է իշխանությունների համար»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

website by Sargssyan