Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Անի Զախարյանը դեռ ուսումնասիրում է Փաշինյանի կառավարության աշխատանքը. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցությունում, (եթե այդ անունո ոչինչ չասեց, միանգամից ասենք՝ Անի Զախարյանի կուսակցություն), թեև դեռևս չեն հստակեցրել, թե Երևանի ավագանու արտահերթ ընտրությանը կմասնակցեն, թե ոչ, բայց որ մարտական են տրամադրված, միանշանակ է: Ու թեև դեռ հայտնի չէ, թե իրենց այդ տրամադրվածությունը մինչև ուր կտանի կուսակցությանը, բայց ներկուսակցական քննարկումների ժամանակ իրենք չեն շրջանցում հարցը, թե իրենց կուսակիցներից ում որտեղ են տեսնում: Ասել է թե, տեսական բոլոր վերլուծություններն արվում են, իսկ պրակտիկ քայլեր իրականացնելու համար ժամանակ է պետք:

Կուսակցության ղեկավար Անի Զախարյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ դեռևս սպասում են, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրը լրանա: Դրանից հետո նա անպայման կխոսի հրապարակավ ու կասի, թե իր կարծիքով՝ ինչ պետք է արվեր այդ ընթացքում, ինչ՝ ոչ:

Կառավարության համակարգում պաշտոն զբաղեցնելուց առաջ կարևորում են մասնագիտական որակ ունենալը և չեն կիսում այն տեսակետը, որ Երևանի քաղաքապետն անպայման պետք է երևանցի լինի, որպեսզի մայրաքաղաքի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ունենա: Այստեղ, իմիջիայլոց, «ձեռքի հետ» հավելենք, որ Անի Զախարյանը գյումրեցի է:

«Երևանը յուրաքանչյուրիս մայրաքաղաքն է և այսօր ՀՀ բնակչության մեծ մասը կենտրոնացած է մայրաքաղաքում: Բացի այդ, Երևանը համայն հայության մայրաքաղաքն է և մեր երկրի դիմագիծը, որին պետք է մտածողություն ու մշակութային որակներ հաղորդել, ինչն այսօր, ցավոք, չկա: Երևանը որպես մայրաքաղաք կորցրել է իր դեմքը և այդ դիմագիծը պետք է վերականգնել և դա պետք է այն մարդիկ իրականացնեն, ովքեր ունեն ժամանակակից կրեատիվ մտածելակերպ, ապրել են մայրաքաղաքում և Երևանն իրենցն են համարում»,– ասաց Ա. Զախարյանը:

Ու թեև նա կողմ է կրեատիվությանը, բայցև դեմ է թամանյանական ձեռագիր ջնջելով անհասկանալի ու անընկալելի նորարարական կտրուկ քայլերին, ինչպես Հյուսիսային պողոտայի դեպքում էր, երբ հին պատմական շենքերի փոխարեն առանց կանաչապատ տարածքներ նախատեսելու մի ողջ թաղամաս նախագծվեց:

«Կրեատիվը երբեք ու երբեք չպետք  է աղավաղի հին Երևանի պատմամշակութային արժեք ներկայացնող շինությունները: 

Մենք այսօր հին Երևանը վերականգնելու, միևնույն ժամանակ նոր Երևան կերտելու խնդիրներ ունենք: Օրինակ, հասկանալի չէ, թե ո՞րն է այսօրվա Երևանի սիմվոլը»,– ասաց Ա. Զախարյանը:

Խոսելով կառավարության աշխատանքի մասին, նա նշեց, որ իր համար ընդունելի չէ «ժամանակավոր կառավարություն» արտահայտությունը, և ցանկացած նոր կառավարություն պետք է կարողանա կարճ ժամանակահատվածում տնտեսական արժեհամակարգային և այլ փոփոխությունների հիմքերը դնել, ինչը ըստ նրա դեռևս տեսանելի չէ: 

«Ես կարծում եմ՝ Հայաստանում ժողովրդավարական զարգացումները սկսվել են դեռևս «էլեկտրիկ Երևան» շարժումից, որը հետագայում ավելի լուրջ հիմքերի վրա է դրվել, իսկ իշխանափոխությունը դրա կուլմինացիոն շրջափուլն էր: Ո՛վ չգիտեր, որ նախկին իշխանական համակարգը կոռումպացված է եղել, պարզապես պետք էր սեղմակը սեղմել, որպեսզի գործերը հստակ անուններով հայտնվեին սեղաններին: Ինչ վերաբերում է կառավարության աշխատանքին, ինչպես ավելի վաղ նշել ենք, կառավարության աշխատանքի 3 ամիսը լրանալուց հետո մեր կուսակցության կողմից բոլոր ոլորտների մասով հստակ զեկույց կներկայացնենք, թե ինչ կարող էր արվել և ինչ է արվել այդ եռամսյակի ընթացքում»,– ասաց Ա. Զախարյանը: 

Նա ևս մեկ անգամ նշեց, որ ինքը վաղուց է ձեռնոց նետել Փաշինյանին և հիմա գնդակը կառավարության ղեկավարի դաշտում է: Ու թեև իրենք դեռ այս պահին կառավարության ողջ կազմի պահանջին համարժեք կուսակիցների բանակ չունեն, բայց հույս ունեն, որ քաղաքական կոնսենսուսի պայմաններում հնարավոր կլինի կառավարություն ձևավորել, որտեղ ներգրավված կլինի քաղաքական կուսակցությունների ներգրավված առողջ և կառավարման փորձ ունեցող ներուժը:

«Հակառակ դեպքում ինձ ժամանակ է հարկավոր, որպեսզի կարողանամ իմ թիմը համալ րել այնպիսի կադրերով, որոնք ապագա կառավարության համար կարող են լուրջ ծրագրեր ու որակ ապահովել: Եվ եթե «Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցություն պետք է լինի, ապա դա պետք է իրենց առաջարկով լինի, քանի որ մեր թիմում բավականին խելացի անձինք կան և ցանկացած կառավարություն ինքը պետք է շահագրգռված լինի առողջ քաղաքական ուժերի հետ երկխոսելու և համագործակցելու: Ինչ վերաբերում է մեր կողմից ցուցաբերվող նախաձեռնությանը, ապա «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների շուրջ քննարկումներից առաջ մեր կուսակցությունը պաշտոնապես դիմեց Արարատ Միրզոյանին, սակայն մեր կողմից գրավոր ուղարկված դիմումին անգամ գրավոր պատասխան չստացանք: Մինչդեռ ցանկացած կառավարության գրագետ ձեռագրի դեպքում պետք է գրավոր հարցին գրավոր պատասխան տար: Մինչդեռ մենք պատասխան չունեցանք: Այսինքն, համագործակցությունը, որը պետք է տեղի ունենա, պետք է գրագետ լինի: Նույնիսկ երբ կառավարություն եք գանգահարում, հասկանալի է դառնում, որ լրջություն անգամ չկա: Այսինքն, մենք դեռ հետևում ենք, թե ինչպիսի ձեռագիր է որդեգրելու այս կառավարությունը և մեր հետևություններն այդ առումով դեռ կանենք»,– ասաց կուսակցության ղեկավարը: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

ՄԻՊ աշխատակիցները կտեսակցեն ՔՊ-ական պատգամավորին վիրավորած անձին, որին ծեծի են ենթարկել Հաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանՉինաստանի խոսքը Ռուսաստանում կշիռ ունի. Շոլցը Սի Ծինփինին խնդրել է ազդել Մոսկվայի վրա Ինչպե՞ս են «Ուրալ»-ի վթարի հետևանքով վիրավորված զինծառայողները Այս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը ՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպան Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին․ հրատապ գրություններ եմ ուղարկել. Թագուհի Թովմասյան Զելենսկին ասել է, որ Իսրայելը հարձակումից պաշտպանած դաշնակիցները, նույնը կարող են անել Ուկրաինայի համար Ինչու է Ջերմուկում ապամոնտաժվում խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը. պարզաբանում Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը, վիրավորներ կան. նոր մանրամասներ ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանՎերակենդանացման բաժանմունքում է. Զառա Արամյանի դուստրը մանրամասներ է հայտնում Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան Ագրոէլեկտրական արևային պարկԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ջերմուկում այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը Զելենսկի. Ուկրաինան չի կարողանա հաղթել պատերազմում առանց ԱՄՆ-ի լրացուցիչ օգնության ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները ՀՀ ԳԱԱ-ի և Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ Վթար Իջևանում․ զոհ ու վիրավոր կան ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանԻնչո՞վ են զբաղվելու էկոպարեկները. նոր ծառայություն Հայաստանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ Գեղարքունիքի Զինկոմին մեղադրանք է առաջադրվել. զինվորների են բանակից ազատելՍամվել Վարդանյանին ծեծի են ենթարկել. Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ահազանգում է «Հայ կինոյի օրվա» առիթով հայկական ֆիլմեր կցուցադրվեն Երևանում, Մեղրիում, Քաջարանում և Բերդում Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Երիտասարդն անցել է բոլոր սահմանները և պետք է պատասխան տա. Հակոբ Ասլանյանը՝ իր մասնակցությամբ միջադեպի մասին Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ամենահին երաժշտական գործիքը․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ). Ընդդիմության հերթական հանրահավաքը, հայց՝ ընդդեմ գերմանական դրամատների․ «Փաստ»ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ. Իսրայելի ԱԳ նախարարը դիմել է 32 երկրի՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել և ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Պատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը Որքան արժեն Երևան-Մոսկվա տոմսերը ապրիլի 22-ից 28-ը․ արժեքներԽոյ համայնքի Հովտամեջ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե Իսայան«Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը