Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Խոստանում է մինչ տարեվերջ լուծել աշխատավարձերի ուշացման խնդիրը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցություն բազմաթիվ բողոքներ են ներկայացվել համայնքապատկան հիմնարկների աշխատավարձերի ուշացումների և արձակուրդային գումարների չվճարման վերաբերյալ։ Սրան հետևել է խմբակցության կողմից Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին ուղղված հարցումը տվյալ խնդրի պարզաբանման նպատակով: Հարցումն ուղարկվել է մի քանի օր առաջ: 

Իրականում ի՞նչ խնդիր կա այսօր Վանաձորի համայնքապատկան հիմնարկների աշխատավարձերի ուշացման մասով: Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը «Փաստ»–ի հետ զրույցում չհերքեց, որ նման խնդիր կա՝ նշելով, թե խնդիրը եղել է մինչ իր քաղաքապետ դառնալը: Այն ժամանակ այդ ուշացումները ձգձգվել են ընդհուպ մինչև 2 ամիս: «Մարդիկ ոչ թե չեն վճարվում, այլ ուշացումներ են լինում: Մոտ 60 համայնքապատկան հիմնարկ ունենք, բայց ուշացումներն այնպես են բաշխված, որ մեկ կազմակերպության մոտ դրանք 1 ամիս կամ ամսից ավելի չտևեն: Մեր կողմից կատարված տնտեսումների, բյուջեի պլանավորման հաշվին իջեցրել ենք այդ ցուցանիշը: Այժմ ուշացումները լինում են մոտ 10–15 օրով: Համամասնորեն այնպես ենք պլանավորում, որ այդ 15–օրյա ուշացումները մեկ ամիս վերաբերեն մեկին, մյուս ամիս՝ մյուսին, մինչև բյուջեի մուտքերի և կառավարության դոտացիայի հետ համատեղ տարեվերջին  խնդիրն ամբողջությամբ կհարթենք»,– նշեց քաղաքապետը:

Հարցին, թե ո՞րն է աշխատավարձերի ուշացման պատճառը, պատասխանեց, որ նախորդ տարիներին բյուջեի պլանավորման հետ կապված խնդիրներ են առաջացել, դեֆիցիտի պատճառով աշխատավարձի պարտքը աճել է: Ոչ թե գումարը կա, չեն տալիս, այլ՝ իրենք նախորդ տարի աշխատել են հին բյուջեով՝ մոտավորապես մինչև 7–րդ ամիսը, գումարը չի բավականացրել, խնդիրները, նախատեսված ծախսերն ու իրենց տրվելիք գումարները համամասնորեն չեն բաշխվել, որի ժամանակ էլ գոյացել է պարտքը: Ըստ Ասլանյանի՝ ավելանալու փոխարեն աշխատավարձերի պարտքը նվազեցրել են, հասցրել մինիմումի: Նախորդ տարի 100 միլիոն դրամ տնտեսման միջոցով իջեցրել են այդ թիվը, և այժմյան պարտքը կազմում է 70 միլիոն դրամ՝ նախկին 220 միլիոն դրամի փոխարեն: 

«Մի պահ կարողացել էինք իջեցնել մինչև 45 միլիոն դրամի, հիմա 70 միլիոն է, որը կապված է ասֆալտապատման սեզոնային աշխատանքների հետ: Բայց այս պահի դրությամբ պարտք չունենք, 3 օրվա ընթացքում դա էլ կմարենք: Հիմնականում ժամկետների խնդիր է, բայց ոչ ամիսների, այլ՝ օրերի: Պետության կողմից ստացվող դոտացիաները աշխատում ենք այնպես բաշխել, որ որևէ մեկի մոտ աշխատավարձերի երկարատև ձգձգում չառաջանա: Սա լուծելի խնդիր է, մեր բյուջեի մուտքերի, տնտեսումների հաշվին կանենք դա»,– նշեց նա:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Նավթի գները նվազել են