Ռուսաստանը և Իսրայելը պայմանավորվածություններ են ձեռք բերել Սիրիայի հարավում իրավիճակի վերաբերյալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը և Իսրայելը փոխըմբռնման և կոնկրետ պայմանավորվածությունների են հասել այն մասին, թե ինչպես պահպանել խաղաղությունը և կայունությունը Սիրիայի հարավում Իսրայելի հետ սահմանամերձ տարածքներում:
Այդ մասին հայտարարել է Թել Ավիվում ՌԴ դեսպան Անատոլի Վիկտորովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ինչ վերաբերում է Իսրայելին: Վերջերս այնտեղ է եղել միջգերատեսչական պատվիրակությունը Պաշտպանության նախարարության, Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ՝ սիրիական կարգավորման հարցով նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևի գլխավորությամբ: Անկեղծ ասել ենք այն հարցի վերաբերյալ՝ Իսրայելի տարածքին հարող Սիրիայի տարածքներում խաղաղության հաստատման և իրավիճակի կայունության հետ կապված խնդիրների մասին»,- ասել է նա:
Վիկտորովի խոսքերով՝ Իսրայելի ղեկավարության հետ ձեռք է բերվել փոխըմբռնում, թե ինչ տեսք է դա ստանալու այդ շրջանից զինված ահաբեկչական խմբավորումներին հեռացնելուց հետո:
«Կան կոնկրետ պայմանավորվածություններ, թե դա ինչ տեսք է ունենալու ապագայում: Իմ կարծիքով՝ բանակցությունների հետ կապված երկու կողմն էլ բավարարված է եղել»,- հավելել է դիվանագետը: