ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՄԱՅԻՍԻ). Արթուր Բաղդասարյանը հրաժարակ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ո՞վ է դատավորների թեմայով աղմուկ բարձրացրած Արտակ Գալստյանը ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ռիսկայինները. ո՞վ է լինելու հաջորդը ՔԱՂԱՔԱԿԱՆ
Մոսկվայում ծեծել են հայ հաղորդավարի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հայաստանում կատարվածը դեռևս քաղաքական ճգնաժամ չէ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 22.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Թարգմանվել է Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գիրքը Աջարիայի բաց առաջնությանը մասնակցած մեր մարզիկները հաղթել են Շատ ուրախ եմ, որ ինքն այդքան վառված է․ Հայկ Ալումյան Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. ճակատ-ճակատ բախվել են Hyundai Solaris-ն ու Нива-ն. կա 5 վիրավոր, օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել Եվս մեկ զոհված զինծառայողի ընտանիք փոխհատուցում կստանա Վարչապետի որոշմամբ՝ Պետական պահպանության ծառայության պետի տեղակալ է նշանակվել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՄԱՅԻՍԻ). Արթուր Բաղդասարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, իսկ Տարոն Մարգարյանն ընտրվել է թաղապետ Մայիսի 28-ից Հանրապետության հրապարակի ջրային շոուն կլինի ժամը 21:00-ից 23:00-ն Մեր հաջորդ կանգառը Շուշին է, սպասեք մեզ. ադրբեջանցի զինվորների գրառումը Զապորոժիեի հայ համայնքի նախագահ Արտաշես Սարգսյանն աջակցում է Երկրապահին (տեսանյութ)

Նախագահը հանդիպել է ՀԲԸՄ ծրագրերի մասնակից ուսանողների հետ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ամառային մասնագիտական փորձառության և «Երաժշտական Հայաստան» ծրագրերի մասնակից ուսանողներին, ովքեր Հայաստան են ժամանել տարբեր երկրներից:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Ուսանողները նախագահին ներկայացրել են Հայաստան այցելության նպատակը, կիսվել տպավորություններով, այնուհետև տարաբնույթ հարցեր են ուղղել, մասնավորապես՝ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների, ստեղծված նոր հնարավորությունների, Հայաստանի զարգացման տեսլականի, ինչպես նաև` սիրահայ համայնքի խնդիրների մասին:

Խոսելով Հայաստանում կատարված փոփոխությունների մասին` նախագահը նշել է, որ երկիրն այս փոփոխությունների կարիքն ուներ:

 «Շատ կարևոր է, որ այս երկրում ապրող ցանկացած հայ երիտասարդ հավատացած լինի, որ համակարգը արդար է, և իր համառ աշխատանքի, տաղանդի շնորհիվ կարող է հաջողության հասնել, և հաջողելով՝ ավելի լավն ու բարեկեցիկ դարձնել երկիրը»,-նշել է նախագահը:


Հանդիպման ավարտին նախագահը երիտասարդներին կոչ է արել՝ անկախ նրանից, թե որ երկրում են ապրում, հպարտ լինել իրենց ինքնությամբ ու հայրենիքն ունենալ իրենց մտքում ու հոգում:





website by Sargssyan