Իռլանդիայում անօդաչու սարքի օգնությամբ նոր «Սթոունհենջ» են հայտնաբերել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻռլանդիայում անօդաչու թռչող սարքի օգնությամբ հնագույն կառույցի հետքեր են հայտնաբերվել, որոնց մասին նախկինում տեղյակ չէին:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով գիտական ամսագիրը, հայտնաբերված կառույցը նման է հնագույն Սթոունհենջին, իսկ կառույցի տարիքը կազմում է շուրջ հինգ հազար տարի:
Ուժեղ երաշտի պատճառով գյուղատնտեսական դաշտում տեսանելի են դարձել 150 մետր տրամագծով շրջանի ուրվագծերը:
Մասնագետների կարծիքով՝ տվյալ կառույցը կարող է մի քանի հազար մարդ տեղավորել և նախատեսված է եղել ծիսակարգեր իրականացնելու համար:
Հայտնաբերված հետքերը հանդիսանում են Բրու նա Բոյն հնագիտական համալիրի մի մասը, որը տեղակայված է Բոյն գետի հովտում՝ Դուբլինից 40 կմ հեռավորությամբ:
Ինչպես նշվում է, գիտնականները չեն նախատեսում պեղումներ իրականացնել տեղանքում, քանի որ այն գտնվում է մասնավոր կալվաքում: