«Չիստկայի» հերթական փուլը ՔԱՂԱՔԱԿԱՆ
Համակարգող խմբի անդամներին հրավիրել են կառավարություն ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՀՈՒՆԻՍԻ). Նոր­քի ան­տա­ռում մեծ հրդեհ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Վրեժխնդ­րու­թյան» գոր­ծի՞ք, թե՞ «կա­րև­որ դա­սեր քա­ղե­լու»... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ավելացած դրամական միջոցներ, աշխատավարձից ու վարկերից ստացած ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 19.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Դու 10 անգամ հարցրել ես, թե ում եմ ուզում տեսնել կազմում, ես ոչ մեկի անունը չեմ տվել. Մեսսին Սամպաոլիին

Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները կոնֆլիկտի մեջ են մտել գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլիի հետ ԱԱ-2018-ի ընթացքում:

Այս մասին իր գրքում («Մունդիալի պատմությունը») գրել է արգենտինացի լրագրող Արիել Սենոսիան: Նա մասնավորապես մեջբերել է ֆուտբոլիստների և մարզչի խոսակցությունը Խորվաթիայի ընտրանուն պարտվելուց հետո (0:3): Համաձայն հեղինակի ֆուտբոլիստները մեղադրել են Խորխեին սխալ կազմի և մարտավարության համար:

-Մենք չենք հասկանում քեզ, չենք հասկանում` ինչ ես ուզում մեզնից: Այլևս չենք վստահում քեզ և ուզում ենք մեր կարծիքը հայտնել,- ասել են ֆուտբոլիստները:

 -Ինչի՞ վերաբերյալ,- պատասխանել է Սամպաոլին:

-Ամեն ինչի,- պատասխանել են ֆուտբոլիստները:-Այսինքն դուք ցանակնում եք, ինքնե՞րդ որոշել կազմը,- հարցրել է մարզիչը: 

-Դու ինձ արդեն 10 անգամ հարցրել ես, թե ում եմ ուզում տեսնել մեկնարկային կազմում և ում` ոչ: Ես երբեք անուն չեմ տվել: Բոլորի մոտ ասա, որ ես երբեք ոչ մեկի անունը չեմ տվել,- ասել է Արգենտինայի հավաքականի ավագ Լեոնել Մեսսին:

 

Այս արտահայտությունից հետո Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Կլաուդիո Տապիոն, ով ներկա է գտնվել խոսակցությանը, Սամպաոլիին ասել է. «Դու պետք է հանձնվես»:

website by Sargssyan