Ереван, 06.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ավազակապետության հիմքը դրել է Լ. Տեր–Պետրոսյանը, որը շարունակել են մյուս երկու նախագահները». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունում դեռևս չեն որոշել՝ ավագանու առաջիկա ընտրություններին կմասնակցե՞ն, թե՞ ոչ: Դեռ կողմնորոշվելու խնդիր ունեն: Հանրապետական կուսակցության՝ այդ ընտրություններին չմասնակցելու պատճառն, ըստ կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանի, նրանց կառավարման տարիներին կատարված հանցագործությունների բացահայտումն է, որից հետո հասարակության աչքին երևալու երես չունեն: Ու չնայած դեմկուսականները 28 տարի է՝ «գոռում» են, որ երկրում թալան է տեղի ունենում, բայց իրենց այդպես էլ չհաջողվեց երկրում իրավիճակ փոխել: Իրենց չհաջողվեց, բայց իր խոսքով՝ տաղանդավոր Նիկոլ Փաշինյանին դա հաջողվեց, ինչին նաև իր սխալ քայլերով բավականին օգնեց Սերժ Սարգսյանը: 

«Ես, իհարկե, հանրապետականների մի մասին տարանջատում եմ մյուս մասից, բայց դա ոչ մի նշանակություն չունի: Եթե այնտեղ տիրող իրավիճակին և բարքերին դեմ չեն եղել և անգամ կուսակցության պաշտպանի դերում են եղել, նրանք էլ կհասկանան, որ ամենևին էլ այնպես չէ, ինչպես ներկայացնում էին: Մենք տարիներ շարունակ խոսել ենք երկրում կատարվող այդ խայտառակ գործողությունների մասին: Եվ առաջին տարին չէ, որ ասում ենք՝ թալան է իրականացվում, պետական պարտքն է թալանվում, բայց հիմա պարզվում է, որ անգամ վարչապետը չի կարողանում պատկերացնել, թե դրանք ինչ ծավալների են հասել»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Ա. Սարգսյանը:

Կուսակցության ղեկավարի կարծիքով, այսօր ՀՀԿ–ն ամբողջությամբ պետք է իր սեփական քավարանի միջով անցնի, որպեսզի հասկանա, թե ինչ արեցին և այսուհետ ինչ չպետք է անեն: 

Հարցին, թե արդյո՞ք ավազակապետությունը սկսվել է Քոչարյան–Սարգսյան տարիներին, ինչպես հաճախ նշում են առաջին նախագահ Լ. Տեր–Պետրոսյանի կողմնակիցները, թե՞ Տեր–Պետրոսյանի ժամանակներից, ՀԴԿ նախագահը նշեց, որ առաջին անգամ չէ, որ ինքն ասել է, որ երկրի թալանը սկսվել է տերպետրոսյանական տարիներից:

«92–ից մենք Լևոն Տեր–Պետրոսյանի վարած քաղաքականության կոշտ ընդդիմադիրն ենք եղել: Գնացել ենք այդ անձի մոտ և ասել, որ իրենք երկիրը քանդում են: Առաջարկել ենք պետական խորհուրդ ստեղծել և կարգի բերել երկիրը: Ինձ հետ եղել են նաև Էմմա Ծատուրյանը, Ազատ Եղիազարյանը, Հակոբ Հակոբյանը, Վլադիմիր Խոջաբեկյանը: Տեր–Պետրոսյանը թերթեց մեր առաջարկները, հետո ասաց. «Ես ոչ մի լավ բան չեմ արե՞լ»: Ես ասացի՝ պարոն նախագահ, դուք նախագահ եք ընտրվել, որպեսզի միայն բարի գործեր անեք: Այն ժամանակվանից մենք զգուշացրել ենք, որ թալանի հիմք է դրվում: Մարդկանց պահեցին այնպիսի խայտառակ վիճակում, որ 500 հազար մարդ միանգամից երկրից հեռացավ: Ես հիմա էլ եմ պնդում, որ մազութի գործը եղել է և կա: Եվ ես ինքս եմ դա բացահայտել ու ասել եմ, թե ինչ է եղել իրականում: Տեր– Պետրոսյանն այնպիսի բան է արել, որի տակից մենք մինչև հիմա չենք կարողանում դուրս գալ: Եվ նա այդ ամբողջն արեց ամենաթողության պայմաններում՝ ամեն ինչ գցելով պատերազմի վրա: Թալանողների համար պատերազմ չէ՞ր: Բայց, իրականում, լրիվ ուրիշ բան տեղի ունեցավ: Երկրի ամենամեծ հարստությունները՝ ինչ որ հնարավոր էր, կոպեկներով տվեցին իրենց մերձավորներին, նրանք էլ մի հաստոց վաճառեցին ու իրենց վճարած ամբողջ գործարանի գինը հանեցին: Եվ այսպես, ամբողջ երկիրը քանդեցին՝ պատճառաբանելով, թե բոլոր կապերը քանդվել են: Մյուս հանրապետություններում փորձեցին դիվերսիֆիկացիայի ենթարկել, բայց մեզ մոտ ամեն ինչ թալանվեց: Եվ թող բոլորն իմանան, որ մենք կանք և պատրաստ ենք փաստերով խոսել: Այդ ավազակապետության հիմքը դրել է Լ. Տեր–Պետրոսյանը, ինչը շարունակել են մյուս երկու նախագահները»,– ասաց Ա. Սարգսյանը: 

Խոսելով Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող քաղաքականության մասին՝ նա նշեց, որ համաձայն չէ վարչապետի հասցեին հնչեցվող այն քննադատությունների հետ, թե ամեն ինչ ջրի երես է հանվում: Ա. Սարգսյանի կարծիքով, մինչև Փաշինյանը չմաքրի ավգյան ախոռները, չի կարողանա երկիրը կառավարել: 

«Եվ դա պետք է մինչև վերջ արվի, քանի որ եթե անօրինաբար հարստացած մարդիկ մնան ջրի երեսին, նրանք թույլ չեն տա, որ երկիրը նորմալ հունով գնա: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի ճանապարհը բարդ է, բայց միակ ճիշտ ճանապարհը դա է: Երբ ես Ռ. Քոչարյանի հետ մեկ տարի աշխատեցի, առաջին հարցադրումս այն էր, որ ինքը պարտավոր է նախորդ իշխանությունների գործունեությանը իրավական և բարոյական գնահատական տալ, քանի որ եթե չասվի, թե ինչպես է ընդունվել երկիրը, ժողովուրդը չի կարող պատկերացնել, թե թալանն ինչ մասշտաբների է հասել: Հիմա Տեր–Պետրոսյանի կողմնակիցներն օգտվում են առիթից ու ասում են, որ իրենք ոչինչ չեն արել: Եվ դա միայն այն պատճառով, որ 98–ին իրենց արածին գնահատական չտրվեց: Այն ժամանակ Քոչարյանն ինձ ասաց, որ եթե իմ ասածն ի կատար ածի, ապա ամբողջ հանրապետությունով կախաղաններ պետք է դրվեն: Բայց իմ նպատակը եղածին իրավական գնահատական տալն էր, որ եկող իշխանությունն էլ իմանա, որ նույնն էլ իրեն է սպասվում: Այսօրվա իշխանությունը պետք է ոչ թե մեկին տանի, մյուսին բերի, այլ պետք է երկիրը գույքագրի, հասկանանք, թե ինչ ենք ունեցել և հիմա ինչ է մնացել: Պետք է իրավական և բարոյական գնահատական տրվի նախորդ երեք իշխանություններին: Այդ պարագայում միայն նոր իշխանությունը կհասկանա, որ նույնն էլ իրեն է սպասվում»,– ասաց Ա. Սարգսյանը:

Կուսակցության ղեկավարի կարծիքով, բացահայտվածը պետք է վերադառնա պետական գանձարան: Օրենքներին համապատասխան պետք է փոխվեն խաղի կանոնները, հարկային դաշտ պետք է վերադառնան այն ձեռնարկությունները, որոնք երկրի ընդերքն են դատարկում: Այս ամենը պետք է համակարգված բնույթ կրի, որպեսզի հնարավոր լինի այս բազմաշերտ խնդիրների տակից դուրս գալ: Եվ դա պետք է իրականացնել, սկսյալ 91 թվականից, համոզված է Դեմկուսի առաջնորդը:

«Մենք չպետք է իմանա՞նք, թե ով մեր երկիրն ինչքան է թալանել: Ինչքա՞ն մարդ կա, որ թալանեց մեր երկիրն ու հեռացավ այստեղից: Ամերիկայում երկու–երեք միլիոնանոց դղյակները բա ինչպե՞ս են կառուցել: Լկտիությունը պետք է վերանա մեր երկրից, հակառակ դեպքում վարակը կշարունակվի: Իսկ ժողովրդին պետք է փոխհատուցել իր ապրած չարքաշ կյանքի ու տարիների համար»,– համոզված է Ա. Սարգսյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США