Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ֆեյսբուքյան «հերոսներից» մինչև «մարգինալ ֆանատիկոսներ». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կա՛մ ցնծում ենք, կա՛մ փնովում: Այս երկու ծայրահեղությունները մրցակցության մեջ են հատկապես սոցիալական ցանցերում: Իսկ երբ ծայրահեղ ցնծության մեջ գտնվողներն ու փնովողները «հանդիպում» են որևէ սթափ գնահատականի, իրավիճակն ավելի է բարդանում. սթափ գնահատականի համար Ֆեյսբուքում «տեղ չկա»: Հեղինակը «հարձակման» է ենթարկվում, ինչի արդյունքում ավելի է զգացվում ադեկվատության պակասը: 

Քաղ տ ե խ ն ո լոգ Արմեն Բա դ ա լ յա ն ը «Փաստ–ի հետ զրույցում նախ ընդգծեց` Ֆեյսբուքից դուրս բոլորովին այլ իրավիճակ է, երբեք չպետք է այն նույնացնել իրական հասարակական տրամադրությունների հետ: «Հիմա մի մասը խիստ ոգևորված է, մի մասը քննադատում է: Իրավիճակը հասկանալի է և նորմալ այս շրջանի համար: Հետհեղափոխական շրջան է և մի քիչ ավելի սուր է ընկալվում իշխող թիմի այս կամ այն քայլը: Մեկի համար դա աստվածային ճշմարտություն է, մյուսի համար` դժոխային անարդարություն: Սա կանցնի, բայց կա մի երևույթ, որը կրկնվում է. իշխող թիմի կողմնակիցներն իշխող թիմի հասցեին հնչող ցանկացած քննադատություն փորձում են ներկայացնել որպես հակահեղափոխության վտանգ և փորձում են «ջախջախել» այն: Բայց մարդիկ, ովքեր ներկայացնում են իշխող թիմի քաղաքականության հետ չհամընկնող տեսակետ, չպետք է հաշվի առնեն այդ մարգինալ իշխանամետներին: Իրենց տեսակետները պետք է հայտնեն անկախ նրանից, թե իշխանության մոլեռանդ կողմնակիցները ինչ վերաբերմունք կդրսևորեն»,–ասաց քաղտեխնոլոգը:

Արմեն Բադալյանի խոսքով` ադեկվատության պակասն այդ դաշտում բացատրվում է հենց Ֆեյսբուքով. «Շատ շատերն իրենց հեղափոխական լիդերին պաշտպանելը հերոսություն են համարում: Հերոսություն են համարում նաև քննադատել նրանց, ովքեր համարձակվում են քննադատել իրենց ղեկավարին: Ֆեյսբուքը երբեք չի ներկայացրել հասարակությանը, և այդ «հերոսներին» պետք չէ հաշվի առնել: Կար ժամանակ, երբ այդ ֆեյսբուքյան «հերոսների» կարիքը կար բուն քաղաքական գործընթացներում: Օրինակ` ընտրատեղամասերում, երբ ընդդիմությանն անհրաժեշտ էին դիտորդներ և վստահված անձեր: Նրանց կարիքը կար թե՛ 2008թ. մարտի 1–ից առաջ, թե՛ դրանից հետո»: 

Նրա դիտարկմամբ` Ֆեյսբուքն «ադեկվատ» չէ հատկապես հետհեղափոխական շրջանում: «Մայիսին փողոց փակած երիտասարդներն իրենց հերոսներ են անվանում և հեղափոխությունն են գովերգում, բայց իրական կյանքը լրիվ այլ է: Իսկ անուղղակի դիտարկումները որոշակի միտումներ են ցույց տալիս: Մասնավորապես` իշխանական ճամբարն այդքան էլ դեմ չէ, որ իր կողմնակիցները Ֆեյսբուքում փորձեն լռեցնել այլ կարծիքները: Սա բնական երևույթ է: Այսպիսի զանգված միշտ է առաջանում: 1990– ականներին դրանք, այսպես կոչված, «ԲՏՌ» կանայք էին, որոնք իրական կյանքում հարձակվում էին այլընտրանքային կարծիք հայտնողների վրա: Նույնը 2000–ականներին էր: «Բազեական» հանրապետականները նույն արմատական քննադատության էին ենթարկում նախկին իշխանավորներին ու այլ ընդդիմադիրներին, նրանց անվանում հակահեղափոխականներ: Այժմ էլ նույն իշխանության երիտասարդ կողմնակիցները` ֆանատիկոսները, հակահեղափոխական են անվանում ՀՀԿ–ականներին: Հետհեղափոխական մի շրջանում միշտ առաջանում է «մարգինալ ֆանատիկոս» մի խումբ, որն իր վրա է վերցնում օրվա իշխանությանը պաշտպանելու և նախկիններին քննադատելու գործառույթը: Նախկին ասելով նկատի չունեմ միայն ՀՀԿ–ականներին: Դիտարկում են բոլոր նրանց, ովքեր քննադատում են նոր իշխանությանը. եթե քննադատում ես նոր իշխանություններին, ուրեմն` կամ նախկին ես, կամ էլ կապ ունես նրանց հետ»:

Քաղտեխնոլոգը չի բացառում, որ սոցիալական ցանցերում տիրող իրավիճակը մի օր կարող է ազդել իրական տրամադրությունների վրա: «Դա կախված է մի քանի հանգամանքներից: Տեսեք` իրական կյանքն ու ֆեյսբուքյան իրականությունը զուգահեռ են գնում: Եթե իրական կյանքում այլ սուբյեկտներ չկարողանան իրենց քաղաքական օրակարգը ձևավորել և կյանքը տանել իրական ճանապարհով, բնականաբար, ֆեյսբուքյան իրականությունն ինչ–որ չափով կարող է ազդել հասարակական տրամադրությունների վրա: Այդ ազդեցությունը չնչին է լինելու, եթե անգամ այդ սուբյեկտների` հ/կ–ների, կուսակցությունների, ԶԼՄ–ների կողմից քաղաքական օրակարգ ձևավորելուն ուղղված ակտիվ աշխատանք չլինի: Այդ դեպքում հասարակության մեծ մասը մնալու է ապաքաղաքական իներտ վիճակում: Իսկ եթե վերոնշյալ սուբյեկտներն ակտիվ լինեն, Ֆեյսբուքն անգամ մարդկանց փոքր տոկոսի վրա չի ազդի: Հիմա իրական կյանքում վակուում է առաջացել, այդ պատճառով էլ Ֆեյսբուքի վրա մեծ ուշադրություն է դարձվում: Հենց այդ վակուումը վերանա, Ֆեյսբուքի վրա ոչ ոք այդքան մեծ ուշադրություն չի դարձնի: Այդ պարագայում հասարակությունը կազդի Ֆեյսբուքի վրա, և ոչ թե Ֆեյսբուքը` հասարակության: Իսկ վակուումը կվերանա այն ժամանակ, երբ քաղաքական ուժերն ու հ/կ–ները ակտիվ կաշխատեն, ինչն այսօր 90 տոկոսի դեպքում չկա: Երբ ակտիվանան` վակուումը կվերանա»,–ասաց մեր զրուցակիցը:

Նրա դիտարկմամբ` ֆեյսբուքյան տիրույթում բարձրացվող հարցերն ու ծավալվող քննարկումներն այսօր շատ դեպքերում որևէ աղերս չունեն իրական կյանքում մարդկանց հետաքրքրող հարցերի ու խնդիրների հետ. «Իրական կյանքում ադեկվատությունն ավելի շատ է: Վերցնենք մեկ օրինակ: Այսօր աշխատավարձերի ու թոշակների բարձրացման հարցը որքանո՞վ է հետաքրքրում հասարակական որոշակի հատվածին, և որքանո՞վ` ֆեյսբուքյան հատվածին: Ֆեյսբուքում ավելի շատ «հրավառություն» ներկայացնող հարցեր են քննարկվում, որոնք թոփ–նյուզեր են դարձել»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Ադրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Գազամատակարարման պլանային դադարեցում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապրիլի 25-ին և 26-ին Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Ջուր չի լինի ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Անախարժություններով լի օր է. ապրիլի 25-ի աստղագուշակԲոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութԱրտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել ենՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ