Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


37–ից եկածները. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարօրինակ երկրում ենք ապրում, չնայած` չէ, երկիրը սովորական երկիր է` իր լավ ու վատով, իր կանգնած ու հատված անտառներով, իր խնդիրներով, իշխանություններով ու իշխանափոխություններով, ողբերգական ու լուսավոր էջերով: Տարօրինակը երկրի պատմություն կերտողներն են` ղեկավարները, քաղաքական ու ոչ միայն քաղաքական գործիչները, ընդդիմադիրները, իշխանամետները, պատեհապաշտները, մի խոսքով` նրանք, ում հաճախ ենք տեսնում հեռուստացույցի էկրանին, եթե հաճախ չենք տեսնում, ապա գոնե կարդում ենք նրանց հարցազրույցները կամ էլ նրանց մասին հարցազրույցները:

Կարդում ենք ու զարմանում, թե այդ ինչպես եղավ, որ այսօրինակ մարդիկ ղեկավար են եղել, ընդդիմադիր են եղել, քաղաքականությամբ են զբաղվել, կարճ ասած, ավել կամ պակաս, երկրի պատմություն են կերտել: Զարմանում, որովհետև երկրի երկրորդ նախագահը, իր դեմ հարուցված մեղադրանքը բխեցնում է 37 թվից, երևի նկատի ունենալով 1937–ը, մեկ այլ հայտնի գործիչ` նախկին վարչապետ ու ժամանակին հզոր ընդդիմության առաջնորդը կրկին խոսում է 37 թվից, դե, բնականաբար, նկատի ունենալով 1937–ը, չնայած հանուն արդարության նշենք, որ մ.թ. 37 թվականին Տիբերիուս կայսեր մահվանից հետո Հռոմի կայսր դարձավ Գայուս Կալիգուլան, գուցե սա՞ նկատի ուներ: Չշեղվենք: 

37–ի մարմաջը կարծես թե խրոնիկ է դառնում, տպավորություն է, թե իսկապես էլ ոմանք ուզում են 1937–ը լինի, բայց դա «ուզելուց» առաջ վատ չէր լինի հիշել, որ եթե 1937–ը լիներ, նրանք բոլորն արդեն գնդակահարված կլինեին, դաժան է հնչում, որովհետև 1937–ն էր դաժան, ու ոչ միայն 37–ը, Սոլժինիցինն, օրինակ, 1937–ը որևէ կերպով չէր առանձնացնում 1918–ից կամ 1927–ից: Բայց սա էլ թողնենք:

Զարմանալուց զատ, երբեմն ամոթի զգացողություն է արթնանում, երբ հայտնի, նույնիսկ կարելի է ասել խոշոր քաղաքական դեմքեր մեր այսօրվա իրականությունը բնութագրելու համար հղումներ են անում խորհրդային անցյալի ամենաարյունոտ էջերին, հղումներ են անում անհասկանալի թեթևությամբ` կարծես չգիտակցելով, թե ինչ գնահատականներ են հնչեցնում: Անհասկանալի, որովհետև գավառական մակարդակի զրույցներում գուցե պատեհ է խոսել ու համեմատականներ տանել 37–ի հետ, բայց լուրջ ու փորձառու քաղաքական գործիչների դեպքում` անհասկանալի, տարօրինակ ու, մեծ հաշվով, անարժեք: Պարոնայք, մի վերածեք քաղաքականությունը գավառական բամբասանքի կամ, ինչպես կասեր «դասականը», կրկեսի… 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին