Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ռազմիկ Պետրոսյան. «Մարտի 1–ի բացահայտումը լակմուսի թուղթ է». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ»–ի զրուցակիցն է «Ազատամարտիկներ»–ի դաշինքի անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը:

Դուրս ենք եկել այդ թմբիրից

Գրեթե 3 ամիս առաջ ունեինք 20 տարիների ընթացքում ստեղծված մի վիճակ, որի դեմ պայքարում էինք: Հիմա, կարծես, դուրս ենք եկել այդ թմբիրից: Ժողովուրդն իր ուժը զգաց, իսկ ժողովրդի հաղթանակը եղավ առանց ցնցումների ու արյան: Իրականում կարողացանք աշխարհին արժանապատիվ ներկայանալ: Իսկ ամենագլխավորն այն է, որ կարողացանք ազատվել կլանից: Ժողովուրդը կարողացավ իշխանություն փոխել անգամ այնպիսի իրավիճակում, երբ հույսն ամբողջովին կտրել էր:

Հիմա հետհեղափոխական շրջանում արվում են քայլեր, որոնք հավատ են ներշնչում: Մինչ հեղափոխությունը ընդդիմությունը խնդիրներ էր դնում, հիմա քայլ առ քայլ այդ խնդիրները լուծվում են: Իհարկե, շատ է խոսվում, որ տնտեսությունն, այնուամենայնիվ, ակտիվ չէ, ներդրումներ չկան: Բայց քանի դեռ ընտրություններ չեն եղել, ներդրումներ չեն լինելու: Ամենամեծ երաշխավորը լինելու է այն քաղաքական ուժը, որն ընտրությամբ իշխանության է գալու: Հիմա կա կոռուպցիայի դեմ պայքար, թալանի բացահայտում: Տեսնում ենք, որ բոլոր ոլորտներում թալան է եղել: Մենք գիտեինք, որ երկիրը թալանվում է, բայց որ այսպիսի ծավալների՞… Լավ է, որ այդքանից հետո շրջափակման, առանց այն էլ տնտեսական ծանր վիճակում գտնվող երկիրը դիմակայել և գոյություն է ունեցել:

Պետք է չսպասենք` տեսնելու, թե Վանեցյանը կամ մյուսն ինչ է անում

Հիմա մի կողմից ժողովուրդը հպարտ է, բայց մյուս կողմից` ցավ կա: Բացահայտումները ցույց են տալիս, որ նախկին իշխանությունները չեն սիրել երկիրը և ժողովրդին, նրանց հանդեպ թշնամաբար են վարվել: Միայն երկրի «դուշմանը» կարող էր այդպես վարվել: Ստեղծել էին մի խումբ, որն օրենքից վեր էր. հարազատներով, եղբայրներով, որդիներով, բարեկամներով անում էին այն, ինչ ուզում էին: Հիմա յուրաքանչ յուրս պետք է չսպասենք` տեսնելու, թե Վանեցյանը կամ մյուսն ինչ է անում: Ամեն մեկս մեր տեղում պետք է լինենք, մեր հնարավորության սահմաններում ուղղորդենք, աջակցենք, օգնենք: Հիմա հաճախ են խոսում հակահեղափոխության մասին, բայց այս վիճակը փոխել հնարավոր չէ: Ժողովուրդը չի թողնի իր հաղթանակը: Ուրիշ բան, որ փորձեն ներսից վերացնել վաղվա օրվա, նոր ուժերի և հեղափոխության հանդեպ ունեցած հավատը: Բայց դա չի լինելու, բոլորս պետք է օգնենք և աջակցենք: Կան կադրային խնդիրներ, երիտասարդներն անփորձ են: Բայց ավելի լավ է անփորձ, ժողովրդի վստահությունը վայելող, ժողովրդին սիրող իշխանություն, քան փորձված, բայց թալանչի: Հիմնական խնդիրն այսօր տնտեսական ակտիվացման խնդիրն է, որն ուզում ենք ժամ առաջ տեսնել: Կարող էին լինել գործոններ, որոնք հնարավորություն կտային տնտեսությունն արագ ակտիվացնել, ինչը չի արվում: Միգուցե կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, բայց հիմա կա այլ գործընթաց, որի ծանրության տակ է մտել գործող իշխանությունը: Հեղափոխությունից հետո ծանր խնդիր է դրված նրանց առաջ: Մինչև կոռուպցիայի, մենաշնորհների հարցը չլուծվի, բոլորի համար ազատ տնտեսական դաշտ չապահովվի, տնտեսության ակտիվացման խնդիրը չի լուծվի: Զուգահեռ կա թալանածը հետ բերելու, հիմնական պարագլուխներին պատասխանատվության կանչելու հարցը: Միգուցե նպատակներն ավելի ակտիվացնելու անհրաժեշտություն կա, բայց հիմա այս գործընթացի մեջ են:

Նախորդներին կուլիսային աջակցություն ցույց տվողները` ջրի երեսին

Զուգահեռ կա ոչ պակաս կարևոր գործընթաց` Մարտի 1–ի բացահայտումը: Մարտի 1–ի բացահայտումը լակմուսի թուղթ է. այն ուժերը, որոնք փորձում էին կուլիսային աջակցություն ցույց տալ նախորդ վարչախմբին, միանգամից ջրի երես են դուրս գալիս: Կան ուժեր, որոնք մինչ այս ընդհատակում էին: Հենց Մարտի 1–ի բացահայտման հարցն իրապես առաջ եկավ, այդ ուժերը, նաև որոշ անհատներ ակտիվացան, իրենց աջակցությունը հայտնեցին կալանավորված Ռոբերտ Քոչարյանին: Ժողովուրդը լավ խոսք ունի` գող` սիրտը դող: Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ամենագլխավոր քայլն է: Դա վկայությունն էր այն բանի, որ ապրում ենք մի երկրում, ուր օրենքի առաջ հավասար են բոլորը: Իսկ նախկինում յուրաքանչ յուր քաղաքացի գիտեր, որ պատժելու կամ չպատժելու հարցի դեպքում առանց Բաղրամյան 26–ի որոշման չէր կարող որոշում կայացվել: Հիմա ամեն ինչ հստակ է, Մարտի 1–ի կծիկը կբացվի: Սերժ Սարգսյանը ժամանակին ասում էր` ձուկը գլխից են բռնում, հիմա բռնել են: Թե ինչ կլինի հետո, ցույց կտա ընթացքը: Բայց սա նաև մեսիջ է նրանց, ովքեր ներառված են այդ մեղսագործության մեջ, բոլոր նրանց, որոնց թվում էր, թե անպատիժ են: 10 հոգի գնդակահարվել է Երևանում: Ժողովրդի արյունն անպատիժ չի մնալու: Մարտի 1–ը խարան էր: Ինչպես Մարտի 1–ը, Հոկտեմբեր 27–ն էլ կբացվի, ոչինչ գաղտնի չի մնա:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում է