Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Սուվերենիտետ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը կրկին զայրույթի ալիք է բարձրացրել հայաստանյան մեդիամիջավայրում: Լավրովի հայտարարության բովանդակությանը, ոմանց կարծիքով` կոշտ, ոմանց կարծիքով` մեղմ, թերևս նպատակահարմար չէ անդրադառնալ: Նշենք միայն, որ դիվանագիտական լեզվում ամենակոշտ բաներն ասվում են ամենամեղմ ձևով: Սակայն սա մի կողմ, ՌԴ արտգործնախարարի հայտարարությունը հերթական անգամ բորբոքել է ինչպես հակառուսական կրքեր, այնպես էլ` ռուսամետներին կամ Ռուսաստանից զգուշացողներին:

Ընդհանուր առմամբ, պետք է նշել, որ ռուսամետ, հակառուս և այս տրամաբանության մեջ գտնվող արտահայտությունները չափազանց պայմանական են, սակայն հնչող կարծիքները, բողոքի նոտաներն այնքան էլ պայմանական չեն: Ինչ խոսք, բավական տհաճ է տեսնել, երբ մեր գերտերություն դաշնակիցը անգամ աննշան կերպով փորձում է միջամտել հայաստանյան անցուդարձին: Մյուս կողմից, սակայն, դա միշտ էլ եղել է: Այսօր մեր դաշնակիցը Ռուսաստանն է, լավ է դա, թե վատ, այլ հարց է, սակայն առնվազն մինչ այս պահը Հայաստանն այլընտրանք չունի: Սա, անշուշտ, չի նշանակում, թե մենք պետք է համակերպվենք հյուսիսից եկող ցանկացած հայտարարության հետ, ավելին` մենք Ռուսաստանի համար նույնպիսի կարևոր դաշնակից ենք` հավասար իրավունքներով դաշնակից: Հենց սա է, որ պետք է արձանագրել, սա է, որ պետք է պահանջել մեր դաշնակցից` իրավահավասար, առանց ստորադասումների մաքուր դաշնակցային հարաբերություններ: Ի դեպ, և՛ վարչապետը, և՛ այլ պաշտոնյաներ այս փաստը շեշտում են, Ռուսաստանը նույնպես տեսնում է, որ Հայաստանը որևէ այլ տեղ չունի շտապելու, սակայն տեսնում է նաև, որ Հայաստանն արդեն հանդես է գալիս սուվերենության ավելի բարձր մակարդակի դիրքերից: Այս իրողությունը որոշակի նյարդայնացնում է մեր դաշնակցին, սակայն սա էլ, ըստ էության, անցողիկ է, որովհետև ինչպես մենք այլընտրանք չունենք Ռուսաստանի հարցում, այնպես էլ Ռուսաստանը այլընտրանք չունի մեր հարցում: Ի դեպ, նման այլընտրանք Ռուսաստանի համար շատերը տեսնում են Ադրբեջանին` ինչ–որ մի իրավիճակում, սակայն դա լուրջ չէ: Ուստի, այս ամենից ելնելով` ընդամենը պետք է արձանագրել, որ դաշնակիցների հարաբերություններում միշտ էլ տեղի են ունենում մակընթացություններ ու տեղատվություններ, բայց սա դեռ չի նշանակում, թե ամեն նման սրացումից հետո մեր հասարակական քաղաքական կյանքում տեղ պետք է ունենան բազմապիսի ծայրահեղական մոտեցումները:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում էԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ)«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել են. ի՞նչ արժե այս պահինԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող Արտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա Վինիսիուսը վնասվածք է ստացել Սիթիի հետ խաղում և կարող է բաց թողնել Էլ Կլասիկոն Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Բացահայտվել է ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է (տեսանյութ) Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարածները 74 և 66 տարեկան են