Երևանի ավագանու ընտրություններին ԲՀԿ ցուցակը կգլխավորի Նաիրա Զոհրաբյանը. «Փաստ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Աստիճանաբար հստակեցվում են քաղաքական ուժերի դիրքորոշումները Երևանի ավագանու՝ սեպտեմբերին կայանալիք ընտրություններին մասնակցության առումով: Փաստացի կարելի է ասել, որ ընտրապայքարի երկու հիմնական ֆավորիտ ուժերն արդեն հայտարարել են քաղաքապետի՝ իրենց թեկնածուների անունները: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հետո իր թեկնածուին ներկայացրեց նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Այս կուսակցության ցուցակը գլխավորելու է ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Այս մասին տեղեկացրեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Ցուցակի երկրորդ համարը Պետրոս Ղազարյանն է, երրորդը՝ Արման Աբովյանը:
Ի դեպ, խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը, ում անունը շրջանառվում էր, որպես ԲՀԿ կողմից քաղաքապետի հավանական թեկնածուներից մեկը, կգլխավորի ՀՀՇ ցուցակը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում