Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ազդարարվում է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրապետության հրապարակում օգոստոսի 17–ին հանրահավաք է սպասվում, որի առանցքում է լինելու Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրը:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը հանրահավաքի կազմակերպման առումով այլ պատճառներ էլ է տեսնում:

«Նախ` վերջին շրջանում բավականին սրվեցին հայ–ռուսական հարաբերությունները: Այսօր էլ Կրեմլին մոտ գտնվող ինֆորմացիոն ռեսուրսները Հայաստանի իշխանությունների վերաբերյալ բավականին քննադատական հոդվածներով են հանդես գալիս: Իմ կարծիքով` արտաքին քաղաքականության տեսանկյունից այս հանրահավաքը Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է հետևյալով. նա ցանկանում է Եվրոպային ու հատկապես Ռուսաստանին ցույց տալ, որ ժողովուրդը կանգնած է իր թիկունքին, և ի տարբերություն նախորդ իշխանությունների` ինքն ունի ժողովրդի վստահությունը: Իսկ հանրահավաքի ներքաղաքական բաղադրիչը մի քանի նպատակներ է ենթադրում: Առաջին` այդ հանրահավաքով ազդարարվում է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը: ՔՊ–ն արդեն ունի իր թեկնածուն և նրանք արդեն սկսել են ակտիվորեն PR անել նրան: Երկրորդ` Նիկոլ Փաշինյանն այս հանրահավաքի միջոցով ուզում է տեսնել, հասկանալ, թե 100 օր անց արդյոք վայելո՞ւմ է ժողովրդի համակրանքը, թե` ոչ: Սա շատ մեծ փորձաքար կլինի նրա համար: Եթե ժողովրդի քանակը քիչ լինի, ինքն արդեն խնդիրներ կունենա: Երրորդ` Նիկոլ Փաշինյանը կցանկանա այդ հանրահավաքով կրկին ստանալ ժողովրդի վստահությունը: Վերջին շրջանում ԱԱԾ–ի և ոստիկանության գործողությունները համընդհանուր նույն արձագանքները չստացան: Եղան և՛ հրճվանքով արձագանքողներ, և՛ քննադատողներ: Հիմա Նիկոլ Փաշինյանին պետք է, որ նույն գործելաոճը շարունակելու համար ժողովուրդն իր «դաբրոն» տա: Չորրորդ պատճառն այն է, որ այս 100 օրերի ընթացքում, պայմանավորված հիմնականում օբյեկտիվ և շատ քիչ սուբյեկտիվ պատճառներով, իշխանությունները չկարողացան շատ մեծ ձեռքբերումներ ունենալ սոցիալ–տնտեսական ոլորտներում»,–«Փաստ»–ի հետ զրույցում նշեց քաղաքագետը` հավելելով, որ թավշյա հեղափոխությունից շատ կարճ ժամանակ է անցել, և իշխանություններն այլ բան չունեն ասելու, քան այժմ իրականացվող գործողություններն են:

«Խոսքը կոռումպացված, օրինախախտ անձանց ձերբակալումներն են, կալանավորումները, և այդ ամենը հասարակությանը ներկայացնելը: Հիմա Նիկոլ Փաշինյանն այդ առումով ուզում է, այսպես ասած, բանակցել ժողովրդի հետ և ընտրել է վերոնշյալ ֆորմատը: Ըստ իս, սակայն, հանրահավաքային ֆորմատները, որոնք ավելի ընդունելի էին հեղափոխությունից առաջ և դրանից շատ կարճ ժամանակ հետո, հիմա այդքան էլ արդիական և կարևոր չեն: Բացի այդ` հեղափոխությունից հետո եկած իշխանությունը պետք է հաշվետու լինի ամբողջ հասարակությանը, նաև` մայրաքաղաքից դուրս: Ինձ համար այսպիսի հանրահավաքային ֆորմատով, միայն մայրաքաղաքում ժողովրդի հետ շփվելն ընդունելի չէ: Հաշվետվությունը ոչ թե հանրահավաքային, այլ մի փոքր այլ ֆորմատով պետք է լիներ»,–ընդգծեց նա:

Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, մասնավորապես` քաղաքական ուժերի տեղաշարժերին, վերադասավորումներին և նոր ուժերի ստեղծմանը, Գագիկ Համբարյանը նշեց, որ քաղաքական դաշտն օրգանիզմ է:

«Այդ օրգանիզմում իրենց սպառած ուժերը անցնում են պատմության գիրկն ու իրենց փոխարեն գալիս են նոր քաղաքական ուժեր, նոր ֆորմատներով են մասնակցում ընտրություններին: Հայաստանում երկու կարևոր ընտրություններ են սպասվում: Առաջինը Երևանի ավագանու ընտրությունն է, որը մինչ ԱԺ արտահերթ ընտրությունները, բոլոր քաղաքական ուժերի համար փորձ է լինելու: Կարող են ի հայտ գալ նաև նոր քաղաքական ուժեր: Մամուլում կան լուրեր նաև քաղաքական ուժերի պառակտման մասին: Մասնավորապես, որ «Ելք»–ը միասնական չի լինելու, Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանն առանձնանում են և իրենց թիմով են մասնակցելու ընտրություններին ( Տեղեկությունը 

հրապարակվել է «Փաստ»–ի օգոստոսի 2–ի համարում–խմբ.): Ես համոզված եմ, որ ի հայտ կգան ևս մի քանի ուժեր, որոնց թիկունքում հայտնի անձինք կլինեն: Որոշ անձինք կներկայանան որպես այդ քաղաքական ուժերի հովանավորներ, որոշներն էլ կգերադասեն ստվերում մնալ: Ի վերջո, չպետք է մոռանալ, որ ՀՀԿ–ի կազմաքանդումից հետո պարարտ հող է ստեղծվել: ՀՀԿ–ի ձայները ոչ մեկինը չեն: Եվ այս առումով հիմա քաղաքական ուժերի միջև ակտիվ մրցակցություն կա»,–ասաց նա` չբացառելով, որ կարող են ակտիվանալ նաև այն քաղաքական ուժերը, որոնք 2017 թ. ԱԺ ընտրությունների ժամանակ չանցան խորհրդարան: Քաղաքագետի խոսքով` ավագանու ընտրություններից մինչև ԱԺ ընտրություններ քաղաքական դաշտում կարող են փոփոխություններ լինել. «Ավագանու ընտրություններն ավելի շուտ են լինելու, և ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ նույն պատկերն ու գրեթե նույն արդյունքները կլինեն: Պետք չէ մոռանալ, որ Երևանում քաղաքական կուսակցությունների նկատմամբ նախընտրություններն այլ են, մայրաքաղաքացիները հիմնականում հայտնի են իրենց ընդդիմադիր կեցվածքով: Ոչ ոք չի կարող ասել, թե ավագանու և ԱԺ ընտրությունների միջև տարբերություն չի լինելու: Չպետք է մոռանալ նաև ֆորսմաժորային իրավիճակները: 2018թ. ապրիլ յան իրադարձությունները ցույց տվեցին, որ թավշյա հեղափոխությունը ֆորս մաժոր էր նախկին իշխանությունների համար. Սերժ Սարգսյանը չէր պատկերացնում, որ ԱԺ ընտրություններին 7 տոկոս ձայն ստացած քաղաքական ուժը կարող է թելադրել իրեն, թե ինչ անել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Мастер-класс беспринципности от Никола ПашинянаПолитолог: Правильная альтернатива политике властей Армении по границе не представлена Священнослужитель: Все усилия властей Армении были направлены на создание хаоса в стране «Армения»: Посредники никогда не называли Армию обороны Карабаха «террористической организацией» Курсы валют в Армении Глава «Светлой Армении»: Против меня ведется кампания со стороны агентурной сети Турции и Азербайджана В Армению прибыл кардинал Жан-Марк Авелин, архиепископ Марселя В Дубае выделят почти $35 млрд на проект по расширению аэропорта Аль-Мактум Нефть снижается после роста по итогам прошлой недели Мировое производство вина достигло худшего уровня за последние 62 года Экс-омбудсмен: Баку первоначально планирует заселить в Армении 300 тысяч азербайджанцев Министр ИД Армении и председатель Консультативного совета Катара коснулись вызовов в условиях геополитических развитий «Армения»: Признание Нагорного Карабаха частью Азербайджана еще будет приносить горькие плоды США купили у Казахстана более 80 списанных военных самолетов советского образца Израильские ВВС нанесли удары по городам сектора Газа и Рафа Погода в Армении Казахстан на встрече глав МИД Армении и Азербайджана не будет выступать посредником Байрамов тоже едет в Катар СМИ: Пашинян не поедет на инаугурацию Владимира Путина Блинкен призвал страны Персидского залива противостоять «растущей угрозе» со стороны Ирана Армянский эксперт: Это не диверсификация, а азербайджанизация нашей энергосистемы Оппозиционный депутат: Возле церкви Воскепара вчера появились азербайджанцы Экономика Армении растет, но за счет реэкспортаСоздание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянАкции протеста в Армении против односторонних уступок: Перекрыта трасса Ереван – Армавир Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества