Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Պատ ու կտուր քանդող հայտարարություններ անող կուսակցություններից ի՞նչ լուր կա. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընդամենը ոչ վաղ անցյալում քաղաքական կուսակցությունների ցանկն ավելացավ մի շարք այլ կուսակցություններով: Այդ միտումն այսօր էլ շարունակվում է: Եվ շատերին թվում է, թե այ հենց իրենք էին պակասում մեր քաղաքական կյանքն ավելի լավը դարձնելու և երկրի ապագան փրկելու գործում: Մեկը խոստացավ, որ գալով քաղաքականություն, իր վրա կվերցնի երկիրը արտաքին և ներքին մարտահրավերներից փրկելու ծանր ու շատ պատասխանատու գործը:

Մյուսն իր հայտարարության մեջ նշել էր.

«Մենք ոչ թե հերթական, այլ առանցքայի՛ն քաղաքական ուժ դառնալու հայտ ենք ներկայացնում։ Այս նոր ուժի հաղթանակը կլինի մեր հանրության հաղթանակը՝ ներքին ու արտաքին մարտահրավերներին արժանապատվորեն պատասխանելու միջոցով»:

Բայց, զարմանալիորեն, սույն միավորը չկարողացավ դառնալ անգամ հերթական կամ հերթապահ քաղաքական ուժ, էլ ուր մնաց թե առանցքային, այն էլ «շեշտո՛վ»: Ավելին, այսօր այդ ուժից հավանաբար միայն կանոնադրությունն ու անցյալի հիշողություններն են մնացել: 

Բա ասում էին՝ առանցքայի՜ն, դեռ մի բան էլ մարտահրավերներին արժանապատվորեն պատասխանելու պատրաստ քաղաքական ուժ են դառնալու: Բա ո՞ւր եք, ինչի՞ ձայն չենք հանում, հարգելիներ, երբ ընդամենը օրեր առաջ հայ–հարայով հայտարարում էիք, թե գալիս եք, որ երկիրը փրկեք, էլի ինչ– որ բաներ անեք, ինչու եք հիմա բերաններդ ջուր առել, հեռախոսներդ անջատել ու հայկական իրականությունից ինքներդ ձեզ «դիսլայք» արել: 

Կամ մեկ ուրիշը հայտարարեց, որ համատարած ձախողումների արդյունքում երկիրն ու մենք բոլորս հայտնվել ենք երկրի կորստյան վտանգի առջև: Կուսակցության նախագահ ընտրվելուց հետո նույն այդ գործիչը հայտարարեց նաև, որ նախագահականում աշխատելու տարիներին բավականին քարեր էր հավաքել, որոնք պատրաստվում էր նետել նույն այն «այգին», որտեղից հավաքել էր: Բայց մինչ օրս այդպես էլ պարզ չդարձավ, թե դրանք քանի՞ կարատանոց, ի՞նչ քարեր էին և նետվեցի՞ն արդյոք որևէ տեղ, թե ոչ: 

Ինչո՞ւ են լռում մնացած քաղաքական ակտիվիստները, ովքեր հազար ու մի ճամբար փոխեցին, միայն թե ջրի երեսին մնան: Հիմա՞ որ «ջրերի» տաքությունն են որոշել ստուգել: Ու եթե միջին կալիբրի քաղաքական գործիչների պարագայում առնետավազքը, ճամբարափոխ լինելը մի տեսակ դարձել է մեր առօրյայի անբաժանելի մասը, ապա համաձայնեք, որ մի շարք կարկառունների լռությունը բավականին խոսուն է: Այն պատճառով են հավանաբար նրանք որոշել լռել, քանի որ իրենք էլ լավ գիտեն, որ լռելու ժամանակ ավելի շատ բան են ասում, քան եթե հանկարծ ինչ–որ բան ասեն:

Իրականում սա է մեր քաղաքականություն ասված «կինոն»: Սկզբում կուսակցությունները պատուհանների ապակիները ջարդուփշուր անող հայտարարություններ են տարածում, մի քանի «սուր» հարցազրույցներ հրապարակում ու հետո մկան պես կորչում են դաշտից էլ, կյանքից էլ:

Եվ շատ չանցած՝ նրանցից մնում է միայն «գուգլ» որոնողական համակարգում «պահպանված» ազգի մասին «խիստ» մտահոգ դեմքի արտահայտությամբ նկարը, իսկ պատ ու կտուր «պայթեցնող» հայտարարություններն իրենցից անկախ օր օրի խունանում են ու վատ երազի պես սկսում են նորից թակել իրենց «դռները»: Եվ, հավանաբար, այդ հիշողությունները մոռացության տալու համար նրանք որոշում են անհասանելի դառնալ թե՛ լրատվամիջոցների և թե՛ իրենք իրենց համար, առանց հաշվի առնելու, որ եթե անգամ մարդիկ հիշողության կորուստ ունենան, ապա կլինեն նաև այնպիսիք, ովքեր անկախ քաղաքական եղանակային պայմաններից կհիշեցնեն նրանց ասածներն ու պարզաբանումներ կպահանջեն իրենց չարածների համար: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Ոսկու գինն աճել է Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Նավթի գներն աճել են Արցախից տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից․ Գեղամ Ստեփանյան Մտքովս նույնիսկ չի անցել, որ վերջին անգամ եմ տեսնում Գագիկին․ երջանիկ տարիներից մնացին միայն քաղցր հուշեր Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրիԱլիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը «Ավտովազ»-ը սկսել է Lada-ի արտադրությունն Ադրբեջանում Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով Ինչո՞ւ երեկ չհրապարակվեց Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հարցազրույցը․ AzTV-ի պարզաբանումը Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան Գերիների վերադարձը պետք է յուրաքանչյուր հայի աշխատանքի հիմքում լինի. Սեյրան Օհանյան Արտակարգ դեպք՝ Երևանում. BMW-ն հայտնվել է CPS բենզալցակայանի մոտակա տարածքում Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ Հունաստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր․ կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից ո՞ր բանկերի քարտապաններն են կարող օգտվել «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները Ջուր չի լինի Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Մարտի 29-ի եղանակային կանխատեսումները Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ ԵրևանումԶատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքայի՞ն կլինի, թե՞ ոչ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով Այսօր Ավագ Ուրբաթ է՝ Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանովՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանաք, թե այդ կազմակերպությունը կա՞, չկա՞, գործո՞ւմ է․ ԱԺ նախագահԱլիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Քանի՞ մարդ է թունավորվել ՀայաստանումՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԶելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետըՍարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ ԲեգլարյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը