Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ուժերն առանձին մասնակցելով՝ քաղաքականապես կայանալու փորձառություն ձեռք կբերեն». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ»–ի հյուրն է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը:

-Այս օրերին ինչպե՞ս կգնահատեք երկրում առկա ներքաղաքական վիճակը։ Կարելի՞ է ասել, որ քաղաքական ուժերի միջև լարվածություն չկա։

–Այս օրերին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները կարելի է գնահատել որպես հետհեղափոխական իրավիճակին համապատասխան, սակայն մեկ ճշգրտումով՝ հեղափոխությունը դեռ շարունակվում է: Ուղղակի այս պահին փոփոխվել է դրա մեթոդաբանական բաղադրիչը: Եվ այս գործընթացի հանգրվանը կարող է լինել միայն արդար և անկաշառ արտահերթ խորհրդարանական ընտրությունը, որը լեգիտիմություն կհաղորդի քաղաքական համակարգին՝ այն դարձնելով քաղաքականապես ավելի կայուն: Հատկանշական է, որ նախկին վարչակարգի օրոք ծագած և լուծում չստացած շատ խնդիրներ, բնականաբար, պետք է լուծում ստանալու հանրային և քաղաքական հստակ պահանջ առաջացնեին: Չէ՞ որ հենց այդ խնդիրների անտեսումը կամ շրջանցումն էր, որ Հայաստանում հանգեցրեց հեղափոխական իրավիճակի: Եվ այս իրավիճակն օբյեկտիվորեն պահանջում է արագացնել արտահերթ խորհրդարանական ընտրության կազմակերպումը՝ հաշվի առնելով նաև արտաքին և տարածաշրջանային մարտահրավերների դինամիկան:

Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի միջև լարվածությանը, ապա կարող եմ ասել, որ այն հետզհետե պետք է ավելի մեծանա, քանի որ ԱԺ ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերը պետք է ձգտեն հնարավորինս իրացնել իրենց ներուժը: Սակայն չի բացառվում նաև, որ կան և կլինեն ուժեր, որոնք այսօր կձգտեն փորձել ամեն կերպ խաթարել արտահերթ խորհրդարանական ընտրության հեռանկարը, քանի որ իրենց՝ ԱԺ–ում հայտնվելու հավանականությունը խիստ կասկածելի կարող է դառնալ: Այդպիսի ուժերը պետք է հստակ գիտակցեն, որ քաղաքացին, ժողովուրդը այլևս քաղաքականության մեջ ոչ թե գործիք, այլ գործոն է, ինչը փայլուն դրսևորվեց ապրիլ–մայիս ամիսներին:

–Սեպտեմբերին կկայանան Երևանի ավագանու ընտրություններ։ Շուտով կսկսվի նախընտրական քարոզարշավը, նախընտրական թոհուբոհը քաղաքական ուժերի միջև։ Հնարավո՞ր է, որ մենք տեսնենք նոր ուժեր կամ միավորումներ։

–Քաղաքականության մեջ նոր ուժերի մուտքը երբեք չի կարելի բացառել՝ առավել ևս, երբ արդարության և վստահության մթնոլորտ է ձևավորվում, և քաղաքական ուժերն իրենց ներուժը փորձելու իրատեսական հնարավորություն են ստանում: Երևանի ավագանու ընտրությունները նաև կարևոր փորձաքար կարող են լինել ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ: Հետևապես՝ ավագանու ընտրությունների ընթացքը և արդյունքները կարող են կողմնորոշիչ լինել ԱԺ ընտրություններին պատրաստվող քաղաքական ուժերի համար:

–Այս ընտրություններին ՀՀԿ–ն իրեն ինչպե՞ս կդրսևորի։ Եթե նույնիսկ որոշի մասնակցել, ինչը շատերն անհավանական են համարում, մենք կտեսնենք հին դեմքե՞ր, թե՞ կուսակցությունը կփորձի ձայներ հավաքելու համար երիտասարդների ընդգրկել իր ցուցակում։

–Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է ընտրում որևէ ընտրության իր մասնակցության մարտավարությունը, մասնակցել– չմասնակցելու խնդիրը: Դժվար է ասել, թե ինչպիսի մոտեցում կընտրի ՀՀԿ–ն, քանի որ հիմնականում այս ուժի հետ են կապվում բազմաթիվ խնդիրներ և բացահայտվող կոռուպցիոն սխեմաներ: Միևնույն ժամանակ երիտասարդ կադրերի ընդգրկումը որոշակիորեն կարող է արդիականացնել այս ուժը, բայց Երևանի ավագանու կազմում հավակնել լուրջ տեղերի, կարծում եմ, չի կարող:

–«Քաղաքացիական պայմանագրի»՝ այս ընտրություններում միայնակ հանդես գալը ոմանք ճիշտ են համարում, ոմանք ոչ։ Հաշվի առնելով «Լուսավոր Հայաստանի» և «Հանրապետության»՝ քայլերթի սկզբում ՔՊ–ին չաջակցելու հանգամանքը, այս կուսակցություններն առաջիկա ընտրություններին ինչպիսի՞ շանսեր ունեն։

 

–Ըստ իս՝ մեր քաղաքական դաշտի հիմնական խնդիրը կուսակցական համակարգի չկայացվածությունն է: Քաղաքագիտորեն նախընտրելի է, որ ուժերն առանձին մասնակցելով՝ քաղաքականապես կայանալու որոշակի փորձառություն ձեռք բերեն. դառնան կուսակցություն դասական իմաստով: Բայց միշտ չէ, որ դա քաղաքականապես նպատակահարմար կարող է լինել, ինչի օրինակները մենք շատ ենք տեսել: Դատելով վերջին շրջանում ՔՊ–ի քաղաքական առանձնակի ակտիվությունից՝ կարելի է ասել, որ այս ուժը գուցե Երևանի ավագանու ընտրություններին առանձին մասնակցելու հայտ ներկայացնի՝ չնայած, որ «Ելք» դաշինքի շրջանակներում Երևանի մասով նրանց աշխատանքում ընդգծված հակասություններ չեն նկատվել: Չի կարելի նաև բացառել, որ «Ելք»–ը պահպանվի Երևանի ավագանու մասով, սակայն ԱԺ արտահերթ ընտրությանը առանձին գնա:

–Դեռ հայտնի չեն բոլոր մասնակիցներն ու նրանց մեծ մասի թեկնածուները, բայց առաջին համարների՝ արդեն հայտնի ու հավանական անունների շուրջ բուռն քննարկումներ ու քննադատություններ կան։

–Միշտ էլ չափազանց կարևոր է մրցակցությունը: Հետևապես բոլոր ուժերն ու նրանց թեկնածուները պետք է փորձեն հնարավորինս համոզիչ և գրավիչ լինել ընտրողի համար: Ինչ վերաբերում է քննադատությանը, ապա դա քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից է, որը պետք է լինի առողջ: Եկեք չմոռանանք, որ որոշողը լինելու է Երևանի բնակիչը: Իսկ քանի դեռ նախընտրական քարոզարշավը չի մեկնարկել, ապա այդ նույն բնակիչը դեռ ժամանակ ունի կողմնորոշվելու և իր ընտրությունը կատարելու համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Стрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостью