«Կա որո­շում­ներ ըն­դու­նե­լու և այդ որո­շում­ներն իրա­կա­նա... ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Օրինակելիներն» ու իրենք իրենց վրա աշխատելու կարիք ունեցողնե... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հովհաննես Իգիթյանը կհեռացվի ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Քա­ղա­քա­կան կոն­սո­լի­դա­ցիա Ար­ցա­խում ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈՒԼԻՍԻ)․ Մե­ղադ­րանք է առա­ջադր­վել ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 19.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Կա որո­շում­ներ ըն­դու­նե­լու և այդ որո­շում­ներն իրա­կա­նաց­նե­լու ճգնա­ժամ» ՀՀ տարածքում կգրանցվի բացառիկ բարձր ջերմային ֆոն, ջերմաստիճանը որոշ մարզերոմ կհասնի մինչև +42 աստիճան. Գագիկ Սուրենյան «Օրինակելիներն» ու իրենք իրենց վրա աշխատելու կարիք ունեցողները. Փաշինյանը կարգադրել է Հովհաննես Իգիթյանը կհեռացվի ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կազմից Քա­ղա­քա­կան կոն­սո­լի­դա­ցիա Ար­ցա­խում Եվրոպայի լիգա․ «Ալաշկերտի» ցնծությունը Նոր նախադեպ է, երբ ՌԴ–ն փոխանցում է, Հայաստանը՝ մերժում. ադրբեջանցուն սպանած Արման Առաքելյանի շահերի ներկայացուցիչ Երեխուն ցերեկը քնացնում եմ, որ մի անգամ պակաս հաց ուտի. իջևանցիների բողոքը 7 ոստիկանի ծառայությունից ազատելու առաջարկով կարգապահական հանձնաժողովը դիմել է Վալերի Օսիպյանին Արա լեռան մոտ երկու մոտոցիկլետավար իջել են ձորը եւ չեն կարողացել դուրս գալ․ ահազանգ ԱԻՆ-ին Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 60.88 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Արժանապատիվ հեռանալու արվեստը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպե՞ս արժանապատիվ հեռանալ ընկերներից, կուսակցությունից, թիմից, ղեկավարից, ենթակայից, մի խոսքով՝ այն մարդկանցից, ում հետ ունես սկզբունքային, գաղափարական, ուղղակի ընթացիկ կամ որևէ այլ տարաձայնություններ: Սա խնդիր է, որի պատասխանը չափազանց դժվար են գտնում ոմանք: Անշուշտ, շատ բնական և նորմալ է, երբ անհատը, գործիչը ինչ–որ մի պահի սկսում է մտածել այլ կերպ, քան թիմը, սակայն աննորմալ է, երբ նույն գործիչը, հեռանալով թիմից, տուրք է տալիս զգացմունքներին, դիմում անձնական վիրավորանքների, թքում այն ջրհորի մեջ, որից ջուր է խմել տարիներ շարունակ, ի ցույց դնում սեփական չբավարարված հավակնությունները և այս ամենը` հրապարակային կերպով, բավական կոպիտ ու հասարակական անձին ոչ վայել բառապաշարով:

Մի՞թե այսօրինակ անձինք այդպես էլ չեն հասկանում, որ նման կերպ ցածրացնում են հենց իրենց և ոչ թե քննադատության թիրախին: Բացի այս, հետաքրքիր է՝ ինչ թեթևությամբ են անվանարկում այն թիմին կամ անհատին, որի հետ անցել են որոշակի ճանապարհ, որի հետ նույն գործն են արել, որի մի մասնիկն են եղել, որի համար ընդամենը օրեր առաջ «դոշեն տվել»: Նման երևույթները զարմանալի են, բայց ավելի շատ տհաճ, որովհետև արժանապատվությունը բարձր, իսկ հասարակական անձանց համար` պարտադիր հատկություն է: Ցավոք, սա ոչ բոլորին է հասու, քանի որ հաճախ մենք կարող ենք տեսնել դեպքեր, երբ անձը, ինչ– որ մի պահի հեռանում է իր թիմից, նրանցից, ում հետ ճամփա է անցել, հաց է կիսել, սակայն հեռանում է նեղացկոտի կեցվածքով՝ իր ետևից թողնելով առնվազն ոչ պատշաճ բառապաշար, անհասկանալի էմոցիաներ ու առնվազն ոչ արժանապատիվ վարքագիծ: Ի վերջո, նորմալ է, երբ ինչ–որ պահի ճանապարհները բաժանվում են: Ո՛չ կուսակցականությունը, ո՛չ աշխատանքային պայմանագիրը ցմահ կապվածություն չեն ենթադրում, բայց բաժանումն էլ պիտի մարդավայել լինի: Առավել տհաճ է, երբ անձնական ամբիցիան գերադասվում է թիմից ու թիմային շահից, և այն էլ նեղացկոտության տրամաբանության մեջ…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
website by Sargssyan