ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՄԱՅԻՍԻ). Արթուր Բաղդասարյանը հրաժարակ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ո՞վ է դատավորների թեմայով աղմուկ բարձրացրած Արտակ Գալստյանը ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ռիսկայինները. ո՞վ է լինելու հաջորդը ՔԱՂԱՔԱԿԱՆ
Մոսկվայում ծեծել են հայ հաղորդավարի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հայաստանում կատարվածը դեռևս քաղաքական ճգնաժամ չէ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 22.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Շատ ուրախ եմ, որ ինքն այդքան վառված է․ Հայկ Ալումյան Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. ճակատ-ճակատ բախվել են Hyundai Solaris-ն ու Нива-ն. կա 5 վիրավոր, օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել Եվս մեկ զոհված զինծառայողի ընտանիք փոխհատուցում կստանա Վարչապետի որոշմամբ՝ Պետական պահպանության ծառայության պետի տեղակալ է նշանակվել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՄԱՅԻՍԻ). Արթուր Բաղդասարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, իսկ Տարոն Մարգարյանն ընտրվել է թաղապետ Մայիսի 28-ից Հանրապետության հրապարակի ջրային շոուն կլինի ժամը 21:00-ից 23:00-ն Մեր հաջորդ կանգառը Շուշին է, սպասեք մեզ. ադրբեջանցի զինվորների գրառումը Զապորոժիեի հայ համայնքի նախագահ Արտաշես Սարգսյանն աջակցում է Երկրապահին (տեսանյութ) Ո՞վ է դատավորների թեմայով աղմուկ բարձրացրած Արտակ Գալստյանը

Թուրքիայում Էրդողանին վիրավորելու համար ձերբակալվել է Ստամբուլի շրջաններից մեկի ղեկավարի թիկնապահը

Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար ձերբակալվել է Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի ղեկավարի թիկնապահ Մեհմեդ Ալի Բաշքալեն, գրում է թուրքական diken.com.tr կայքը։

Նշվում է, որ անվտանգության աշխատակցի դեմ հետաքննություն է սկսված։ Պարզվում է՝ ձերբակալության պատճառ է դարձել Բաշքալեի կողմից Twitter սոցիալական կայքում իշխանություններին քննադատող հրապարակումը։

Թիկնապահի ձերբակալությանն արձագանքել է անձամբ Շիշլի շրջանի ղեկավար Հայրի Ինոնյուն՝ նշելով, որ քննադատությունը որպես նախագահին ուղղված վիրավորանք ընդունելը սխալ է։

Հիշեցնենք, որ անցյալ տարի Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն (CPJ) Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին շնորհել է «ամենանեղացկոտ» առաջնորդի կոչումը։

Ըստ միջազգային կազմակերպության՝ Էրդողանը մամուլի ազատությունը սահմանափակող առաջնորդներից ամենանեղացկոտն է, նման ընտրության հիմք է ծառայել Թուրքիայում քրեական օրենսգրքի այն հոդվածը, որը պատիժ է նախատեսում երկրի նախագահին կամ «թրքությունը» վիրավորելու համար:

 
 



Հայտնի է, որ 2017 թվականին տվյալ հոդվածով Թուրքիայում քննվել է 46.193 դատական գործ:

 

 

website by Sargssyan