ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՄԱՅԻՍԻ). Ար­գե­լա­փա­կել են գլխա­վոր ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ճանապարհները հերթով քանդվում են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ազատվել է Հայաստանից տրված ցուցումով ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայտարարության տեքստը էապես փոխվել է ՔԱՂԱՔԱԿԱՆ
... Եթե ձեզ զրպարտել կամ վիրավորել են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 21.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Ստամբուլի միջազգային օդանավակայանում երկու օդանավ է բախվել

Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում անզգուշության պատճառով բախվել են թուրքական Turkish Airlines և մարոկկոյական Royal Air Moroc ավիաընկերություններին պատկանող օդանավեր, այս մասին տեղեկացնում է «Հյուրրիյեթ» պարբերականը։


Հայտնի է, որ Ստամբուլ-Կասաբլանկա ավիաթռիչքն իրականացնող Royal Air Moroc-ի ինքնաթիռի օդաչուն թռիչքի պատրաստվելիս անզգուշորեն դիպչել է դեպի Աթենք ուղևորությանը պատրաստվող թուրքական Boeing-777-ի պոչին։

Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել, երկու ինքնաթիռներն էլ թեթևակիորեն վնասվել են։ Նշվում է, որ Turkish Airlines-ի՝ Ստամբուլ-Աթենք չվերթի ուղևորները թռիչքը ստիպված են եղել կատարել մեկ այլ օդանավով։ Դեպքի առնչությամբ սկսված է հետաքննություն։

website by Sargssyan