Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Տավուշ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄեկնարկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի երկօրյա այցը կլինի բավականին հագեցած, լի հանդիպումներով ինչպես բնակչության, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և տեղի գործարարների հետ։
Նիկոլ Փաշինյանի հանդիպումների շարքը կմեկնարկի Բերդ քաղաքից, վարչապետը կլինի Նոյեմբերյանում, նախատեսվում է նաև այց սահմանապահ Ոսկեպար համայնք։
Աշխատանքային երկրորդ օրվա օրակարգում հանդիպումներն են Իջևան, Դիլիջան համայնքներում և Հաղարծին գյուղում։
Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում։ սահմանակիցէ Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Հայաստանի պետական սահմանիցմարզին բաժին է ընկնում 400 կմ հատված, որից 352-ը՝ Ադրբեջանի հետ։ Մարզըզբաղեցնում է ՀՀ տարածքի 9.1 տոկոսը, Տավուշի մարզի բնակչությունը